Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 158 — Եկամտային հարկի գումարի վճարումը և սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը) (վերնագիրը լրաց.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 158AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 158 — Եկամտային հարկի գումարի վճարումը և սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը) (վերնագիրը լրաց.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 158. Եկամտային հարկի գումարի վճարումը և սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը) (վերնագիրը լրաց. 23.12.22 ՀՕ-593-Ն) 1. Հարկային գործակալները Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: 2. Ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբար

Ամբողջ Տեքստ

Հոդված 158. Եկամտային հարկի գումարի վճարումը և սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը) (վերնագիրը լրաց. 23.12.22 ՀՕ-593-Ն) 1. Հարկային գործակալները Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

2. Ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում՝ 1) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.

2) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ը ներառյալ:

3. Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը Օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով : Ընդ որում, սոցիալական ծախսը սույն մասի համաձայն փոխհատուցվում է, եթե եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը): (158-րդ հոդվածը փոփ. 12.04.22 ՀՕ-92-Ն, լրաց.

23.12.22 ՀՕ-593-Ն, փոփ.

22.03.23 ՀՕ-120-Ն, 22.04.25 ՀՕ-76-Ն, լրաց.

24.10.25 ՀՕ-324-Ն ) ( 23.12.22 ՀՕ-593-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 22.03.23 ՀՕ-120-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 22.04.25 ՀՕ-76-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 24.10.25 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել