Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-32-Ն14 դեկտեմբերի, 2004 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքով» բառից առաջ լրացնել «քրեական» բառով: Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «վճռաբեկ դատարանի նախագահը» բառերով: Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում` 1) 4-րդ կետի «չորս ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի անգամ կիրառվել է կարգապահական տույժ.».

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7) նա թույլ է տվել «Դատավորի վարքագծի կանոնագրքի» կանոնների այնպիսի խախտում, որն անհամատեղելի է դատավորի կոչման հետ.»: Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են` 1) արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը. 2) արդարադատություն չիրականացնելը. 3) օրենքով նախատեսված դեպքերում ինքնաբացարկ չհայտնելը կամ անհիմն ինքնաբացարկ, բացարկ ընդունելը. 4) դատավորների խորհրդակցության և քվեարկության գաղտնիքը կամ օրենքով պաշտպանվող գաղտնիքը հրապարակելը. 5) այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելը. 6) ցանկացած այլ հրապարակային վարքագիծ, որը վարկաբեկում է դատական իշխանության հեղինակությունը. 7) դատարանում քննվող գործով կողմերին իրավաբանական բնույթի խորհրդատվություն տալը. 8) անհարգելի պատճառով երեք և ավելի օր անընդմեջ աշխատանքի չներկայանալը. 9) պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս մարդկանց նկատմամբ բարեկիրթ չլինելը:»: Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը. 1) դիտողություն. 2) նկատողություն. 3) խիստ նկատողություն:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. հունվարի 13 Երևան ՀՕ-32-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-32-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.01.2005-18.05.2007) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.01.21/6(378) Հոդ.105 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.12.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.01.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.01.2005 Ուժը կորցրել է 18.05.2007 Հիմնական ակտ 14.12.2004, ՀՕ-32-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.06.1998, ՀՕ-230 17.06.1998, ՀՕ-230 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 դեկտեմբերի, 2004 թ.
Գործի #:
ՀՕ-32-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել