ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 124 — Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը 1. Այլ անձին վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակ
Ամփոփում
Հոդված 124.Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը 1. Այլ անձին վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 2) անչափահասի նկատմամբ, 3) ակնհայտ հղի կնոջ
Ամբողջ Տեքստ
Հոդված 124.Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը
1. Այլ անձին վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
(124-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
