Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 100 — Պայմանագրային ֆոնդի տեսակի փոփոխումը և միացումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 100AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 100 — Պայմանագրային ֆոնդի տեսակի փոփոխումը և միացումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 100. Պայմանագրային ֆոնդի տեսակի փոփոխումը և միացումը 1. Պայմանագրային ֆոնդի տեսակի փոփոխումը և միացումը կատարվում են կառավարչի խորհրդի որոշման և ֆոնդի ժողովի (առկայության դեպքում) կողմից դրան տրված համաձայնության հիման վրա: 2. Ստանդարտ (մասնագիտացված) պայմանագրային ֆոնդը կարող է վերափոխվել մասնագիտացված (ստանդարտ) պայմանագրային ֆոնդի, կամ ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի կոնկրետ տեսակը կարող է վերափոխվել ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի մեկ այ

Ամբողջ Տեքստ

Հոդված 100. Պայմանագրային ֆոնդի տեսակի փոփոխումը և միացումը 1. Պայմանագրային ֆոնդի տեսակի փոփոխումը և միացումը կատարվում են կառավարչի խորհրդի որոշման և ֆոնդի ժողովի (առկայության դեպքում) կողմից դրան տրված համաձայնության հիման վրա:

2. Ստանդարտ (մասնագիտացված) պայմանագրային ֆոնդը կարող է վերափոխվել մասնագիտացված (ստանդարտ) պայմանագրային ֆոնդի, կամ ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի կոնկրետ տեսակը կարող է վերափոխվել ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի մեկ այլ տեսակով, ինչպես նաև բաց, միջակայքային կամ փակ պայմանագրային ֆոնդը կարող է վերափոխվել փակ, բաց կամ միջակայքային պայմանագրային ֆոնդի (ֆոնդի տեսակի փոփոխում):

3. Ֆոնդի տեսակի փոփոխումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կանոնների փոփոխության միջոցով:

4. Եթե ստանդարտ ֆոնդը վերափոխվում է մասնագիտացված ֆոնդի, կամ բաց ֆոնդը վերափոխվում է փակ ֆոնդի, ապա ֆոնդի կանոնների փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակումից առնվազն երեք ամիս հետո:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա: Որակավորված ներդրողների բաց ֆոնդը փակ ֆոնդի վերափոխվելու դեպքում ֆոնդի կանոնների փոփոխություններն ուժի մեջ են մտնում ֆոնդի տեսակի փոփոխման մասին կառավարչի խորհրդի կողմից որոշում կայացվելուց առնվազն մեկ ամիս հետո:

6. Ֆոնդի միաձուլումը, բաժանումը և առանձնացումն արգելվում են:

7. Ֆոնդի` մեկ այլ ֆոնդին միացումն իրականացվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միացող ֆոնդի (ֆոնդերի) կանոնների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և այն ֆոնդի կանոնների մեջ կատարված համապատասխան փոփոխությունների գրանցման միջոցով, որին միացել են:

8. Ֆոնդի միացման համար պահանջվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդի միացման համար:

9. Պայմանագրային ֆոնդը կարող է միանալ միայն նույն կառավարչի կողմից կառավարվող մեկ այլ պայմանագրային ֆոնդի: Սույն օրենքով սահմանված դեպքերում առանց կառավարչի մնացած ֆոնդը կարող է միանալ այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդին, որի դեպքում պետք է պահպանվեն սույն օրենքի` ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելուն վերաբերող կանոնները: Բաց կամ միջակայքային ֆոնդը չի կարող միանալ փակ ֆոնդին: Բաց ֆոնդը չի կարող միանալ միջակայքային ֆոնդին: Ստանդարտ ֆոնդը չի կարող միանալ մասնագիտացված ֆոնդին: Կամավոր կենսաթոշակային ֆոնդը կարող է միանալ միայն կամավոր կենսաթոշակային ֆոնդի: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը կարող է միանալ միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նույն տեսակի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի:

10. Միացման դեպքում միացող ֆոնդի ակտիվները և պարտավորությունները փոխանցվում են այն ֆոնդին, որին միանում է փոխանցման ակտին համապատասխան:

11. Ֆոնդի տեսակի փոփոխման և միացման հետ կապված ֆոնդի կանոնների փոփոխությունները ենթակա են հրապարակման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:

12. Ֆոնդի տեսակի փոփոխման կամ միացման հետ կապված ծախսերը կատարվում են կառավարչի հաշվին: (100-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն, 22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 18 ՖՈՆԴԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ (ԼՈՒԾԱՐՈՒՄԸ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել