Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բեզիրգանյան — ԵԿԴ/2894/02/08
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Բեզիրգանյան — ԵԿԴ/2894/02/08

Վճռաբեկ դատարանԵԿԴ/2894/02/0826 հունիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Սիրանուշ Բեզիրգանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սիրանուշ Բեզիրգանյանի ընդդեմ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի (այսուհետ Համալսարան)` աշխատանքից ազատելու հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնելու, միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Սիրանուշ Բեզիրգանյանը պահանջել է վերացնել աշխատանքից ազատելու 25.08.2008 թվականի թիվ Հ117/ԿԲ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և հարկադիր պար

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2894/02/08

դատարանի որոշում

2009թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2894/02/08

Նախագահող դատավոր Ս. Միքայելյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սիրանուշ Բեզիրգանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սիրանուշ Բեզիրգանյանի ընդդեմ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի (այսուհետ Համալսարան)` աշխատանքից ազատելու հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնելու, միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սիրանուշ Բեզիրգանյանը պահանջել է վերացնել աշխատանքից ազատելու 25.08.2008 թվականի թիվ Հ117/ԿԲ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել միջին աշխատավարձը:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի 19.11.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

2

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրանուշ Բեզիրգանյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1)Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը, անհատական իրավական ակտով թույլ տալով իրեն բացակայել աշխատանքից, պահպանելով իր աշխատավարձը, իրեն տրամադրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ արձակուրդ, որը չպետք է նույնացնել ամենամյա արձակուրդի հետ և ոչ էլ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով կանոնակարգվող լրացուցիչ արձակուրդի հետ, և որի ընթացքում աշխատողին աշխատանքից ազատելը որակվում է որպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում:

2)Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը.

Վերաքննիչ բողոքում պատասխանողի կողմից վիճարկվել են հետևյալ փաստերը հայցվորը բաց է թողել իր խախտված իրավունքների համար դատական պաշտպանության դիմելու օրենքով սահմանված ժամկետը, հայցվորը Ճապոնիայում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե որպես համալսարանի ներկայացուցիչ:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի շրջանակներից և խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասը, բավականին ընդարձակ անդրադարձ է կատարել պատասխանողի կողմից ամբիոնի վերակառուցման և այդ կապակցությամբ հաստիքների դրա հիման վրա աշխատողների թվաքանակի կրճատման, աշխատատեղերի համալրման ընթացակարգերին, ինչի մասին վերաքննիչ բողոքում չի խոսվել :

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.11.2008 թվականի վճռին:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. 01.12.1998 թվականին Սիրանուշ Բեզիրգանյանը պայմանագրային կարգով ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական

և

կենսաբանական

ֆիզիկայի

ինֆորմատիկայի

և

բժշկական

սարքավորումների ամբիոնի ասպիրանտ համատեղությամբ, 0,25 դրույքով: 01.11.2002 թվականին անցել է նույն ամբիոնում հիմնական աշխատանքի 0,5 դրույքով, իսկ 17.03.2005 թվականին մրցույթով ընդունվել է դոցենտի պաշտոնակատար նույն ամբիոնում 0,5 դրույքով (գ.թ. 13):

2.

09.06.2008 թվականի թիվ 53 գ հրամանի պարագրաֆ 3-ի համաձայն բժշկակական և կենսաբանական ֆիզիկայի, ինֆորմատիկայի և բժշկական սարքավորումների ամբիոնի դոցենտ Սիրանուշ Բեզիրգանյանին թույլատրվել է 2008 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը մեկնել ք. Օսակա, Ճապոնիա կոնգրեսին մասնակցելու համար աշխատավարձի պահպանմամբ (գ.թ. 9):

3. 23.06.2008 թվականի ծանուցման համաձայն Սիրանուշ Բեզիրգանյանը ծանուցվել է այն մասին, որ հիմք ընդունելով համալսարանի ռեկտորի 06.06.2008 թվականի հրամանը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Սիրանուշ Բեզիրգանյանի հաստիքը կրճատվում է, և նույն թվականի օգոստոսի 25-ից աշխատանքային պայմանագիրը լուծվելու է (գ.թ. 31):

4. 25.08.2008 թվականի թիվ Հ 117/ԿԲ հրամանի պարագրաֆ 22-ի համաձայն` բժշկական

և

կենսաբանական

ֆիզիկայի

ինֆորմատիկայի

և

բժշկական

3

սարքավորումների ամբիոնի 0,5 դրույքով դոցենտ Սիրանուշ Բեզիրգանյանը ազատվել է աշխատանքից ամբիոնի վերակառուցման

լուծարման և հաստիքի կրճատման

կապակցությամբ (գ.թ. 11):

5. 17.12.2008 թվականի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի, 10-րդ հոդվածի և 265-րդ հոդվածի խախտման հիմքերով (գ.թ. 77, 194):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` դատարանը գտնում է, որ

Վճռաբեկ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում: Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ աշխատանքից ազատման անվերապահ արգելք է աշխատողի արձակուրդում գտնվելը:

