Հայրապետյան — ԵԴ1/0372/01/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի օգոստոսի 31-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՇ քրեական օրենսգրքի 344րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 60259623 քրեական վարույթը: 2024 թվականի փետրվարի 23-ին Տիգրան Գնելի Հայրապետյանի նկատմամբ ՀՇ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը Տիգրան Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել, ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակա
Ամբողջ Տեքստ
«ոմն 222 ԵԴԼ/0372/01/24
Իմա Անն Պի:
կ ԽԱՅ. 5
ԽԱՂ
ԱԱ Հն.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Ավագյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ա.Մաթնոսյան
դատավորներ` Ա.Բեկթաշյան
Ա.Ղուկասյան
12 օգոստոսի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29ի որոշման դեմ մեղադրյալ Տիգրան Գնելի Հայրապետյանի պաշտպան Տ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի օգոստոսի 31-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 344րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 60259623 քրեական վարույթը:
2024 թվականի փետրվարի 23-ին Տիգրան Գնելի Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նույն օրը Տիգրան Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել, ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
2. 2024 թվականի փետրվարի 27-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
Յ. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի հունիսի 3-ին Տիգրան Հայրապետյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4ի դատավճռով ճանաչվել ն հռչակվել է Տիգրան Հայրապետյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքում՝ իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով:
4. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ դատախազ Ա.Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29ի որոշմամբ բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հունիսի 4-ի դատավճիռը՝ բեկանվել, ն վարույթը փոխանցվել է ստորադաս դատարան՝ նոր քննության:
5. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29ի որոշման դեմ պաշտպան Տ.Ղազարյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025
3
թվականի հունվարի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասի պահանջը, չի կատարել գործում եղած փաստական տվյալների բազմակողմանի հետազոտություն, ինչը հանգեցրել է ոջ իրավաչափ որոշման կայացման:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը հիմնարար նշանակություն է տվել այն փաստարկին, որ Տ.Շայրապետյանը տեղյակ է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու մասին, ն վարել է այն, ուստի առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը՝ ուղղակի դիտավորությունը, ինչի հաշվառմամբ գտել է, որ Տ.ՇՀայրապետյանի արարքում առկա են նշված հանցանքի հատկանիշները: Մինչդեռ, անդրադարձ չի կատարվել ն բոլոր փաստական տվյալների հետ համակցության մեջ չի գնահատվել այն հանգամանքը, որ Տ.Շայրապետյանին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ վարչական որոշումը եղել է ոչ իրավաչափ, ապօրինի, որպիսի պայմաններում վերջինս չի կարող համարվել իրեն մեղսագրված հանցանքի սուբյեկտ, քանի որ Տ.Հայրապետյանն այլնս չի համարվում տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձ, որը պարտադիր է սույն հանցագործության սուբյեկտի կարգավիճակի համար:
Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատողություններով ստացվել է իրավիճակ, որ ապօրինի որոշման հիման վրա Տիգրան Հայրապետյանն իր կամքից անկախ հանգամանքներով ձեռք է բերել հատուկ սուբյեկտի կարգավիճակ, ն փաստացի ապօրինի որոշումը պետք է դրվի անձի դատապարտման հիմքում, ինչն իրավաչափ համարվել չի կարող:
4
7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է
ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի դատավճռին:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ն նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «(...) Եա), տրանսպորտային միջոցներ վարելու իրավանքից մեկ փարի ժամկետով` 2023 թվականի հունվարի Թ-ից մինչն 2024 թվականի հունվարի 15-ր զրկված լինելու ն այդ մասին նախապես տեղյակ լինելս պայմաններում, 2023 թվականի մարտի 4ին՝ ժամի 22:30ի սահմաններում, Երեան քաղաքի Ա.Բարաջանյան փողոցում վարել է «Նիսսան» մակնիշի 0111 020 հաշվառմեաւն համարանիշի ավտոմեքենան, ինչը հայտնաբերվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երնան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Գրիշա Պողոսյանի կողմից. ե ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախվպման վերաբերյալ թիվ 8180244204 արձանագրությունը»):
9. Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2024 թվականի մարտի 14ի թիվ ՎԴ5/0069/05/23 որոշմամբ՝ Տիգրան Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով զրկելու վերաբերյալ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը ճանաչվել է անվավեր: Դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 16-ին»:
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի դատավճռով արձանագրվել է հետնյալը. «(.) 1Հաիմնական դատալասմների ընթացքում հետազոտված ապացայցներով հաստավտված է, ոլ Տիգրան Հայրապետյանը 2023 ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր Լին, թերթ 43:
2 Տե՛ս ԿՈՄՊ «ճեմօչ ճո դատական տեղեկատվական համակարգ, գործ թիվ ՎԴ5/0069/05/23:
5
թվականի հանվարի 1-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 8180240495 արձանագրաթյան հիման վրա փրանապորվտային միջոցներ վարելու իրավանքից 1տարի ժամկետով զրկվել է օրենքով սահմանված կարգի խախպմամբ:
Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի մարտի 1քէի թիվ ՎՂՏ/0069/05/23 որոշմամբ Տիգրան Հայրապելրյանին փրանսպորվային միջոցներ վարելու իրավանքից 1 տարի ժամկեվտվ զրկելու վերաբերյալ 2023 թվականի հունվարի 15-ի որոշումը ճանաչվել է անվավեր ն նշված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 16-ին:
(-)
Դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպավակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուարի դիմելով վարչական դատարան անձր ոչ միայն պերք Լ հիմնավորի, որ պեվաւկան ն տեղական ինքնակառավարմաուն մարմինների ն դրանց պաշտոնավզաւր անձանց վարչական ակտերն ընդանվել, գործողաթյանները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախվմամբ, այլ նաւն պերք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտր, որը չի կարող խախտել որեէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որեէ համայնքի իրավունք (...):
(:-) (Ս)ույն վարույթի հիմնական դատալսումների ընթացքում հերազովտված ապացույցներով հաստատվել է, ոլ, Տիգրան Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկելու մասին 2023 թվականի հանվարի Թի վարչական ակտր եղել է ոչ իրավաչափ, այն է` վարչական ակտն ինդունվել է օրենքի խախվմամբ ն դրանով իւախվվել են Տիգրան Հայրապեվյանի՝ օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավանքներն ա ազավությունները: Առկա պայմաններում, հնարավոր չէ հաարաւվտվեւծ համարել, որ 2023 թվականի մարտի 4ին՝ ժամի 22:30ի սահմաններում, Երնան քաղաքի Ա.Բարաջանյան փողոցում «Նիսսան» մաւկնիշի 01111020 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարելիս Տիգրան Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ
6
հոդվածի 3-րդ մասի իմասվտվ հանդիսացել է փրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձ:
Այսինքն` Տիգրան Հայրապետյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը, որպիսի պայմաններում նրա նկավտմեւմը պետք է կայացվի արդարացման դատավճիռ:
Դատարանը հարկ է համարում նան իր անհամաձայնությունը հայտնել եզրափակիչ եոյթի ընթացքում հանրային մաղադրողի արտահայփած այն դիրքորոշման հեվ, որ Տիգրան Հայրապետյանի արարքում առկա են նրան մեղսագրվող հանցակազմի հատկանիշները, քանի որ արարքը կատարելու պահի դրությամբ վերջինին տրանսպորտային միջոցներ վարելա իրավունքից զրկելու մասին վարչական ակտն անվավեր ճանաչված չի եղել:
Այդ առնչությամի Դատարանը կրկնում է, որ անձի դատապարտման հիմքում չի կարող դրվել ոչ իրավաչափ օիենքի խախպմամի ընդունված ն անձի իրավունքները խախվող վարչական ակտի պահանջները չկատարելու հանգամանքը` անկախ նրանից, որ կոնկրեր գործողությանը կավարելա պահի դրությամբ նշված վարչական ակտի ապօրինի լինելու հանգամանքը դեռես հաստավզվածչի եղել (...)»:
1. «Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29ի որոշմամբ արձանագրվել է հետնյալը. «(...) Հանցակազմի օրյեկտիվ կողմը դրսնորվամ է վարորդական իրավունքից զրկված կամ նման իրավունքը կասեցված վիճակում անձի կողմից փրանապորտային միջոց վարելով: Այլ կերպ` ՀՀ քրեական օրենսգիրքի 344-րդ հոդվածում նկարագիված՝ տրանսպորվային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ փրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով լինի կասեցված, ն միաժամանակ կասեցման ժամկետը չլինի լրացած:
Սաբյեկտիվ կողմից արարքը դրսնորվոմ է ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը գիտփակցամ է, որ տրանսպորտային միջոց է վարում դիա 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 41-49:
7
իրավանքից զրկված կամ նման իրավունքի գործողաթյանը կասեցված լինելու պայմաններում: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այս պարագայում էական է անձի դիտավորության ուղղվածության գնահավումի, այն Լ՝ փրանսպորվային միջոց վարելիս անձր տեղեկացված է կամ գիտի, որ ինքը վարորդական իրավունքից զիկված է կամ այն կասեցված է: Այսինքն` Վերաքննիչ դատարանի գնահատմամը` ասյն հանցակազմի առկայությունը փաստելու համար առանցքային դերակատարություն չի կարող անենալ ծագած վարչական իրավահարարերության զարգացման գործընթացը, այլ էսւկան նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք առկա են այն քրեաիրավական անհրաժեշտ չափանիշները, որոնք անձին թայլ են տալիս գիտակցել, որ տփրանսպորվաւյին միջոցը վարում է դրա իրավանքից զրկված կամ նման իրավունքի գործողությանը կասեցված լինելու պայմաններում:
Այն հանգամանքը, որ մեղադրյալ Տիգրան Հայրապեվյանը տեղեկացված է եղել րիանսպորտային միջոցներ վարելու իրավանքից մեկ տարի ժամկետով` 2023 թվականի հունվարի Թից մինչն 2024 թվականի հունվարի 15-ը, զրկված լինելու մասին հաարատվոմ է ոչ միայն քրեական գործում առկա գրավոր ապացայցներով, այլ նաւն մեղադրյալի հայտնածով այն մասին, որ ինքը գիտակցաբար շարանաւկել է ավտոմեքենա վարել կարիքից դրդված, քանի որ փաքսի ծառայության մատուցմամբ է հոգում իր ընտանիքի կարիքները: Դազալսռմների ժամանակ մեղադրյալ Տիգրան Հայրապետյանը հայտարարել է, որ ինքը տեղեկացված է եղել, որ զիկվել է փրանսպորվային միջոց վարելու իրավանքից, սակայն վարահ է եղել, որ իրեն անօրինական են զրկել ն այդ վարչական ակվր բողոքարկել է դատարան, որն էլ վարչական դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր: Ավելին՝ քրեական գործում առկա է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի մարտի 14-ի որոշումը, որի սասմնասիրությունից պարզ է դառնում, որ մեղադրյալ Տիգրան Հայրապեվյանր միջնորդությաններ է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2023 թվականի հունվարի Թ-ի 8180240495 որոշման կատարումը կասեցնելա վերաբերյալ,
8
սակայն ՀՀ վարչական դատարանի 2023 թվականի մարտի 15-ի ն մարտի 24ի որոշումներով մեղադրյալ Տիգրան Հայրապետյանի միջնորդությունները մերժվել են:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ճանաչելով ն հոչակելով Տիգրան Հայրապետյանի անմեղաթյունը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքում, թայլ է տվել նյւթական իրավունքի խախվմոմ, ուարի Երնան քաղաքի Մալաթիա- Սեքաարիա վարչական շրջանի դատախազության դատախազ ԱԴավթյանի վերաքննիչ բողոքը պեվք է բավարարել, իսկ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանար իրավասաթյան քրեական դատարանի 2024 թվականի հանիսի 04ի ԵԴԼԱ372/0724 դատավճիոր բեկանել, վարույթը փոխանցել Առաջին ատյանի դավփտարան՝ նոր քննության (...»':
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքում արդարացնելու հարցում հանգել է սխալ հետնության:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Տոանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ փրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից փրանապորվային միջոց վարելը՝
(-.)
3. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձր համարվում է փրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է փրանսպորվաւյին միջոցներ վարելու իրավունքից, ն զրկման ժամկարը չի լրացել:
4. Սույն օրենսգրքի իմատրով՝ անձի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթն նրա՝ տրանսպորտային միջոցներ վարելու «Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 32:36:
9
իրավունքն օրենքով սաւհմանված կարգով կասեցվել է, ն կասեցման ժամկետը չի լրացել: (...):
3.Լ Մեջբերված նորմը ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված է երթնեկության անվտանգության ն տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքում: ՃՇանցագործության հիմնական անմիջական օբյեկտը երթնեկութիաան անվտանգութան ն տրանսպորտի շահագործման սահմանված կարգն ապահովող հասարակական հարաբերություններն են: Վերոնշյալ արարքն ամրագրված է ձնական հանցակազմով, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը դրսնորվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված լինելու Տ պայմաններում տրանսպորտային միջոց վարելով:
Այլ կերպ, ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի գործողության նախապայմանը ն այդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը՝ նրա վարչական պատասխանատվության ենթարկված լինելն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելը կամ վարելու իրավունքը կասեցվելը: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է` իրավաչափ վարչական ակտի հիման վրա: Հակառակ պարագայում, եթե վարչական ակտը կայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ ն վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է, քանզի վերանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու պարտադիր նախապայմանը՝ օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկված լինելը:
Հանցագործության սուբյեկտը հատուկ է, քանի որ բացի ընդհանուր սուբյեկտի հատկանիշներից, անձը պետք է օժտված լինի նան լրացուցիչ հատկանիշներով, այն է՝ լինի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված կամ վարելու իրավունքը կասեցված, մեղսունակ ֆիզիկական անձ:
10
Սուբյեկտիվ կողմից հանցագործությունը դրսնորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, մասնավորապես` անձը գիտակցում է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված լինելու պայմաններում վարում է տրանսպորտային միջոց:
14 Այսպիսով, ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունն արձանագրելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը տրանսպորտային միջոցը վարել է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված լինելու պայմաններում, որպիսի հանգամանքը հաստատվել է իրավաչափ վարչական ակտով:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ն նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ վերջինս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկված լինելու ն այդ մասին նախապես տեղյակ լինելու պայմաններում, վարել է ավտոմեքենա, ինչը հայտնաբերվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի կողմից, որի կապակցությամբ կազմվել է վարչական
իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն»:
- Վերաքննիչ վարչական դատարանի` 2024 թվականի մարտի 14ի թիվ ՎՂ»/0069/05/23 որոշմամբ, Տիգրան Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով զրկելու վերաբերյալ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը ճանաչվել է անվավեր, ն նշված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 16-ին::
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Տիգրան Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով զրկելու 5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
11
մասին վարչական ակտի անվավերության պայմաններում, անհնար է հաստատված համարել, որ 2023 թվականի մարտի 4-ին ավտոմեքենան վարելիս վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով հանդիսացել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձ, ուստի այդ հանգամանքներում մեղսագրված արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը:
Միաժամանակ, դատարանը նշել է, որ անձի դատապարտման հիմքում չի կարող դրվել ոչ իրավաչափ՝ օրենքի խախտմամբ ընդունված ն անձի իրավունքները խախտող վարչական ակտի պահանջները չկատարելու հանգամանքը` անկախ նրանից, որ կոնկրետ գործողությունն կատարելու պահի դրությամբ նշված վարչական ակտի ապօրինի լինելու հանգամանքը դեռնս հաստատված չի եղել՛:
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի
դատավճիռը, փաստել է, որ Տիգրան Հայրապետյանը տեղեկացված է եղել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկված լինելու մասին ն գիտակցաբար շարունակել է ավտոմեքենա վարել, ինչպես նան վերջինս միջնորդություններ է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2023 թվականի հունվարի 13ի թիվ 8180240495 որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ, սակայն ՀՀ վարչական դատարանի՝ 2023 թվականի մարտի 13ի ն մարտի 24ի որոշումներով նրա միջնորդությունները մերժվել են:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, ճանաչելով ն հռչակելով Տիգրան Հայրապետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում':
16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավանորմի ն արտահայտված իրավական 7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման Լ-րդ կետը:
12
դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ սույն հանցակազմի պարագայում էական է անձի դիտավորության ուղղվածության գնահատումը` այն, որ տրանսպորտային միջոց վարելիս անձը տեղեկացված է եղել իր՝ վարորդական իրավունքից զրկված կամ այն կասեցված լինելու մասին ն առանցքային դերակատարություն չի կարող ունենալ ծագած վարչական իրավահարաբերության զարգացման գործընթացը, չի կարող հիմնավոր համարվել: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող հանցակազմի առկայության տեսանկյունից տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է՝ իրավաչափ վարչական ակտի հիման վրա, հակառակ պարագայում քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է:
Այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ անձի դատապարտման հիմքում չի կարող դրվել ոչ իրավաչափ՝ օրենքի խախտմամբ ընդունված ն անձի իրավունքները խախտող վարչական ակտի պայմանները չկատարելու հանգամանքը՝ անկախ նրանից, որ կոնկրետ գործողությունը կատարելու պահի դրությամբ նշված վարչական ակտի ոչ օրինական լինելու հանգամանքը դեռնս հաստատված չի եղել: Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն փաստել է, որ վարչական ակտի անվավերության պայմաններում հնարավոր չէ հաստատված համարել, որ տրանսպորտային միջոց վարելիս մեղադրյալը հանդիսացել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձ, այսինքն՝ տվյալ դեպքում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը: Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տվյալ դեպքում հնարավոր չէ հիմնավոր հետնության հանգել նան հանցագործության սուբյեկտի առկայության հարցում, քանի որ օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու կամ այդ իրավունքը
13
կասեցված լինելու ուժով է անձը ձեռք բերում տվյալ հանցագործության սուբյեկտին ներհատուկ հատկանիշները:
Մինչդեռ, Վերաքննիչ. դատարանը, գալով այն հետնության, որ այս պարագայում էական է անձի դիվաւվորության ուղղվածության գնահավսամի, այն է՝ վտանապորտային միջոց վարելիս անձը տեղեկացված է եղել, որ ինքը վարորդական իրավունքից զրկված է կամ այն կասեցված 1, ն ասյն հանցակազմի առկայությունը փաստելու համար առանցքային դերակավարություն չի կարող ունենալ ծագած վարչական իրավահարաբերության զարգացման գործընթացը, ըստ էության շեշտը դրել է բացառապես հանցագործության սուբյեկտիվ կողմի գնահատման վրա՝ անտեսելով հանցագործության օբյեկտիվ կողմի ն սուբյեկտի բացակայութան վերաբերյալ գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը:
Այս տեսանկյունից հիմքեր չկան չհամաձայնելու բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանի հետնությունները հանգեցնում են մի իրավիճակի, որ ոչ իրավաչափ որոշման հիման վրա Տիգրան Հայրապետյանն իր կամքից անկախ հանգամանքներով ձեռք է բերում հատուկ սուբյեկտի կարգավիճակ, ն այդ որոշումը պետք է դրվի անձի դատապարտման հիմքում, ինչն իրավաչափ համարվել չի կարող»:
17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքում արդարացնելու հարցում հանգել է սխալ հետնության, հիմնավոր չէ:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը, թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, հետնաբար անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի 5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
14
դատարանի արդարացման դատական ակտին հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Մեղադրյալ Տիգրան Գնելի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4ի արդարացման դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ ՍԱՎԵՏԻՍՅԱՆ
.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0372/01/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
