Միքաելյան — ԵԴ/33169/02/22
Ամփոփում
քննելով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Միքաելյանի հայցի ընդդեմ Հիմնադրամի՝ հրամանն անվավեր ճանաչելու աշխատանքում վերականգնելու ն հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արամ Միքաելյանը պահանջել է անվավեր ճանաչել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ 17.06.2022 թվականի Թթիվ 06-03-838/ՄՌԿՎ հրամանը,
Ամբողջ Տեքստ
ԱԻՆ
ՆԱԽՎԵՐԸ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33169/02/22 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33169/02/22
Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան
Դատավորներ՝ Ս. Թորոսյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝'
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի փետրվարի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Միքաելյանի հայցի ընդդեմ Հիմնադրամի՝ հրամանն անվավեր ճանաչելու աշխատանքում վերականգնելու ն հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արամ Միքաելյանը պահանջել է անվավեր ճանաչել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ 17.06.2022 թվականի Թթիվ 06-03-838/ՄՌԿՎ հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքներում, ինչպես նան Հիմնադրամից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 17.06.2022 թվականից:
2
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.12.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «անվավեր ճանաչելի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի 17.06.2022 թվականի թիվ 06-03-838/ՄՌԿՎ «Արամ Ռազմիկի Միքայելյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին» հրամանը: 6«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին պարտավորեցնել Արամ Ռազմիկի Միքաելյանին վճարել աշխատողին աշխատանքում չվերակաեգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի հնգապատիկի չափով: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին պարտավորեցնել Արամ Ռազմիկի Միքաելյանին վճարել հարկադիր պարապուրդի գումարը՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 20.06.2022 թվականից մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանի վճիոն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագրերը համարել լուծված: Հայցը՝ մնացած մասով, մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.07.2023 թվականի որոշմամբ Հիմնադրամի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Արամ Միքայելյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14.12.2022 թվականի վճիռը մասնակիորեն Արամ Միքայելյանին նախկին աշխատանքում չվերականգնելու, ինչպես նան այդ պահանջին հաշվարկվող դատական ծախսերի մասով, բեկանվել է, Ա գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները ն 60-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ ու 1Էրդ հոդվածները, «Բարձրագույն ն հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ ու 19-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճիռը բավարար չափով հիմնավորված ն պատճառաբանված չէ, քանի որ Դատարանը, մեխանիկորեն վերարտադրելով վեճի առարկա Հրամանի բովանդակության մի մասը, որնէ կերպ չի անդրադարձել, գնահատել ու հստակ չի բացահայտել Արամ Միքաելյանի կողմից իրականացվող գործառույթները ն դրանց ուսումնադաստիարակչական բնույթը, որն առաջնային ու էական պայմանն է դրա հետ կատարված արարքի անհամատեղելիությունը որոշելու համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել վերաքննիչ բողոքի փաստարկները՝ գործատուի բարձրագույն ուսումնական հաստատություն հանդիսանալու ն սովորողների նկատմամբ որոշակի պարտականություններ կրելու վերաբերյալ, որոնք արտացոլվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքի, «Բարձրագույն ն հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներում, ու սահմանափակվել է միայն
3
գործատու ն աշխատող հարաբերությունների խիստ մակերեսային արձանագրմամբ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ խոսքի ազատության իրավունքն անսահմանափակ իրավունք չէ ն յուրաքանչյուր դեպքում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը պետք է գնահատվի համապատասխան աշխատանքի՝ որպես ուսումնադաստիարակչական գործառույթի իրականացման հետ համատեղելիության համատեքստում:
Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով վերաքննիչ բողոքի փաստարկները, լրիվ ն ամբողջական չի հետազոտել գործով ներկայացված ապացույցներն ու չի գնահատել դրանք համակցության մեջ, ինչի արդյունքում կատարել է փաստերի ն ապացույցների միակողմանի գնահատումներ, որոնց արդյունքում խախտվել է դատավարության մրցակցության ու իրավահավասարության սկզբունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.07.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Արամ Միքայելյանի ն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջն 27.08.2005 թվականին կնքվել է թիվ 502 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 52-54).
2) Արամ Միքայելյանի Ա «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջն 01.03.2012 թվականին կնքվել է թիվ 8294 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն Արամ Միքայելյանը նշանակվել է ԳԹՍ ն ՈՎ բազպին գիտահետազոտական լաբորատորիայում որպես առաջատար գիտաշխատող (հատոր 1-ին, գթ. 56).
3) Արամ Միքաելյանի Ա Հիմնադրամի միջն 01.04.2022 թվականին կնքվել է թիվ 18572 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն՝ Արամ Միքաելյանը պարտավորվել է Ընդհանուր քիմիա ն քիմիական տեխնոլոգիաներ ամբիոնում դասավանդել 01.04.2022 թվականից մինչն 30.06.2022 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 55).
4)Արամ Միքաելյանը,, Հիմնադրամի ֆեյսբույան պաշտոնական էջում անդրադառնալով Հիմնադրամի նե Ազգային բժշկական պալատի միջն 18.05.2022 թվականին կնքված 0համագործակցության հուշագրին, կատարել է հետնյալ բովանդակությամբ գրառումը՝ «Հերթական «բլեֆը», թղթի թանաքը չորանալուց հետո մեկ վայրկյանի կյանք չունեցող շոու՝ «հանգուցյալ» միջոցառմանը նվիրված բազմաթիվ մեծադիր նկարներով: Այս «նախաձեռնության» արդյունավետությունը վերապահում եմ ինձ ...» (հատոր 1-ին, գ.թ. 113).
5) Արամ Միքաելյանը՝ որպես Հիմնադրամի Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում նե որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, 20.08.2021 թվականին «հէէքՏ:////ոտ.ՁՈՅԿՕԼ.ձոո/» կայքում կատարել է հրապարակում, որում, ի թիվս այլնի, նշվել է. «(..) Մարուխյանի «ամենանշանակալի» քայլը եղավ ռեկտորի տեղակալի պաշտոնի ստեղծումը նե այդ պաշտոնում ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին նշանակումը: Բոլորը Մարուխյանի անհեթեթ քայլը գնահատեցին որպես երախտագիտության դրսնորում: (...) Բազմաքայլ պլանի հերթական քայլն առանց խոչընդոտների իրականացնելուց խանդավառված խումբը անցավ հաջորդ քայլին՝ առանց
4
տեղեկացնելու ռեկտորի պաշտոնակատարին, առանց տեղեկացնելու ռեկտորատին, առանց տեղեկացնելու գիտական խորհրդին, հոգաբարձուների խորհրդի ինքնակոչ անդամներից կազմված նախաձեռնող խումբը ներկայացնում ն հաստատում է կանոնադրական այնպիսի փոփոխություն, որը հնարավորություն կտա ցանկացած բուհ 5 տարի առաջ ավարտած մեկին հավակնել Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնին: Բոլորի համար ակնհայտ էր, որ ռեկտորի ընտրության ժամանակ ցանկացած մարդ կունենա հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից առնվազն 16 դեմ ձայն, իսկ այդ գրպանային 16 հոգին միանշանակ կընտրեն Գոռին: Այս պարագայում, մնացած 16 հոգուց 1 ձայն ստանալը բավարար էր Պոլիտեխնիկի թշնամիների թեկնածու Գոռին՝ ռեկտոր դառնալու համար: Հաշվարկը պարզ էր՝ 16-ից 1-ը վերջավոր թիվ է ն Աշոտյան, Մարուխյան, Գոռ ն ընկերներ ոհմակը լծվեց 16-ից 1՝ ինչ գնով էլ լինի: Իհարկե 30 արծաթը միշտ գտնում է տմարդին, այս դեպքն էլ բացառություն չէր, գտնվեց մեկը, սակայն այդ դեբիլը կամ գուցե նրան ուղղորդող դեբիլը փոխարենը առաջին փուլում վարձահատույց լինի 30 արծաթի դիմաց, ընտրությունը տեղափոխեց երկրորդ փուլ: Իսկ երկրորդ փուլում աննախադեպ աղմկահարույց խախտումների պարագայում անողնաշար խորհրդի կողմից չհաստատված թղթի վրա գրվեց 17 կողմ. ն պոլիտեխնիկցիներին անհայտ, սակայն Գոռի կողմից խորհրդի կազմում ներդրված ոմն Վարդան Պետրոսյան Գոռին «հռչակեց» ռեկտոր, ի դեպ այս ամենը տեղի էր ունենում խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի լուռ անգործունեութաան կամ ես կասեի համաձայնության պարագայում: Ռեկտորի հաստատման պրոցեսը երկար տնեց, բայց հաստատվեց նախարարության չորրորդական աշխատակցի կողմից հրապարակված անհեթեթ հիմնավորումների Ա կառավարության անտարբեր հաստատման արդյունքում: (...) Ներկայումս պաշտոնների են նշանակվում բազեական-ուսխորհրդական սկզբունքով, անփորձ ն ցավալի է հիմնականում ապաշնորհ նախկին ուսխորհրդական «առաջնորդներ», որոնք իրենց ուսանողական կառավարական տարիներին զբաղվել են միայն խարույկ-շուրջպարով ռազմահայրենասիրական դաստիարակության շղարշի ներքո, իսկ ուսումնական պրոցեսին առնչվել են միայն իրենց «համախոհ դասընկերների» համար գնահատական մուրալով։ Ազատվում են բազմամյա, բազմափորձ ն նվիրյալ պոլիտեխնիկցիներից, ընտրություններ են իրականացնում արդեն փորձարկված սկզբունքով, պարզապես ջնջում են անցանկալի մարդկանց անունները, քանի որ նորընտիր գիտխորհուրդն էլ է զգալի չափով գրպանային, իսկ անցանկալի քվեարկության արդյունքների դեպքում հրապարակում են իրենց անհրաժեշտ արդյունքներ: Պրոռեկտոր են նշանակվում պոլիտեխնիկին ոչ հարիր կենսագրությամբ կամ կենսակերպով մարդիկ: Ի՞նչ նպատակով: (...)» (հատոր 1-ին, գթ. 102-105).
