Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64.6 — Դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման և ուղարկման հետ կապված առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64.6AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64.6 — Դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման և ուղարկման հետ կապված առանձնահատկությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 64.6. Դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման և ուղարկման հետ կապված առանձնահատկությունները 1. Առանձին ակտի ձևով կայացվող բոլոր դատական ակտերը կազմվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան։ 2. Առանձին ակտի ձևով կայացված բոլոր դատական ակտերը և դրանց վերաբերյալ ներկայացված հատուկ կարծիքները տեղադրվում են Համակարգում։ 3. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը

Ամբողջ Տեքստ

Հոդված 64.6. Դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման և ուղարկման հետ կապված առանձնահատկությունները 1. Առանձին ակտի ձևով կայացվող բոլոր դատական ակտերը կազմվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան։

2. Առանձին ակտի ձևով կայացված բոլոր դատական ակտերը և դրանց վերաբերյալ ներկայացված հատուկ կարծիքները տեղադրվում են Համակարգում։

3. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է հրապարակված (կամ կայացված), եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին։

4. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է վերջինիս ուղարկված, եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին։ Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտին կից ներկայացվող փաստաթղթերը համարվում են վերջինիս ուղարկված, եթե դրանք տեղադրված են Համակարգում և Համակարգի միջոցով հասանելի են Համակարգն օգտագործող անձին։

5. Դատական ակտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված դրանք իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո։

6. Դատարանի և դատարանի աշխատակազմի կողմից ուղարկվող (վերադարձվող) փաստաթղթերի, պարզաբանումների, նախազգուշացումների, մատնանշումների, տեղեկացումների և առաջարկների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները։

7. Համակարգում հրապարակված դատական ակտերի՝ դատարանների միջև շրջանառությունը կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով։

8. Դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվող կատարողական թերթերը և այլ փաստաթղթեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ ուղարկվող գրությունները և տեղեկացումներն ուղարկվում են Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել