Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-477-Ն16 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16 - ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « ծառայողական քննություն իրականացնող անձ ` ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ծառայող կամ ծառայողների խումբ.»: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով։ Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «կամ պատժից» բառերը.

2) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը վերապահվում է նրանց պաշտոնի նշանակելու լիազորություն ունեցող անձին, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը՝ Ոստիկանության պետին: Այլ պաշտոնատար անձանց կողմից կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է կարգապահական տույժեր կիրառելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:»: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության» բառը փոխարինել «Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով։ Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասի «գ» կետը «միջոցներով» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ հրապարակային ելույթներով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս քննարկումների ժամանակ,» բառերով.

2) 6-րդ մասը «մասի» բառից հետո լրացնել ««ա», «բ»,» բառերով։ Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձանց կողմից ծառայողական քննություն նշանակելու մասին համապատասխան հրամանները ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին փոխանցելու ընթացակարգը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»: Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ծառայողական քննության նյութերը ուղարկվում են նախաքննության մարմին:»: Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասում «ոստիկանության մեկ այլ ստորաբաժանում» բառերը փոխարինել «ոստիկանություն» բառով: Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության պահպանման» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պահպանման» բառերով։ Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Ծառայողական քննությունն անցկացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի վարչական շենքում կամ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրում։»: Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:»: Հոդված 13. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 14. Օրենքի 43.1-ին հոդվածում՝ 1) 1-ին մասի «քննության են առնվում ոստիկանության» բառերը փոխարինել «կարող են քննության առնվել» բառերով.

2) 2-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»։ Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածում «ոստիկանության ստորաբաժանումում» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումում» բառերով։ Հոդված 16. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

2. Օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված հրամաններն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-477-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-477-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.11.2023-27.03.2026) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.11.2023 Ուժը կորցրել է 27.03.2026 Հիմնական ակտ 16.12.2022, ՀՕ-477-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.04.2005, ՀՕ-85-Ն 11.04.2005, ՀՕ-85-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 03.07.2002, ՀՕ-401-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-477-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել