ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — Դիմումին կցվող նյութերը 1.
Ամփոփում
Հոդված 25. Դիմումին կցվող նյութերը 1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝ 1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ. 2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը. 3) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ դիմումի հիմնավորվածությունը հավաստող ապացույցները. 4) դիմողի հայեցողությամբ` գործին առնչվող այլ նյութեր: 2. Սույն օրենքի 69-րդ հոդվածում ն
Ամբողջ Տեքստ
Հոդված 25. Դիմումին կցվող նյութերը 1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝ 1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ. 2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը. 3) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ դիմումի հիմնավորվածությունը հավաստող ապացույցները. 4) դիմողի հայեցողությամբ` գործին առնչվող այլ նյութեր:
2. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև՝ 1) օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին. 2) ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը. 3) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը. 4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը. 5) որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի անձը հաստատող և փաստաբանի կարգավիճակի մասին հավաստող փաստաթղթի պատճենները. 6) որպես ներկայացուցիչ հանդես եկող` բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձի` անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը:
3. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմի նոր նյութերն ընդունվում են միայն Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