6) Արամ Միքաելյանը՝ որպես Հիմնադրամի Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում նե որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, 31.08.2021 թվականին «հէէքՏ://տոող.ՁՈՅԿՕէ.Յող/» կայքում կատարել է հրապարակում, որում, ի թիվս այլնի, նշվել է. «(...) Ո՞վ գիտի ի՞նչ առաքելություն ունի հոգաբարձուների խորհրդի անդամը: Համոզված եմ շատերը, նույնիսկ մարդիկ ովքեր երբեք հոգաբարձուների խորհրդում չեն եղել: Բայց արի ու տես, որ Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի Պոլիտեխնիկի ցուցակով ընտրված անդամները կարծում են թե իրենք միայն ռեկտորի ընտրությունները խեղաթյուրելու ն պոլիտեխնիկի ֆինանսական միջոցները փոշիացնելու որոշումներ հաստատողներ են: (...) Աշխատանքների նման կազմակերպման արդյունքում ի՞նչ կմնա ընդերքաբանության ն. մետալուրգիայի լաբորատոր բազայից, երբ դա մոտ կես կիլոմետր հեռավորությունից հասնի 1-ին մասնաշենք: Ժամկետների ինչ
5
սահմանագիծ է նախատեսում միայն օգոստոսին սկսված «աշխարհացունց» այս ծրագիրը, միայն «հայտնի» է իրենց ու աստծուն, բայց որ մի ամբողջ ինստիտուտի ուսումնական գործընթացն առնվազը 2-3 ամիս տապալման է դատապարտված առավել քան ակնհայտ է: Ամբողջ ցավը նրանում է, որ այս դեղնակտուցներին ն նրանց հոգնոր հայրերին թվում է թե ինժեներ կարելի է պատրաստել լսարանի կամ ուսխորհրդի նստարանները մաշեցնելով՝ առանց լաբորատոր ն գործնական փորձառությունների, ն դա նս մի անգամ համոզում է, որ սրանք ինժեներ չեն Ա չունեն ինժեներական մտածելակերպ: Գուցե Պոլիտեխնիկում կազմակերպեն շոումենի կամ էկոտուրիզմի կրթական ծրագիր, կա անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Գործնական հմտություններն էլ կստուգվեն լաբորատոր սարքերից միլիոններ արժեցող խարույկ վառելու ունակությամբ Ով կցանկանա կվերապատրաստեն, ով չի ցանկանա կջնջեն մոտակա հարմար պահին: (..) Եվ վերջապես հետաքրքիր է, այդ ո՞վ «Գոռ ն ընկերներ ՍՊԸ»-ից միջնորդեց, ինչով, ինչպես ն ո՞ւմ համոզեց, որ 45 օր անորոշության մատնված գործը հաստատվեց կառավարության կողմից: Այդ ով էր ԲՀԿ-ՀՀԿ ու այժմ էլ իշխանական, թեն ներթափանցած այդ այսպես կոչված «պաշտոնյա-գարանտը», որ այս վիճակին հասցրեց Պոլիտեխնիկը: Հարգելի Պոլիտեխնիկցիներ, դիմորդներ, լրատվամիջոցներ ն այլ շահագրգիռ անձինք, ով չգիտի թող իմանա, կցված է ռեկտորի աթոռի այսօրվա զբաղեցնող Գոռ Վարդանյանի ասպիրանտուրայում ուսումնառության մաթեմատիկայի քննության տետրի պատճենը, որտեղ պարզ երնում է այդ անձի գիտելիքները ինժեներական գիտությունների մայր առարկայից: (...» (հատոր 1-ին, գ.թ. 99-101).
7) Արամ Միքաելյանը 17.12.2021 թվականին «հէքտ://տոմ.ՁՐՁԿՕԼ.Յո/» կայքում կատարել է հրապարակում, որում, ի թիվս այլնի, նշվել է «(...) Ուսխորհրդի նախագահին ռեկտորի տեղակալ նշանակելով՝ ընթացք ստացավ Գոռ Վարդանյանին ռեկտոր դարձնելու սցենարը: Վերջինիս խայտառակ ընտրության մանրամասներին Ա դրա առնչությամբ հարուցված դատական գործերին անդրադարձներ բազմիցս հնչել են: (...) Շատերը հույս ունեին, որ ընտրությունից մինչն հաստատումը 45 օր շունչը պահած ռեկտորը պետք է գործեր ի շահ Պոլիտեխնիկի, ցուցադրելու համար իր նվիրվածությունը գործին: Ցավոք, ոգնորված իր անպատժելիության կարգավիճակից ն օգտվելով ցուցաբերված հանդուրժողականության մթնոլորտից, հինգ տարվա եղած-չեղած փորձառությամբ շարունակեց իրեն բնորոշ գործելաոճը: Շուրջ 8 ամիս է անցել ռեկտորի հաստատումից: Ի՞նչ է արել նա առ այսօր Պոլիտեխնիկի համար: Միանշանակ ոչինչ, բացի նեղ շրջանակում տրված խոստումները կատարելուց, ռեկտորի ընտրություններին վերաբերող Հոգաբարձուների խորհրդի նիստը շուկայի վերածած անձանց շնորհակալական պաշտոններ բաժանելուց ն «բազեական» ոճով խարույկներ վառելու շատ պատասխանատու գործից՝ սա է իրական պատկերը: Ակնհայտ է, որ Հոգաբարձուների խորհուրդը չի կարողացել լիարժեք կատարել իր դերը Ա այլնս չի վերահսկում անկառավարելի դարձած գործընթացները: (...) Ռեկտորի աթոռին նստածը ն իր անկարող թիմը, հասկանալով, որ տապալել են հաշվետու տարին, ինչպես միշտ հապճեպ, ձեռնամուխ են եղել որոշ ապրանքների գնման գործընթացներ կազմակերպելուն (հիմնականում համակարգչային տեխնիկա): Սակայն սրանց ուղեղին չի հասնում, որ եթե նույնիսկ 2021թ.- ին մրցույթները կայանան ն կնքվեն պայմանագրեր, ապա այդ գումարները չեն կարող հաշվառվել որպես 2021թ.-ի ծախս: Դրանք որպես ծախս կարող են հաշվառվել ապրանքները մատակարարելուց, ընդունելուց ն վճարումը կատարելուց հետո միայն: Ինչպես հասցնել այդ ուղեղներին, որ չիրացված գումարները չեն կարող համարվել լավ աշխատանքի արդյունք ն
