ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 43 — Կարճաժամկետ ազատազրկման կատարման կարգը և պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 43. Կարճաժամկետ ազատազրկման կատարման կարգը և պայմանները 1. Դատապարտյալը պահվում է խիստ մեկուսացման պայմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները։ 2. Դատապարտյալի վրա տարածվում են ազատազրկման կատարման բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող, ազատազրկման դատապարտված անձանց համար սույն օրենսգրքով նախատեսված պատժի կատարման պայմանները՝ հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները: 3. Զինծառայող
Ամբողջ Տեքստ
Հոդված 43. Կարճաժամկետ ազատազրկման կատարման կարգը և պայմանները 1. Դատապարտյալը պահվում է խիստ մեկուսացման պայմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները։
2. Դատապարտյալի վրա տարածվում են ազատազրկման կատարման բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող, ազատազրկման դատապարտված անձանց համար սույն օրենսգրքով նախատեսված պատժի կատարման պայմանները՝ հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները:
3. Զինծառայող դատապարտյալների վրա տարածվում են սույն գլխով նախատեսված պատժի կատարման պայմանները, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ։
4. Սպայական կազմի դատապարտված զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց) պահվում են շարքային կազմի դատապարտված զինծառայողներից անջատ, իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված ժամկետային դատապարտված զինծառայողները՝ պայմանագրային զինծառայողներից:
5. Դատապարտյալն օգտվում է առնվազն մեկ ժամ, իսկ անչափահաս դատապարտյալը՝ առնվազն երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից:
6. Դատապարտյալի համար մասնագիտական կրթական ծրագրեր չեն իրականացվում, իսկ հանրակրթությունն իրականացվում է միայն անչափահաս դատապարտյալների համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
