ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 823 — Պահատվության համար վարձատրությունը 1.
Ամփոփում
Հոդված 823. Պահատվության համար վարձատրությունը 1. Պահառուն պահատվության համար վարձատրվում է պահատվությունն ավարտվելիս, իսկ եթե պահատվության վարձատրությունը նախատեսված է ըստ փուլերի, պահառուն պետք է վարձատրվի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո` համապատասխան մասերով: 2. Պահատվության համար վարձատրությունը նախատեսված ժամանակահատվածի ավելի քան կեսից ուշացնելու դեպքում պահառուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահատուից պահանջել անհապաղ հ
Ամբողջ Տեքստ
Հոդված 823. Պահատվության համար վարձատրությունը 1. Պահառուն պահատվության համար վարձատրվում է պահատվությունն ավարտվելիս, իսկ եթե պահատվության վարձատրությունը նախատեսված է ըստ փուլերի, պահառուն պետք է վարձատրվի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո` համապատասխան մասերով:
2. Պահատվության համար վարձատրությունը նախատեսված ժամանակահատվածի ավելի քան կեսից ուշացնելու դեպքում պահառուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահատուից պահանջել անհապաղ հետ վերցնելու ի պահ հանձնված գույքը:
3. Եթե պահատվությունն ավարտվում է վաղաժամկետ, այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար պահառուն պատասխանատվություն չի կրում, նա իրավունք ունի ստանալ վարձատրության համապատասխան մասը, իսկ սույն օրենսգրքի 821 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում` վարձատրության ամբողջ գումարը: Եթե պահատվությունն ավարտվում է վաղաժամկետ, այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար պահառուն պատասխանատվություն է կրում, նա իրավունք չունի վարձատրություն պահանջել, իսկ ստացված գումարները պարտավոր է վերադարձնել պահատուին:
4. Եթե պահատվության ժամկետի ավարտից հետո պահատուն հետ չի վերցրել ի պահ տրված գույքը, նա պարտավոր է գույքի հետագա պահատվության համար պահառուին վճարել համապատասխան վարձատրություն: Այս կանոնը կիրառվում է նաև այն դեպքում, երբ պահատուն պարտավոր է գույքը հետ վերցնել մինչև պահատվության ժամկետի ավարտը:
5. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
