Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Անտոնյան — ԼԴ2/0056/01/16
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Անտոնյան — ԼԴ2/0056/01/16

Վճռաբեկ դատարանԼԴ2/0056/01/1626 մայիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 19109815 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2015 թվականի հոկտեմբերի 20-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Վարդան Վաղենակի Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օր

Ամբողջ Տեքստ

ԼԴ2/0056/01/16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ2/0056/01/16

Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան

դատավորներ՝ Մ.Պետրոսյան

Մ.Պապոյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ`

պաշտպաններ`

2020 թվականի մայիսի 26-ին

Տ.ԵՆՈՔՅԱՆԻ

Լ.ՍԱՀԱԿՅԱՆԻ

Ե.ՎԱՐՈՍՅԱՆԻ

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վարդան Վաղենակի Անտոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 19109815 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի

2-րդ

մասի

6-րդ

կետով

և

235-րդ

հոդվածի

1-ին

մասով

նախատեսված

հանցագործությունների հատկանիշներով:

2015 թվականի հոկտեմբերի 20-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Վարդան Վաղենակի Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Վ.Անտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2016 թվականի հունվարի 14-ին Վ.Անտոնյանը հայտնաբերվել է, և հունվարի 15-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Վ.Անտոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել: 2016 թվականի հոկտեմբերի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռով Վ.Անտոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի

6-

րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնների կիրառմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 6 (վեց) ամիսը գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատժի ժամկետին և Վ.Անտոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի

ժամկետով:

Վ.Անտոնյանի

նկատմամբ

որպես

խափանման

միջոց

ընտրված

3

կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունվարի 14-ից:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի մարտի 25-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Անտոնյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է. Վ.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, և նա ազատվել է քրեական պատասխանատվությունից՝

վաղեմության

ժամկետն

անցնելու

հիմքով:

Վ.Անտոնյանի

նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժին, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կանոնների կիրառմամբ, հաշվակցվել է 2016 թվականի հունվարի 14-ից մինչև 2019 թվականի մարտի 25-ը կալանքի տակ գտնվելու 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 11 (տասնմեկ) օր ժամկետը, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում: Ամբաստանյալ Վ.Անտոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով՝ մինչև Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Ամբաստանյալ Վ.Անտոնյանի պաշտպաններ Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Վարդան Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի

34-

104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. ((…) [Ն]ա 2015թ. հոկտեմբերի 11-ին շատերի կյանքի

համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած, կրած և փոխադրած ինքնաձիգով փորձել է դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել Վահագն Աբգարյանին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

4

Այսպես.

2015թ. հոկտեմբերի 11-ի երեկոյան Վարդան Անտոնյանը ծանոթի` Արմեն Հարությունյանի հետ, վերջինիս պատկանող (Մերսեդես Բենց Ց 180ե մակնիշի 34 SZ 363 համարանիշի ավտոմեքենայով շրջել է Ալավերդի քաղաքում, որտեղ` Թումանյան փողոցի վրա տեսել է համաքաղաքացի Վահագն Աբգարյանին պատկանող (Համերե մակնիշի 91 OT 999 համարանիշի ավտոմեքենան և դրա հետևից ընթացող` նրա ընկեր Արթուր Մնացականյանին պատկանող (Նիսան Տիանա 280JKե մակնիշի 92 NM 999 համարանիշի ավտոմեքենան, ապա Արմեն Հարությունյանից թաքցնելով Վահագն Աբգարյանին սպանելու իր հանցավոր մտադրությունը` խնդրել է վերջինիս մեքենան վարել նրանց հետևից:

Նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, շրջանցելով հիշյալ ավտոմեքենաներին և հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջին` Վարդան Անտոնյանի խնդրանքով Արմեն Հարությունյանն ավտոմեքենան կայանել է կամրջի վերջնամասում: Որոշ ժամանակ անց տեսնելով նույն կամրջի վրայով հանդիպակաց ուղղությամբ ընթացող (Համերե և (Նիսան Տիանա 280JKե մակնիշների ավտոմեքենաները` Վարդան Անտոնյանը մեքենայից վերցրել է քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերած, պահած և հագուստով քողարկելու միջոցով Արմեն Հարությունյանի

ավտոմեքենայի

մեջ

դրած

ինքնաձիգը,

ապա

քննությամբ

չպարզված

շարժառիթով Վահագն Աբգարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, մութ լինելու և (Համերե մակնիշի ավտոմեքենայի ապակիները մգեցված լինելու պատճառով չիմանալով, որ վերջինիս փոխարեն ավտոմեքենայում է գտնվում նրա ընկեր Էդուարդ Պողոսյանը, ինչպես նաև այն, թե նշված երկու ավտոմեքենաներում քանի հոգի են գտնվում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել կամրջի վրա գտնվող (Համերե և անմիջապես հետևից ընթացող` Արթուր Մնացականյանի վարած (Նիսան Տիանա 280JKե ավտոմեքենաների ուղղությամբ, սակայն Վարդան Անտոնյանը հանցավոր արարքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել Էդուարդ Պողոսյանին և Արթուր Մնացականյանին, այլ կրակոցները դիպել են (Համերե մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին և նշված երկու ավտոմեքենաների հետևի հատվածում գտնվող ժայռաբեկորներինե1:

6. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռում արձանագրել է հետևյալը. ((...) Ամբաստանյալ Վարդան Անտոնյանը դատարանում տված իր

ցուցմունքով ըստ էության ընդունում է այն հանգամանքը, որ հրազեն հանդիսացող ինքնաձիգով 1

Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 117-120:

5

ինքն է կրակոցներ արձակել Վահագն Աբգարյանին պատկանող (Համերե

մակնիշի

ավտոմեքենայի ուղղությամբ: Իսկ նրա այն պատճառաբանությունները, թե ինքը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ չի կատարել, այլ ավտոմեքենայում գտնվող Էդուարդ Պողոսյանին վախեցնելու նպատակով է կրակել այդ ավտոմեքենայի վրա, իմանալով, որ (Համերե մակնիշի ավտոմեքենան զրահապատ է, իսկ (Նիսանըե կրակոցի պահին գտնվում է (Համերիե ետևում և կրակոցները որևէ մեկի չեն կարող վնասել` անհիմն են: Նման ցուցմունքով Վարդան Անտոնյանը նպատակ է հետապնդում խուսափելու ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ու պատժից:

(…)

[Ա]մբաստանյալ Վարդան Վաղենակի Անտոնյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրված հանցավոր արարքները:

(...) Ամբաստանյալ Վարդան Անտոնյանի կողմից Վահագն Աբգարյանին սպանելու դիտավորությունը հաստատվում է նրանով, որ նա Վահագն Աբգարյանին սպանելու նպատակով նախապես իր հետ վերցրել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ և այն պահել ավտոմեքենայում, ապա Ալավերդի քաղաքում տեսնելով Վահագն Աբգարյանի (Համերե մակնիշի ավտոմեքենան, ենթադրել է, որ ավտոմեքենան վարում է Վահագն Աբգարյանը կամ նա գտնվում է ավտոմեքենայի մեջ, որից հետո Արմեն Հարությունյանին հրահանգել է հետապնդել այդ ավտոմեքենան, որպեսզի պարզեն, թե ավտոմեքենան ուր է գնում: (…) Իր հանցավոր նպատակն իրականացնելու հարմար տեղ ընտրելով Ախթալա քաղաք տանող կամուրջը՝ Վ.Անտոնյանը կրակելուց առաջ կանգնել է այնպես, [որ] ավտոմեքենայի վրա կրակի դիմահար: Այսպես` Վարդան Անտոնյանը Ախթալա տանող կամրջի վերջնամասում սպասելով այնքան, որ ավտոմեքենաները հասնեն կամրջին, Արմեն Հարությունյանի ավտոմեքենայից վերցրել է իր կողմից այնտեղ դրված ինքնաձիգը և շուրջ 5 մետր ընդառաջ գնալով (Համերե մակնիշի ավտոմեքենային,

