ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` ա) անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի 9 հոդվածի «դ» կետով հաստատված ծախսերի նախահաշվով սահմանված գործառնական և
Ամփոփում
Հոդված 13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` ա) անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի 9 հոդվածի «դ» կետով հաստատված ծախսերի նախահաշվով սահմանված գործառնական և վարչական ծախսերն ըստ ենթահոդվածների, այն պայմանով, որ թույլ չտրվի գործառնական և վարչական ծախսերի գծով սույն օրենքով հաստատված սահմանաչափերի գերազանցում, ինչպես նաև գործառնական և վարչական ծախսերի յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում` 15
Ամբողջ Տեքստ
Հոդված 13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` ա) անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի 9 հոդվածի «դ» կետով հաստատված ծախսերի նախահաշվով սահմանված գործառնական և վարչական ծախսերն ըստ ենթահոդվածների, այն պայմանով, որ թույլ չտրվի գործառնական և վարչական ծախսերի գծով սույն օրենքով հաստատված սահմանաչափերի գերազանցում, ինչպես նաև գործառնական և վարչական ծախսերի յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով. բ) բյուջետային վարկերի գծով առկա պարտավորությունների դիմաց սույն օրենքի համաձայն «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման գործարքի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկ օրով տրամադրել 12.5 մլրդ դրամ անտոկոս վարկ, այն հաշվի չառնելով կենտրոնական բանկի նկատմամբ կառավարության պարտավորությունների հաշվարկներում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