Նույն օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նպատակային է համարվում ուսումնական արձակուրդը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ` ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք օր, ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու օր, լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով

նախատեսված

օրերի

քանակով,

դիպլոմային

աշխատանքի

նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն օր, պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց օր: Սույն գործով առաջին ատյանի դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով ՀՀ աշխատանքային օրենսգքրի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգքրի 10-րդ հոդվածով սահմանված օրենքի անալոգիան: Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելիս գտել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից հայցվորի` Ճապոնիայի Օսակա քաղաքում մասնագիտական կոնգրեսի մասնակցելու ժամանակահատվածն արձակուրդ որակելը և դրա նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգքրի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթն անալոգիայի կարգով կիրառելը ընդունելի չէ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյոք Սիրանուշ Բեզիրգանյանի կողմից գործատուի թույլտվությամբ գիտական կոնգրեսին մասնակցելու ժամանակահատվածը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի իմաստով որակվում է որպես ՛արձակուրդում գտնվելու ժամանակահատված:

՛Կրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն կրթություն` անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար:

՛Կրթության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են` ուսումնական հաստատությունների ողջամիտ ինքնավարությունը:

՛Կրթության մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ուսումնական հաստատությունն ապահովում է աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացները:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՛ողջամիտ ինքնավարություն օրենսդրական եզրույթը, ինքնըստինքյան պարտավորեցնում է

4

բարձրագույն ուսումնական հաստատություններին իրենց ինքնավարությունը տվյալ դեպքում աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացների ապահովմանն ուղղված գործընթացները իրականացնելիս պահպանել օրենսդրությամբ նախատեսված յուրաքանչյուրի իրավունքները դրանով երաշխավորելով դրանց լիարժեք իրականացումը: Ընդ որում, օրենսդիրը կրթություն է դիտում անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման գործընթացը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՛Կրթության մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացն ըստ էության ուսուցման գործընթաց է, որի ապահովումը բխում է անձի, հասարակության և պետության շահերից: Հետևաբար,Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած ՀՀ աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածը հստակ չի սահմանում աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման կապակցությամբ ուսումնական արձակուրդ տրամադրելը, այնուհանդերձ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-րդ մասի, ՛Կրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ և 50-րդ հոդվածների ուժով ուսումնական արձակուրդ է նաև աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման համար աշխատողներին տրվող արձակուրդը:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մասնագիտական վերապատրաստում անցնող աշխատողների համար գործատուն պետք է ապահովի աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով նախատեսված երաշխիքներ : Սույն գործի փաստերի համաձայն Սիրանուշ Բեզիրգանյանը 01.12.1998 թվականից պայմանագրային կարգով աշխատել է Համալսարանի բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ինֆորմատիկայի և բժշկական սարքավորումների ամբիոնի ասպիրանտ համատեղությամբ 0,25 դրույքով, 01.11.2002 թվականին անցել է նույն ամբիոնում հիմնական աշխատանքի 0,5 դրույքով, իսկ 17.03.2005 թվականին մրցույթով ընդունվել է դոցենտի պաշտոնակատար նույն ամբիոնում 0,5 դրույքով: Համալսարանի ռեկտորի 09.06.2008 թվականի թիվ 53 գ հրամանով Սիրանուշ Բեզիրգանյանին թույլատրվել է 2008 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը մեկնել ք.Օսակա, Ճապոնիա գիտական կոնգրեսին մասնակցելու համար աշխատավարձի պահպանմամբ: 23.06.2008 թվականին Սիրանուշ Բեզիրգանյանը ծանուցվել է հաստիքը կրճատվելու և նույն թվականի օգոստոսի 25-ից աշխատանքային պայմանագիրը լուծվելու մասին, 25.08.2008 թվականի թիվ Հ 117/ԿԲ հրամանով Սիրանուշ Բեզիրգանյանը ազատվել է աշխատանքից ամբիոնի վերակառուցման լուծարման և հաստիքի կրճատման կապակցությամբ:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործատուն, Սիրանուշ Բեզիրգանյանին թույլատրելով աշխատավարձի պահպանմամբ 2008 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը մեկնել ք.Օսակա, Ճապոնիա գիտական կոնգրեսին մասնակցելու համար, նրան տրամադրել է ուսումնական արձակուրդ: Հետևաբար, Սիրանուշ Բեզիրգանյանը աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների խախտմամբ:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Սույն գործով 17.12.2008 թվականի վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի, 10-րդ հոդվածի և 265-րդ հոդվածի խախտումերը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Համալսարանի կողմից ամբիոնի վերակառուցմանը և այդ կապակցությամբ հաստիքների դրանց հիման վրա աշխատողների թվաքանակի կրճատմանը, հետագայում թափուր աշխատատեղերն ատեստացիայի միջոցով համալրմանը, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից:

5

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները :

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական

ակտին

օրինական

ուժ

տալը

բխում

է

արդարադատության

արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի

240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.11.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հունիսի, 2009 թ.
Գործի #:
ԵԿԴ/2894/02/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել