Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 95.1 — Օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը 1.
ARLISՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 95.1AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 95.1 — Օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 95.1. Օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը 1. 2027 թվականի հուլիսի 1-ից հետո օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են թղթային եղանակով՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու ժամկետով՝ պայմանով, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետո

Ամբողջ Տեքստ

Հոդված 95.1. Օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը 1. 2027 թվականի հուլիսի 1-ից հետո օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են թղթային եղանակով՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու ժամկետով՝ պայմանով, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։

2. 2027 թվականի հուլիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագրերը Հայաստանի Հանրապետությունում փախստականի, ապաստան հայցողի հետ կնքվում են թղթային եղանակով՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։ (95.1-ին հոդվածը լրաց. 13.02.26 ՀՕ-39-Ն ) ( 13.02.26 ՀՕ-39-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել