ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Վերադարձի վկայականի տրամադրումը 1.
Ամփոփում
Հոդված 9․ Վերադարձի վկայականի տրամադրումը 1. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կամ լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձը կորցրել է իր անձնագիրը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է վավերականության ժամկետը, և անձը չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ Հայաստանի Հանրապետություն
Ամբողջ Տեքստ
Հոդված 9․ Վերադարձի վկայականի տրամադրումը 1. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կամ լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձը կորցրել է իր անձնագիրը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է վավերականության ժամկետը, և անձը չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական:
2. Վերադարձի վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
