Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 3 — Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 3AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 3 — Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 3. Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում 1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտ

Ամբողջ Տեքստ

Հոդված 3. Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում 1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում սույն մասում նշված անձի` 1) հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ, 2) ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն, 3) ընտանիքի անդամներից մեկին՝ ընտանիքի համար նշանակվում է կենսաթոշակ։ Ընտանիքի անդամներից մեկի պահանջով նրա բաժնեմասը Կառավարության սահմանած կարգով նշանակվում և վճարվում է առանձին` հաշվարկվելով համամասնորեն:

2. Սույն օրենքի իմաստով՝ մահացած (զոհված) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամ են համարվում սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի` 1) ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում և մահվան օրվա դրությամբ՝ ա․ լրացել է նրանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, կամ բ․ ճանաչված են եղել որպես հաշմանդամություն ունեցող անձ.

2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը).

3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակը, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում. 4) ամուսինը կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի երեխայի՝ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի՝ 14 տարին չլրացած երեխայի խնամքով և, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:

3. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Կառավարությունը: (3-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-29-Ն, փոփ.

17.01.18 ՀՕ-43-Ն, 07.03.18 ՀՕ-143-Ն, 21.01.20 ՀՕ-68-Ն, 24.03.21 ՀՕ-155-Ն, խմբ.

23.03.22 ՀՕ-78-Ն, լրաց.

23.12.22 ՀՕ-607-Ն, փոփ.

08.12.22 ՀՕ-530-Ն, 26.06.23 ՀՕ-224-Ն ) ( 08.12.22 ՀՕ-530-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (26.06.23 ՀՕ-224-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել