««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-147)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 147 | ««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ
Ամբողջ Տեքստ
««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ` ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, նշված գործով քննության առնելով «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր պահանջելու մասին միջնորդությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործը:
2. «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (այսուհետ նաև՝ Դիմող) միջնորդել է նշված գործով՝
« 1. ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջել
- 2026թ. մայիսի 28-ի զորահանդեսի կազմակերպման ու անցկացման համար մասնավոր ոլորտի ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը, ծառայությունների ու ապրանքների մատակարարման մանրամասն նկարագիրը՝ յուրաքանչուր միավոր ապրանքի կամ ծառայության արժեքի նշումով
- Զորահանդեսի նախապատրաստության և անցկացման համար անմիջականորեն կատարած պետական ծախսերի մասին տեղեկություններ և նյութեր
2. ՀՀ վարչապետի աշխատակազմից պահանջել տեղեկություններ
- «Քաղաքացու օրվա» Հանրապետության հրապարակում անցկացված միջոցառումների նկարագրի և յուրաքանչյուր միավոր ապրանքի ու ծառայության արժեքի մասին
3. Երևանի քաղաքապետից պահանջել փաստաթղթեր և այլ տեղեկություններ.
- 2026թ. հունիսի 1-ի Ազատության հրապարակի և հարակից տարածքի միջոցառման նկարագրի մասին՝ յուրաքանչուր միավոր ապրանքի կամ ծառայության արժեքի նշումով
4. «Դոմինո վիդեո փրոդաքշըն» ՍՊ ընկերությունից պահանջել նյութեր.
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում մատուցված ծառայությունների ու մատակարարված ապրանքների մասին՝ յուրաքանչուր միավոր ապրանքի կամ ծառայության արժեքի նշումով
- 2026թ. մայիսի 28-ի զորահանդեսի համար մատուցված ծառայությունների ու մատակարարված ապրանքների մասին՝ յուրաքանչուր միավոր ապրանքի կամ ծառայության արժեքի նշումով
- Ինչպես նաև նույն ծավալի տեղեկություններ, եթե ընկերությունը մասնակից է եղել «Քաղաքացու օրվա» միջոցառումների իրականացմանը։
5. «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ից պահանջել տեղեկություններ «Քաղաքացու օրվա» միջոցառման համար որպես պատվիրատու ստացած ծառայությունների ու մատակարարված ապրանքների մասին՝ յուրաքանչուր միավոր ապրանքի կամ ծառայության արժեքի նշումով:
6. ՀՀ մարզպետարաններից և Երևանի քաղաքապետից պահանջել համեմատական տեղեկություններ 2026 թվականի մարտ, ապրիլ, մայիս ամիսների և 2025թ. մարտ, ապրիլ, մայիս ամիսների համար.
- Համայնքներում հարկերի ու տուրքերի գծով արտոնությունների տրամադրման մասին, շահառուների թվի ու արտոնությունների դրամական հանրագումարի մասին
- Սոցիալական աջակցության ծրագրերի մասին, ներառյալ տեղեկություններ դրանց ուղղությունների, շահառուների թվի ու ծախսված միջոցների մասին»:
Դիմողի ներկայացուցիչը նշում է, որ ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ պետական գնումների ոլորտում միջոցառումների կազմակերպման պայմանագրերի արժեքներն էապես ավելի մեծ են, քան այն արժեքները, որոնք ներկայացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԿԸՀ ներկայացրած հաշվետվությունում:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը նշում է, որ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում դրոններով շոուների կազմակերպման իրական շուկայական գինը հնարավոր չի եղել պարզել: Վերջինս նշում է նաև, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներով վիճարկվում են նաև ինչպես նախընտրական քարոզարշավին նախորդող, այնպես էլ դրա ժամանակահատվածում վարչական ռեսուրսի չարաշահման այնպիսի դեպքեր, ինչպիսիք են պետական ֆինանսավորմամբ քարոզչական միջոցառումների անցկացումը, ինչպես նաև պետության կողմից կազմակերպված ոչ պետական ֆինանսավորմամբ քարոզչական միջոցառումների անցկացումը: Որպես այդպիսիք՝ նշվել են 2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսի անցկացումը և 2026 թվականի ապրիլի 25-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա միջոցառումը Հանրապետության հրապարակում: Բացի դրանից, Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումներով փաստվել են պետական nւ համայնքային միջոցների օգտագործումը քարոզչական նպատակներով:
3. Քննության առարկա դարձնելով «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ՝ նաև գործով զեկուցող դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, փորձաքննություններ, բացառությամբ իրավունքի հարցերով փորձաքննությունների, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:
Ուսումնասիրելով Դիմողի ներկայացրած փաստարկները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս բավարար չափով չի հիմնավորել պահանջվող տեղեկատվության ապացուցողական նշանակությունը սույն գործի լուծման համար՝ հիմնավորելով հայցվող տեղեկությունների և սույն գործով պարզելու ենթակա փաստերի միջև անմիջական պատճառահետևանքային կապը:
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե կողմը, այնուամենայնիվ, կարծում է, որ պահանջվող տեղեկատվությունն անհրաժեշտ է սույն գործին՝ որպես գործի նյութ կցելու առումով, ապա համապատասխան տեղեկատվություն և նյութեր պահանջելու վերաբերյալ միջնորդությունները կարող են բավարարվել բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավարար չափով հիմնավորված են, և կողմերը ցուցաբերել են դատավարական բարեխղճություն։
Ավելին, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով խնդրո առարկա գործի քննության օրենսդրական սեղմ ժամկետների հրամայականը և նյութերի մեծածավալությունը, գտնում է, որ Սահմանադրական դատարանի վրա կողմի փոխարեն համապատասխան տեղեկատվության կամ տվյալների, որոնք ի սկզբանե ընկած են եղել դիմումի հիմքում, ձեռքբերման դատավարական բեռ դնելը, առանց դրանց հավաքագրմանն ուղղված ինքնուրույն ջանքերի գործադրման անհնարինության պատշաճ հիմնավորման, անհարկի կհետաձգի գործի քննությունը՝ վտանգելով հանրային իշխանության լեգիտիմ և անընդհատ ձևավորումը՝ վերջնարդյունքում հանգեցնելով ժողովրդավարական կառավարման գործընթացների և ընտրական համակարգի հանդեպ հանրային վստահության անկման և սահմանադրական կայունության խարխլման:
Նման պայմաններում Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ համապատասխան միջնորդություն ներկայացնող կողմը պարտավոր է նախապես դրսևորել անհրաժեշտ փութաջանություն և ողջամիտ դատավարական ակտիվություն՝ ձեռնարկելով իրենից ողջամտորեն ակնկալվող բոլոր միջոցները՝ իր պահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքները հիմնավորող տվյալներն ինքնուրույն ձեռք բերելու նպատակով։
Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր պահանջելու մասին միջնորդությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
29 հունիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-147
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-147
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