6
հաջորդ տարի ծախսել, ինչպես իրենք են ասում՝ «խոշոր մտահղացումների համար»: (...) Ուսումնական գործընթացից անտեղյակ մարդիկ քիմիական ուղղվածության տեխնոլոգիական լաբորատորիաներում կազմակերպում են ընդհանուր կրթաբլոկի առարկաների (լեզուների, իրավագիտության ն այլն) դասընթացներ, իրենց անկարողությունն ու անգրագիտությունը քողարկելով լսարանային ֆոնդի սղությամբ: Դա այն պայմաններում, երբ համալսարանում առկա են բազմաթիվ փակ ցուցադրական սենյակներ ն «արտոնյալների» կողմից զբաղեցրած մի շարք աշխատասենյակներ: (...) Գիտական խորհրդում վերջին ընտրություններին Գոռ Վարդանյանի հանդուգն երնակայությունն արդեն սահման չուներ: (.) Սրանով Գ. ՝Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ն վարձահատույց եղավ «նվիրյալ» հոգաբարձուներից նս մեկին իրեն ռեկտոր ընտրելու դիմաց՝ ակնհայտ ընտրակաշառք: Ներկայիս ղեկավարության ապաշնորհ կառավարման դեպքերը բազմաթիվ են. Ոչ մեկի համար նորություն չէ, որ ուսխորհուրդը վաղուց դարձել է ռեկտորի գրպանային գործիքը ն համալսարանի բոլոր խորհուրդներում իրենց 25 տոկոս ձայները սպասարկում են որոշակի նեղ խմբի անձնական շահերը: 3 բառանոց կենսագրությամբ մարդիկ, իրենց առաջնորդին ռեկտոր ընտրվելու գործում ցուցաբերած սխրանքների դիմաց ստանում են խոստացված պաշտոնները՝ պրոռեկտոր, պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար, ինստիտուտի տնօրենի տեղակալ ն այլն: Համալսարանի տնտեսական գծով պրոռեկտոր է նշանակվել, ներկայիս ռեկտորին ուսխորհրդի նախագահ դարձրած նախկին ուսխորհրդի նախագահ Կարապետ (Թոռչյանը, «բիզնեսմեն» որին առայժմ խորհուրդ ենք տալիս Համալսարանը բիզնես կենտրոնի վերածելուց ն շահույթ ակնկալելուց առաջ կատարել պետության հանդեպ ունեցած սեփական հարկային պարտավորությունները: Ուսխորհրդի նախագահ Գնորգ Հարությունյանը նշանակվել է համալսարանի ամենամեծ ինստիտուտի տնօրենի տեղակալ, սակայն նրան չի բավարարում այդ պաշտոնը ն նա 5-րդ մասնաշենքից տեղափոխվել է 3-րդ մասնաշենք ն փորձում է տիրանալ, «պրոռեկտոր- աշխատակազմի ղեկավար» պաշտոնի տրոհումից ակնկալվող կտորին: Մեկ այլ ուսխորհրդական էլ, նշանակվել է համալսարանում ձնավորված առաջին ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, ասպիրանտուրան ավարտելուց հետո տնօրեն «ընտրվելու» հեռանկարով: Համալսարանի վերջին մի քանի ռեկտորների հետ աշխատած, փորձառու, իրեն գործին լիարժեք տիրապետող ռեկտորի գործավարը, նոր ռեկտորին վստահություն չներշնչելու պատճառաբանությամբ, փոխարինվել է, վստահելի, Ա. Աշոտյանի մոտ փորձառությու, անցած նախարարի օգնականով: Այս տարվա շրջանավարտ աղջնակը նշանակվել է անվտանգության գծով ռեկտորի օգնական, ստանձնելով «անվտանգ» սուրճ պատրաստելու պարտականությունը: «Հանճարեղ» ռեկտորը մինչն հիմա չի հասկացել Համալսարանի գիտական քարտուղարի ն քարտուղարուհու տարբերությունը ն Գիտական քարտուղար է նշանակել գործնականում անփորձ մարդու, ում թվում է թե իր գործառույթը միայն քվեաթերթիկ բաժանելն է, ինչպես արդեն նշել ենք դա էլ նորմալ չի կարողանում անել: Համալսարանի իրավախորհրդատու է նշանակվել Տիգրան Նաղդալյանը, ում աշխատանքային պարտականությունները սահմանափակվում են դատական ատյաններում Գոռ Վարդանյանի շահերի պաշտպանությունով: Համալսարանում տիրող նման մթնոլորտը ստիպում է բազմաթիվ տարիների վաստակ ունեցող շատ պոլիտեխնիկցիների հեռանալ համալսարանից, անտարբեր նայել իրականությանը, իսկ շատերն էլ արտաքուստ «համակերպվում են» իրավիճակին, լռում են, աշխատանքը կորցնելու մտավախությունից: Վերոգրյալը չի ներառում Գոռ Վարդանյանի
7
ֆինանսատնտեսական «գործունեության» նկարագիրը, ինչին կանդրադառնանք առանձին հաղորդմամբ: (...)» (հատոր 1-ին, գ.թ. 106-110).
8) Արամ Միքաելյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար կատարել է հետնյալ բովանդակությամբ հրապարակումներ՝ «Պոլիտեխնիկում հերթական թատրոն ներկայացումն էր. մեկ դերասանը մեկնեց ու թատերախումբը շուրջպար բռնեց», «Պոլիտեխում «Գոռ ձ ընկերներ ՍՊԸ»-ի կազմակերպած հերթական ֆեյք ընտրության նիստ տեղի չունեցավ բա գիտեք ՇՕՄՕ-ով պայմանավորված մեծաթիվ մասնակիցներով հավաք չեն կազմակերպում, իսկ մինչ այդ՝ 2 օր առաջ, նույն դահլիճում տեղի ունեցած միջոցառումից», «(.) Պոլիտեխում ն մասնավորապես մեր ինստիտուտում հերթական անմեղսունակության դրսնորումն է .. իմ բազմաթիվ հղումներին, որ կապվեք այս հարթակին՝ «մի քիչ ավելին» կսովորեք՝ համառ լռություն է ... կոնտակտները ես եմ հիմնել՝ իրենց կկծի ...» (հատոր 2-րդ, գթ. 79-81.
9) Հիմնադրամի «Միկրոէլեկտրոնիկա ն կենսաբժշկական սարքերի» ամբիոնի վարիչի պ/կ Օլեգ Պետրոսյանը ծառայողական գրություն է ներկայացրել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանին, որում, ի թիվս այլնի, նշվել է «Մեզ համար անհասկանալի ն անակնկալ է «Ընդհանուր քիմիա ն քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ Արամ Միքաելյանի խիստ բացասական ն անհարգալից արտահայտությունները, որոնք նա գրառել է մեր համալսարանի ֆեյսբուքյան էջում: Նման արտահայտությունները միանշանակորեն ազդում են համալսարանի հեղինակության վրա: Պարոն Գ. Վարդանյան խնդրում եմ Ձեզ ձեռք առնել համապատասխան միջոցներ սույն տհաճ գրառումների հեղինակների նկատմամբ, հետագայում այդպիսի երնույթները բացառելու համար» (հատոր 1-ին, գ.թ. 64).
10) Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը 24.05.2022 թվականին գրություն է ներկայացրել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանին, որում, ի թիվս այլնի, նշվել է «(...) Ձեր բուհի աշխատակից Արամ Միքաելյանի կողմից տրվել են անվայել Ա զրպարտող գնահատականներ (...) որով հարվածի տակ է դրվում Ազգային բժշկական պալատի բարի ն արժեքաստեղծ համբավը: (...) Հարգարժան ռեկտոր, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս փաստին Ա հայտնում մեր մտահոգությունը Ձեր աշխատակցի՝ դասախոսի ն գիտնականի ոչ հարիր վարքագծի նկատմամբ նան այն պատճառով, քանի նմանօրինակ դեպքերը հանրային ընկալման,
պրոֆեսորադասախոսական կազմի ն ուսանողության շրջանակներում կարող են ձնավորել թյուր կարծիք ինչպես մեր համագործակցության, այնպես էլ Ազգային բժշկական պալատի գործունեության նկատմամբ» (հատոր 1-ին, գ.թ. 62).
11) Հիմնադրամի «Լեռնամետալուրգիայի ն քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի» տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ծառայողական գրություն է ներկայացրել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանին՝ 19.05.2022 թվականին գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրած լինելու վերաբերյալ, գրությամբ, ի թիվս այլն, նշվել է. «Ինստիտուտի գիտական խորհուրդը որոշում է կայացրել դատապարտել Արամ Միքաելյանի կողմից համալսարանի հեղինակությունը ե բարի համբավը արատավորող գործունեությունը, ն դիմել Ձեզ՝ բուհի Գիտական խորհրդում այս հանգամանքը քննարկելու, համապատասխան գնահատական տալու ն բուհի բարի համբավը վտանգի տակ դնելուն ուղղված գործընթացը կանխելու միջոցներ ձեռնարկելու նպատակով» (հատոր 1-ին, գթ. 66-70).
12) 26.05.2022 թվականին հրավիրվել է Հիմնադրամի Գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է եղել ԼՄ ն ՔՏ ինստիտուտի «Ընդհանուր քիմիա ն
8
քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ Արամ Միքայելյանի հրապարակումների՝ Հիմնադրամի բարի համբավ ն գիտամանկավարժական գործունեության վրա ազդեցութան հարցի քննարկումը 6Գիտական խորհրդի նիստում, լսելով պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների ելույթները, այդ հարցի առնչությամբ Գիտական խորհուրդը բաց քվեարկությամբ միաձայն ընդունեց հայտարարություն առ այն, որ «1. Բուհի հեղինակության պահպանումը ն բարձրացումը պետք է հանդիսանա ԲՈԽՀ-ի ցանկացած աշխատակցի ն սովորողի առաջնային խնդիրը. 2. անթույլատրելի Ա գիտամանկավարժական գործունեության հետ անհամատեղելի է ԲՈՒՀ-ի գործունեության՝ ներառյալ ի դեմս կառավարման մարմինների, որոնք հանդես են գալիս ոչ անձնական տիրույթում ն ներկայացնում են ԲՈԽՀ-ը տարբեր կառույցների Ա անձանց հետ հարաբերություններում, վերաբերյալ չստուգված, անհիմն ն ապատեղեկատվություն հանդիսացող տեղեկությունների հրապարակումը ն այլ կերպ տարածումը, որի արդյունքում տուժում է ԲՈԽՀ-ի հեղինակությունը, խարխլվում է ԲՈԽՀ-ի նկատմամբ սովորողների, գործընկերների ն այլ կառույցների վստահությունը ն համագործակցության հեռանկարները» (հատոր 1-ին, գ.թ. 72-98).
13) Երեանի Կենտրոն Ա Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի 02.06.2022 թվականի որոշմամբ Արամ Միքաելյանի բողոքը բավարարվել է՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2022 թվականի ապրիլի 28-ի որոշումը վերացվել է ու հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Համաձայն որոշման նկարագրական մասի` «2022թ-ւի ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչությունից ոստիկանության Կենտրոնական բաժին է ստացվել Արամ Միքայելյանի դիմումն այն մասին, որ շուրջ մեկ տարի է բարձրաձայնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տիրող իրավիճակի, ռեկտոր Գ. Վարդանյանի անօրինականությունների ն անկարողության վերաբերյալ: Մեկ տարի առաջ խիստ կասկածելի պայմաններում ռեկտոր դարձած Գ. Վարդանյանը, դրան նախորդած 5 տարիներին ռեկտորի տեղակալի պաշտոնն օգտագործել է իր ապօրինի ընտրության հիմքերը նախապատրաստելու, իր անձնական գովազդի համար ն նա կատարել է ֆինանսական ակնհայտ խախտումներ. (...)» (հատոր 1-ին, գ.թ. 17-25).
14) Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի կողմից 17.06.2022 թվականին ընդունվել է «Արամ Ռազմիկի Միքայելյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին» թիվ 06-03-838/ՄՌԿՎ հրամանը, որի համաձայն.
«Ը.)7) Արամ Ռազմիկի Միքաելյանը, ՀԱՊՀ ֆեյսբուքան պաշտոնական էջում անդրադառնալով ՀԱՊՀ-ի ն Ազգային բժշկական պալատի միջն 2022թ. մայիսի 18-ին կնքված համագործակցության հուշագրի առնչությամբ կատարել է անհիմն ն ՀԱՊՀ հեղինակությունը վարկաբեկող գրառում՝ հետնյալ բովանդակությամբ. «Հերթական «բլեֆը», թղթի թանաքը չորանալուց հետո մեկ վայրկյանի կյանք չունեցող շոու «հանգուցյալ» միջոցառմանը նվիրված բազմաթիվ մեծադիր նկարներով: Այս «նախաձեռնության» արդյունավետության վերահսկումը վերապահում եմ ինձ...», որն իր հերթին գնահատելով նան ՀԱՊՀ-ի ն նրա ղեկավար անձնակազմի վերաբերյալ այլ պարբերական գրառումների լույսի ներքո, որպիսիք են՝
71) «ՊՈՈՊ.ՁՐՁԿՕ.ՅՈ» Նկայքում որպես Պոլիտեխնիկի Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում ն որակի դվերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար 31.08.2021 թվականին հրապարակման մեջ կատարել է
9
հիմնազուրկ հայտարարություններ առ այն, որ՝ «...Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի Պոլիտեխնիկի ցուցակով ընտրված անդամները կարծում են, թե իրենք միայն ռեկտորի ընտրությունները խեղաթյուրելու ն պոլիտեխնիկի ֆինանսական միջոցները փոշիացնելու որոշումները հաստատողներն են», «Աշխատանքների նման կազմակերպման արդյունքում ի՞նչ կմնա ընդերքաբանության ն մետալուրգիայի լաբորատոր բազայից, երբ դա մոտ կես կիլոմետր հեռավորությունից հասնի 1-ին մասնաշենք: Ժամկետների ինչ սահմանագիծ է նախատեսում միայն օգոստոսին սկսված «աշխարհացունց» այս ծրագիրը, միայն «հայտնի» է իրենց ու աստծուն, բայց մի ամբողջ ինստիտուտի ուսումնական գործընթացն առնվազը 2-3 ամիս տապալման է դատապարտված առավել քան ակնհայտ է», «Գուցե Պոլիտեխնիկում կազմակերպեն շոումենի կամ էկոտուրիզմի կրթական ծրագիր, կա անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Գործնական հմտություններն էլ կստուգվեն լաբորատոր սարքերից միլիոններ արժեցող խարույկ վառելու ունակությամբ: Ով կցանկանա կվերապատրաստեն, ով չի ցանկանա կջնջեն մոտակա հարմար պահին:» ն այլն.
7.2) «ՊԱՈՈ.ՁՐՁԿՕ.ՅՈ» կայքում որպես Պոլիտեխնիկի Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում նե որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար 20.08.2021թ. հրապարակման մեջ կատարել է հիմնազուրկ ն տարրական էթիկայի կանոնները խախտող հայտարարություններն առ այն, որ՝ «Բոլորի համար ակնհայտ էր, որ ռեկտորի ընտրության ժամանակ ցանկացած մարդ կունենա հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից առնվազն 16 դեմ ձայն, իսկ այդ գրպանային 16 հոգին միանշանակ կընտրեն Գոռին: Այս պարագայում մնացած 16 հոգուց 1 ձայն ստանալը բավարար էր Պոլիտեխնիկի թշնամիների թեկնածու Գոռին՝ ռեկտոր դառնալու համար: Հաշվարկը պարզ էր՝ 16-ից 1-ը վերջավոր թիվ է ն Աշոտյան, Մարուխյան, Գոռ ն ընկերներ ոհմակը լծվեց 16-ից 1՝ ինչ գնով էլ լինի: Իհարկե 30 արծաթը միշտ գտնում է տմարդին, այս դեպքն էլ բացառություն չէր, գտնվեց մեկը, սակայն այդ դեբիլը կամ գուցե նրան ուղղորդող դեբիլը փոխարենն առաջին փուլում վարձահատույց լինի 30 արծաթի դիմաց, ընտրությունը տեղափոխեց երկրորդ փուլ: .... » ն այլն.
7.3) «ՊՍՈՍ.ՁՈՁԿՕԼ.Յո» կայքում 17.12.2021 թվականի հրապարակման մեջ կատարել է հիմնազուրկ ն տարրական էթիկայի կանոնները խախտող հայտարարություններն առ այն, որ՝ «Ռեկտորի աթոռին նստածը ն իր անկարող թիմը հասկանալով, որ տապալել են հաշվետու տարին, ինչպես միշտ հապճեպ ձեռնամուխ են եղել որոշ ապրանքների գնման գործընթացներ կազմակերպելուն (հիմնականում համակարգչային տեխնիկա): Սակայն սրանց ուղեղին չի հասնում, որ եթե նույնիսկ 2021թ.-ին մրցույթները կայանան ն կնքվեն պայմանագրեր, ապա այդ գումարները չեն կարող հաշվառվել որպես 2021թ. ծախս: ... », «ուսումնական գործընթացից 6անտեղյակ մարդիկ քիմիական ուղղվածության տեխնոլոգիական լաբորատորիաներում կազմակերպում են ընդհանուր կրթաբլոկի առարկաների (լեզուների, իրավագիտութան ն այն) դասընթացներ, իրենց անկարողությունն ու անգրագիտությունը քողարկելով լսարանային ֆոնդի սղությամբ: Դա այն պայմաններում, երբ համալսարանում առկա են բազմաթիվ ցուցադրական սենյակներ Ա «արտոնյալների» կողմից զբաղեցված մի շարք աշխատասենյակներ» ն այլն.
7.4) Միքաելյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար կատարել է հիմնազուրկ ն ՀԱՊՀ-ի գործունեությունն Օ ։-անվանարկող Էհայտարարություններ, մասնավորապես՝ «Պոլիտեխնիկում հերթական թատրոն ներկայացումն էր. մեկ դերասանը մեկնեց ու թատերախումբը շուրջպար բռնեց», «Պոլիտեխում «Գոռ ընկերներ ՍՊԸ»-ի կազմակերպած հերթական ֆեյք ընտրության նիստ տեղի չունեցավ՝ բա գիտեք ՇՕՄ|0-ով պայմանավորված
10
մեծաթիվ մասնակիցներով հավաք չեն կազմակերպում, իսկ մինչ այդ՝' 2 օր առաջ, նույն դահլիճում տեղի ունեցած միջոցառումից», «Պոլիտեխում ն մասնավորապես մեր ինստիտուտում հերթական անմեղսունակության դրսնորումն է ... իմ բազմաթիվ հղումներին, որ կապվեք այս հարթակին՝ «մի քիչ ավելին» կսովորեք՝ համառ լռություն է ... կոնտակտները ես եմ հիմնել՝ իրենց կկծի» Աե նմանատիպ այլ վիրավորական ու էթիկայից դուրս հայտարարություններ.
8) Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը 24.05.2022թ. գրություն է ուղղել ՀԱՊՀ ռեկտորին, որով հիմք ընդունելով Արամ Միքաելյանի՝ ՀԱՊՀ-ի ն Ազգային բժշկական պալատի միջե 2022 թվականի մայիսի 18-ին կնքված համագործակցության հուշագրի առնչությամբ կատարած հայտարարությունը, նշվել է, որ ՀԱՊՀ աշխատակից Արամ Միքաելյանի կողմից արված անվայել ն զրպարտող գնահատականներով հարվածի տակ է դրվում Ազգային բժշկական պալատի բարի ու արժեքաստեղծծ համբավը, քանզի, լինեով համագործակցող կողմ, մեծ պատասխանատվությամբ ն պատրաստակամությամբ են մոտենում հուշագրում ներառված յուրաքանչյուր աշխատանքի արդյունավետ իրականացման գործին: Գրությամբ ՀԱՊՀ ռեկտորի ուշադրությունն է հրավիրվել այն փաստին, որ աշխատակցի՝ դասախոսին ու գիտնականին ոչ հարիր վարքագիծը հանրային ընկալման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ն ուսանողության շրջանում կարող են ձնավորել թյուր կարծիք ինչպես համագործակցության, այնպես էլ Ազգային բժշկական պալատի գործունեության նկատմամբ.
9) ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնիկայի ն կենսաբժշկական սարքեր» ամբիոնի վարիչի պ/կ Օ. Պետրոսյանը ծառայողական գրություն է ներկայացրել առ այն, որ «Միկրոէլեկտրոնիկայի նե կենսաբժշկական սարքեր» ամբիոնը կենսաբժշկական `Ճարտարագիտության ուղղվածությամբ իրականացնում է միջին մասնագիտական, բակալավրական, մագիստրոսական ն հետազոտական ծրագրեր, ինչի առումով ողջունելի էր ՀԱՊՀ-ի ն Ազգային բժշկական պալատի միջն կնքված հուշագիրը: «... Մեզ համար անհասկանալի ն անակնկալ էր «Ընդհանուր քիմիա ն քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ Արամ Միքաելյանի խիստ բացասական ն անհարգալից արտահայտությունները, որոնք նա գրառել է մեր ֆեյսբուքյան էջում: Նման արտահայտությունները միանշանակորեն ազդում են համալսարանի հեղինակության վրա: Պարոն Գ. Վարդանյան, խնդրում եմ Ձեզ ձեռք առնել համապատասխան միջոցներ սույն տհաճ գրառումների հեղինակի նկատմամբ, հետագայում այդպիսի երնույթները բացառելու համար»:
10) ՀԱՊՀ «Լեռնամետալուրգիայի ն քիմիական տեխնոլոգիաների» ինստիտուտի տնօրեն Ա. Հովհաննիսյանի ծառայողական գրություն է ներկայացրել առ այն, որ. «... 2022թ. մայիսի 19-ին ԼՄ ն.ՔՏ ինստիտուտում հրավիրվել է գիտական խորհրդի արտահերթ նիստ՝ «Ընդհանուր քիմիա ն քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ Արամ Միքաելյանի կողմից պարբերաբար սոցիալական ցանցերում ն մամուլում համալսարանին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու հանգամանքը քննարկելու համար: Ինստիտուտի գիտական խորհուրդը որոշում է կայացրել դատապարտել Ա. Միքաելյանի կողմից համալսարանի հեղինակությունը ն բարի համբավն արատավորող գործունեությունը ն դիմել Ձեզ՝ բուհի գիտական խորհրդում այս հանգամանքը քննարկելու, համապատասխան գնահատական տալու ն բուհի բարի համբավը վտանգի տակ դնելուն ուղղված գործընթացը կանխելու միջոցներ ձեռնարկելու նպատակով» ն դրանց կից գիտական խորհրդի 19.05.2022թ. թիվ 16 արձանագրությունը, համաձայն որի՝ «Գիտական խորհուրդը որոշեց՝
11
բաց քվեարկությամբ՝ կողմ-16, դեմ-Օ, ձեռնպահ-0 ձայներով դատապարտել Ա. Միքաելյանի՝ համալսարանի հեղինակությունը ն բարի համբավը արատավորող ն վարկաբեկող գործունեությունը Ա հարցը ներկայացնել համալսարանի քննարկմանը»:
11) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհուրդը՝ մասնակցությամբ «Ընդհանուր քիմիա ն քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ Արամ Միքաելյանի, քննության է առել Արամ Միքաելյանի հրապարակումների՝ ՀԱՊՀ-ի բարի համբավի ն գիտամանկավարժական գործունեության վրա ազդեցության վերաբերյալ հարցը՝ հնարավորություն ընձեռելով Ա. Միքաելյանին ներկայացնել այն հիմնավորումները, որոնց վրա հենվելով վերջինս կատարել է բազմաթիվ վիրավորական, ոչ կոռեկտ հայտարարություններ՝ ներառյալ նոր կնքված հուշագրի վերաբերյալ, որի մասով դեռնս գործողություններ ձեռնարկված չեն եղել: Գիտական խորհրդի կողմից քննության են առնվել Ա. Միքաելյանի կողմից կատարված ՀԱՊՀ գործունեությունն արատավորող տարաբնույթ հայտարարությունները՝ ներառյալ՝։ Ուսանողական խորհրդի նախագահի կողմից ներկայացված տեղեկատվությունն առ այն, որ ուսանողությունը ներկայացրել է, որ Ա Միքաելյանի դասապրոցեսի ընթացքում հիմնական թեման Պոլիտեխնիկի վարկաբեկումն է հանդիսացել, ուսանողական խորհուրդը ներկայացվել է որպես «հանցավոր խմբավորում», որն ունի պարագլուխ, իսկ ներգրավված ուսանողները` որպես «հանցավոր խմբավորման մասնակիցներ»:
Քննարկման արդյունքում ՀԱՊՀ գիտական խորհուրդը արձանագրել է, որ՝
«Լ Բուհի հեղինակության պահպանումը ն բարձրացումը պետք է հանդիսանա ԲՈԻՀ-ի ցանկացած աշխատակցի ն սովորողի առաջնային խնդիրը.
2. անթույլատրելի ն գիտամանկավարժական գործունեության հետ անհամատեղելի է ԲՈԻՀ-ի գործունեության՝ ներառյալ ի դեմս կառավարման մարմինների, որոնք հանդես են գալիս ոչ անձնական տիրույթում ն ներկայացնում են ԲՈՒՀ-ը տարբեր կառույցների ն անձանց հետ .հարաբերություններում, վերաբերյալ չստուգված անհիմն ն ապատեղեկատվություն հանդիսացող տեղեկությունների հրապարակումը ն այլ կերպ տարածումը, որի արդյունքում տուժում է ԲՈԻՀ-ի հեղինակությունը, խարխլվում է ԲՈԻՀ-ի նկատմամբ սովորողների, գործընկերների ն այ կառույցների վստահությունը ն համագործակցության հեռանկարները».
գտնում եմ, որ առկա է բավարար համակցություն գնահատելու, որ Արամ Ռազմիկի Միքաելյանի արարքն անհամատեղելի է իր կողմից իրականացվող
ուսումնադաստիարակչական գործառույթներին, որի շրջանակներում խախտվում են ուսուցմանը ն դաստիարակության ներկայացված հիմնարար սկզբունքները, ԲՈԻՀ-ի՝ որպես կրթություն իրականացնող կառույցի նկատմամբ սովորողների ն գործընկերների մոտ ձնավորվում են խեղաթյուրված ն իրականության հետ աղերս չունեցող պատկերացումներ՝ նվազեցնելով վստահությունը կառույցի նկատմամբ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Լուծել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ե քաղաքացի Արամ Ռազմիկի Միքաելյանի միջն 27 օգոստոսի 2005թ. կնքված թիվ 502 աշխատանքային պայմանագիրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով:
2. Լուծել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ա քաղաքացի Արամ Ռազմիկի Միքաելյանի միջն 2012թ. մարտի 05-ին կնքված թիվ 8294 աշխատանքային պայմանագիրը՝ ՀՀ. աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին
12
մասի 6-րդ կետի հիմքով:
3. Լուծել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ն քաղաքացի Արամ Ռազմիկի Միքաելյանի միջն 01 ապրիլի 2022թ. կնքված թիվ 18572 աշխատանքային պայմանագիրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով:
4. Տնտեսական գործունեության ն ենթակառուցվածքների կառավարման գծով պրոռեկտոր՝ Կ.Ա. (Թոռչյանին՝ ապահովել Արամ Ռազմիկի Միքաեյյանին հանձնված նյութական արժեքների հանձնման-ընդունման գործընթացը:
5. Արամ Ռազմիկի Միքաելյանի հետ կատարել վերջնահաշվարկ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջների համաձայն:
Հրամանն ուժի մեջ է մտնում աշխատողին հանձնելու պահից» (հատոր 1-ին, գ.թ. 10-14):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է' բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ. աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ուսումեադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից իր գործառույթների հեր անհամատեղելի այնպիսի արարքի կատարմանը, որը կարող է հիմք հանդիսանալ ուսումեադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի եկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով երա հետ կեքված աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար' զարգացնելով նախկիեում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե (...) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
Մինչն 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ
13
կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի
աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի :համաձայն՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետնյալ կարգապահական տույժերը՝
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ, 13-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
Մինչն 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ հա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/33169/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