մոտ

տարածությունից

Վահագն

Աբգարյանին

սպանելու

նպատակով

ավտոմեքենայի առջևից ինքնաձիգից շուրջ 20 կրակոց է արձակել (Համերե մակնիշի ավտոմեքենայի վրա, սակայն արձակված գնդակները իր կամքից անկախ պատճառներով չեն կպել (Համերե և (Նիսանե մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձանց և Վարդան Անտոնյանը սպանությունն ավարտին չի հասցրել:

Եթե Վարդան Անտոնյանը, ինչպես ինքն է պնդել, Վահագն Աբգարյանին սպանելու նպատակ չի ունեցել, այլ նրա ավտոմեքենայի վրա կրակել է, ըստ իրեն` ավտոմեքենայում

6

գտնվող Էդուարդ Պողոսյանին վախեցնելու նպատակով, ապա նա կարող էր դա կատարել ճանապարհին այլ եղանակով՝ ցուցադրաբար օդ կրակելով, այլ ոչ թե նախապես դիրքավորվելով և դիմացից ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ ինքնաձիգից կրակահերթ արձակելով:

Այն, որ Վարդան Անտոնյանը այլ անձանց կյանքն իրական վտանգի տակ դնելով է փորձել սպանել Վահագն Աբգարյանին, հիմնավորվում է գործի քննությամբ հաստատված այն փաստով, որ Վ.Անտոնյանը ինքնաձիգով կրակահերթ է արձակել (Համերե մակնիշի ավտոմեքենայի վրա, անտեսելով, որ այդ ավտոմեքենայի ետևից ընթանում [է] Արթուր Մնացականյանի (Նիսան Տիանաե մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվող Արթուր Մնացականյանը նույնպես կարող է վնասվել: (...)ե2։

Անդրադառնալով

Վ.Անտոնյանի

տուժողներ

ցուցմունքների

Ա.Մնացականյանի

արժանահավատությանը`

և

Է.Պողոսյանի,

Առաջին

ամբաստանյալ

ատյանի

դատարանն

արձանագրել է. (Գնահատելով և վերլուծելով տուժողներ Արթուր Մնացականյանի և Էդուարդ

Պողոսյանի ցուցմունքները, ըստ որոնց նրանք Ախթալայի կամրջի վրա կրակոցների ձայներ չեն լսել և չեն տեսել, որ կրակում են իրենց ավտոմեքենաների ուղղությամբ, ինչպես նաև որ կամրջի վրա ավտոմեքենաները կանգնեցրել և դուրս են եկել ավտոմեքենաներից, Դատարանը արժանահավատ չի համարում, քանի որ նրանք, մասնավորապես՝ Էդուարդ Պողոսյանը չէր կարող չլսել և չտեսնել անմիջականորեն իր կողմից վարվող ավտոմեքենայի առջևից արձակվող կրակահերթը և հետևաբար այդ պայմաններում նրանք չէին համարձակվի դուրս գալ ավտոմեքենաներից: Դատարանը գտնում է, որ այդ մասին նրանց ցուցմունքները չեն համապատասխանում վկա Արմեն Հարությունյանի ցուցմունքներին, ըստ որոնց` կրակոցները դադարելուց հետո երկու ավտոմեքենաներն էլ շրջվել են և գնացել դեպի Ալավերդի: Ինչ վերաբերում է այդ մասին Վարդան Անտոնյանի կողմից տրված ցուցմունքին, ապա դատարանը գտնում է, որ դա նույնպես ճիշտ չէ, Վարդան Անտոնյանը իր ցուցմունքը այդ մասով հարմարացնելով տուժողների ցուցմունքներին, փորձել է հաստատել իր կողմից վկայակոչած փաստարկն այն մասին, որ ինքը կրակել է վախեցնելու նպատակով և որևէ մեկին սպանելու մտադրություն չի ունեցել, եթե ունենար, ապա կսպաներ այն ժամանակ, երբ նրանք իբր իջել են ավտոմեքենաներիցե3:

6.1. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռի հիմքում դրել է.

2

Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 173-191:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթ 178:

7

- ամբաստանյալ Վարդան Անտոնյանի մասնակի խոստովանական ցուցմունքներն այն մասին, որ. ((...) [Ե]րբևէ որևէ մեկին սպանելու ցանկություն, նպատակ չի ունեցել, սպանելուն

ուղղված որևէ քայլ չի կատարել։ 2015 թվականի հունիս ամսին Ալավերդի քաղաքում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ, որից հետո քաղաքում լարվել է մթնոլորտը: (...) [Ա]յդ լարվածությունը հասել է նաև իրեն, ինչը դրսևորվել է Ալավերդու բնակիչներ Էդուարդ Պողոսյանի ու Վարդան Ավագյանի կողմից իր ու իր մի քանի ընկերների նկատմամբ բացահայտ թշնամական վերաբերմունքով։ (...) Վ.Ավագյանն ու Է.Պողոսյանը սկսել են իրեն հետևել և դա անում էին (...) այնպես, որ ինքը դա տեսնի և (...) իրենց կարծիքով՝ վախենա դրանից։ (...) [Ն]րանք երկուսով մի անգամ դարանակալել են իրեն շենքի մուտքում ու հարձակվել իր վրա, որի ընթացքում հարվածներ են հասցրել իրեն (...) ու փախել։ Դրանից հետո էլ նրանք չեն հանգստացել, (...) Է.Պողոսյանը միտումնավոր, վախեցնելու նպատակով ավտոմեքենան վարել էր իր ընտանիքի անդամների ուղղությամբ։ Հասկանալով, որ այդ իրավիճակը լավ բանի չի հանգեցնի, որոշել է սաստել նրանց, վախեցնել, որ իրենից ու իր ընտանիքից հեռու մնան։ Հոկտեմբերի 11-ին նկատել է, որ Ալավերդու բնակիչ Վահագն Աբգարյանին պատկանող (Համերե մակնիշի զրահապատ ավտոմեքենայի ղեկին էդուարդ Պողոսյանն է։ Այդ օրը պատահաբար հանդիպած համաքաղաքացի Արմեն Հարությունյանին խնդրել է, որ հետևի (Համերինե։ Ախթալա չհասած ինքը Արմենին խնդրել է, որ նա անցնի (Համերե մակնիշի ավտոմեքենային։ Անցնելով կամուրջը, խնդրել է կանգնել։ Երբ (Համերե մակնիշի ավտոմեքենան հայտնվել է կամրջի վրա, իսկ (Նիսանըե նրա հետևում, և հասկանալով, որ (Նիսանըե չի վնասվի, (Համերիե դիմացից մի քանի անգամ կրակել է այդ զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ։ Այդ պահին (Համերիցե բացի որևէ այլ մեքենա կամ մարդ կրակոցների ուղղությամբ չկային, (Նիսանե մակնիշի ավտոմեքենան զրահապատ մեքենայի հետևում էր, իսկ այդ ավտոմեքենայի հետևի հատվածում մեծ ժայռեր են և պարզ էր, որ որևէ մեկին վնասել չէր կարող։ Երբ սկսել է կրակել, (Համերիե վարորդի դուռը բացվել է, որից հետո անմիջապես դադարեցրել է կրակը, որպեսզի հանկարծ որևէ մեկի չվնասի։ Երկու մեքենաների վարորդներն էլ իջել են մեքենաներից, նայել շուրջ բոլորը և նորից նստել մեքենան: Այնուհետև (Համերնե ու նրա հետևից գնացող (Նիսանըե շարժվել են։ Երբ արդեն Արմենի ավտոմեքենայով վերադառնում էին Ալավերդի, Ախթալայի կամրջից քիչ անց նկատել է, որ (Համերնե ու (Նիսանըե ճանապարհին կանգնած են, Է.Պողոսյանն էլ կանգնած է (Համերիե մոտ: (…) [Կ]րակել է զրահապատ ավտոմեքենայի վրա, որպեսզի Է.Պողոսյանը հասկանա, որ իր ընտրած գործելաոճը պետք է դադարեցնի։ Եթե ուզենար նրան կամ որևէ մեկին սպանել, ապա շատ հանգիստ կարող էր դա անել, թե այն ժամանակ, երբ նա չլիներ զրահապատ ավտոմեքենայի մեջ, թե կամրջի վրա, երբ վարորդները բացել են դուռն ու իջել մեքենայից, թե այն

8

ժամանակ, երբ կանգնած էին ճանապարհին։ Այն, որ (Համերե մակնիշի ավտոմեքենան զրահապատ է, գիտի ամբողջ քաղաքը, ավելին` ավտոլվացման կետում ինքն անձամբ մինչ այդ համոզվել էր դրանում։ Իսկ այն, որ ինքը սպանելու դիտավորություն չի ունեցել, դեպքից հետո ասել է նաև Արմենին և եղբորըե,

- տուժողներ Արթուր Մնացականյանի և ներկայումս հանգուցյալ Էդուարդ Պողոսյանի նույնաբովանդակ

ցուցմունքներն

այն

մասին,

որ

2015

թվականի

հոկտեմբերի

11-ին

Վ.Աբգարյանին տարել են տուն, իսկ իրենք որոշել են գնալ Ճոճկան գյուղում գտնվող իրենց տուն: (Համերե մակնիշի մեքենայի մեջ եղել է միայն Է.Պողոսյանը, իսկ (Նիսան Տիանա 280 JKե մակնիշի մեքենայի մեջ` Ա.Մնացականյանը: Երբ հասել են Ախթալա քաղաք տանող կամուրջ, մեքենայի ցուցիչները սկսել են աշխատել անկանոն, իսկ մեքենայի դիմացից կայծեր և ծուխ է երևացել: Իրենք արգելակել են մեքենաները: Նույն պահին (Համերե մակնիշի մեքենան հետ է շարժվել և բախվել Ա.Մնացականյանի մեքենային, քանի որ Է.Պողոսյանը մոռացել է մեքենայի փոխանցման տուփը ճիշտ դիրքի վրա դնել: Նշված տարածքից մի քիչ հեռանալուց հետո (Համերե մակնիշի մեքենան խափանվել է, որից հետո կանչել են ավտոքարշակ և այն տեղափոխել քարշակով: Ախթալայի կամրջի վրա կրակոցի ձայներ չեն լսել, այնտեղ ոչ մեկին չեն տեսել, քանի որ ըստ Է.Պողոսյանի՝ (Համերե մակնիշի ավտոմեքենան զրահապատ է և ձայնամեկուսիչ, իսկ Ա.Մնացականյանն էլ նշել է, որ իր մեքենայի մեջ միացված է եղել բարձր երաժշտություն, -

տուժող

Վահագն

Աբգարյանը

տուժողներ

Ա.Մնացականյանի

և

Է.Պողոսյանի

ցուցմունքներին նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել: Ընդգծել է, որ հետագայում է ինտերնետային կայքերից տեղեկացել, որ Ախթալա քաղաք տանող կամրջի վրա կրակոցներ են եղել, և կրակել են իրեն պատկանող (Համերե մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինքը չգիտի` ով է եղել կրակողը, ինչ պատճառով են կրակել իր ավտոմեքենայի վրա և ում են ուղղված եղել այդ կրակոցները: Իր (Համերե մակնիշի ավտոմեքենայի վրա նախկինում որևէ վնասվածք չի եղել, ավտոմեքենան եղել է անթերի վիճակում,

- վկա Արմեն Հարությունյանի ցուցմունքներն այն մասին, որ ((...) 2015 թվականի աշնանը,

ճիշտ օրը չի հիշում (...) հանդիպել է Վարդան Անտոնյանին, ով միայնակ կանգնած էր փողոցում: Վարդանի ձեռքին սպորտային համազգեստին նման հագուստ կար, որը նա դրել է ավտոմեքենայի ետևի նստատեղին, իսկ ինքը նստել իր կողքին: Ավտոմեքենայով իջել են քաղաք, որտեղ (Սուպերմարկետիե մոտ հանդիպել են Վահագն Աբգարյանի (Համերե մակնիշի ավտոմեքենային: Վարդանը իրեն ասել է, որ գնան տեսնեն, թե ուր է գնում այդ ավտոմեքենան (...): Ինքը (...) անցել է այդ ավտոմեքենային և նրա ետևից գնացող (Նիսանինե: Հասնելով Ախթալայի կամրջի մոտ, Վարդանն ասել է, որ կանգնեցնի ավտոմեքենան, տեսնեն այդ

9

ավտոմեքենան գալիս է, թե ոչ: (...): Քիչ հետո եկել են Վահագն Աբգարյանի (Համերըե, իսկ դրա ետևից Արկոյի` Արթուր Մնացականյանի (Նիսան Տիանաե մակնիշի ավտոմեքենան: Այդ մեքենաները հասնելով կամրջի սկզբնամասը, թեքվել են դեպի իրենց: Այդ ժամանակ Վարդան Անտոնյանը բացելով ավտոմեքենայի հետևի դուռը, հանել է զենքը և սկսել կրակել, ինքը այդ տեսնելով, փախել է դեպի մոտակա ճոպանուղին, մտածելով, որ նա կարող է կրակել նաև իր վրա: Փախչելով, հեռացել է մոտ 100 մետր, որի ընթացքում լսել է կրակոցի ձայները, որոնք մոտ 10 կրակոցներ էին: Այդ պահին իր հայացքը դեպի (Համերնե էր և տեսել է նաև, որ կրակոցներից ջարդվել է ավտոմեքենայի (…) լապտերը և հանգել լույսը: Կրակոցները դադարելուց հետո այդ ավտոմեքենաներից ոչ-ոք չի իջել, եթե իջնող լիներ կտեսներ, ինքը չի տեսել: Կրակոցներից հետո երկու մեքենաներն էլ շրջվել են ու գնացել դեպի Ալավերդի, իսկ ինքը վերադարձել է իր ավտոմեքենայի մոտ: Տեսնելով, որ Վարդան Անտոնյանը չի երևում, նրան ձայն է տվել: Վարդանը եկել է, նստել ավտոմեքենան (...): Վարդան Անտոնյանի հետ գնացել [են] դեպի Ալավերդի: Ճանապարհին տեսել է, որ (Համերըե կանգնած է, իսկ ավտոմեքենայի մոտ մարդիկ չկան: (...) Վերադառնալով Ալավերդի, Վարդան Անտոնյանին իջեցրել է ավտոմեքենայից, իսկ [ինքը] բարձրացել Սանահին Սարահարթ թաղամաս` իրենց տուն: (…) Առավոտյան գնացել է աշխատանքի և դեպքի մասին քարի արտադրամասում պատմել է եղբորը` Գարեգին Հարությունյանին: Այնուհետև իրենց մոտ է գնացել Վարդան Անտոնյանը: Ինքը Վարդանին ասել է, որ նրանք տեսել են իր ավտոմեքենան, ինչ պետք է անի ինքը: Վարդանն ասել է, որ (տեսնեն ինչ է լինումե, որից հետո հեռացել է: Որոշ ժամանակ հետո զանգահարել է նրան, սակայն նա եղել է անհասանելի: Հետո գնացել է իրենց տուն և նույն օրը` երեկոյան իր հոր ու եղբոր հետ, հոր ավտոմեքենայով գնացել է Վրաստանի Բրդաձոր գյուղի` իրենց տուն: Ինքը մնացել է այնտեղ, իսկ եղբայրն ու հայրը վերադարձել են: (...) Բոլորը գիտեն, որ Վահագն Աբգարյանի (Համերըե (…) զրահապատ [է]: Վարդան Անտոնյանի կրակոցներն ուղղված էին այդ ավտոմեքենային, սակայն ինքը չգիտի կրակելու նպատակը: Կարծում է, որ (Տիանաե մակնիշի ավտոմեքենայով եղել է Արթուր Մնացականյանը, իսկ (Համերումե երևի Վահագն էր: Վարդանը դեպքից առաջ ճանապարհին գնալիս, իրեն հարցրել է, վախենում է, թե ոչ, որին պատասխանել է, որ չի վախենում: Եթե ինքն իմանար, որ այդպիսի բան է լինելու, չէր գնա, կամ մեքենան կտար Վարդան Անտոնյանին, որ նա գնար ուր ուզում էր: (...) Վարդան Անտոնյանը, վերնազգեստը, որը դրել է ավտոմեքենայի ետևի նստատեղին վերցրել է Տարոն Աբգարյանի քարի արտադրամասից, որտեղ ինքն էր աշխատում: (...) (Համերիե վրա կրակելուց առաջ Վարդանը մոտավորապես այսպիսի արտահայտություն է արել` (Վահագ արի ասեմե ու կրակել է։ (...) Վարդան Անտոնյանը իրեն չի

10

ասել, որ վախեցնելու նպատակով է կրակել (Համերիե վրա, չի ասել նաև, թե ինչ նպատակով է կրակելե,

- վկա Գարեգին Հարությունյանի ցուցմունքներն այն մասին, որ ((...) [Իր եղբայր] Արմենը

պատմել է, որ [դեպքի օրը] (...) հանդիպել է Վարդան Անտոնյանին և նրա հետ իջել քաղաք (…): Այնտեղ տեսել են Վահագենց (Համերըե: Վարդանն ասել է, որ տեսնեն ուր է գնում այդ մեքենան և ավտոյի հետևից քշել է: Հասնելով Ախթալա, սպասել են, մինչև եկել են Վահագենց մեքենաները: Վարդանը (…) հանել է ավտոմատը ու կրակել: (…) Հաջորդ օրը ինքը զանգահարել է Վարդան Անտոնյանին, կանչել քարի արտադրամաս և հարցրել, թե (էս ինչ եղավե, (ոնց պտի ըլնիե, (կրակը գցեցիր ախպորսե, իսկ նա ասել է. (էսա կխոսանքե: (…) Մտածել է, որ եղբայրը (կրակի մեջ կընկնիե, ավելի լավ է մի որոշ ժամանակ հեռու մնա, որպեսզի տեսնեն ինչ է պարզվում: Այդ պատճառով նրան տարել են Վրաստան, սակայն երբ ոստիկանությունում ասել են, որ Արմենը թաքնվելով անտեղի իր (գլխին գործա բացումե, գնացել ու նրան բերել է Վրաստանից: (…) [Ե]րբ Վարդանի հետ առանձին զրուցել են (…), նա պատասխանել է [, որ] (...) ինքը գիտի ինչ է արել: Ինքը նրան հարցրել է. (բա չգիտեիր, որ (…) [մեքենան զրահապատ է, ինչու էիր կրակումե, որին նա պատասխանել է. ((…) [այդպես] էր պետքե: Ինքը դրանից ենթադրում է, որ նա վախեցնելու նպատակով է կրակելե,

- վկա Գագիկ Հարությունյանի ցուցմունքներն այն մասին, որ ((...) 2015թ. հոկտեմբերի 12-

ին` երեկոյան իր որդիներ Գարեգինն ու Արմենը խնդրել են իրենց տանել Վրաստան` Արմենի ավտոմեքենայի համար պահեստամասեր գնելու: Հաջորդ օրը` առավոտյան մեկնել են Վրաստանի Բրդաձոր գյուղ` իր աներոջ տուն: Հասնելով այնտեղ, Արմենը ցանկություն է հայտնել մնալ պապիկի տանը, իսկ ինքը և Գարեգինը վերադարձել են Ալավերդի: Ճանապարհին մի քանի անգամ հարցրել է Գարեգինին, թե ինչ է պատահել, որ Արմենը չցանկացավ վերադառնալ Ալավերդի: Այդ ժամանակ միայն Գարեգինը պատմել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Արմենի մեքենան է նստել մի տղա, ով աշխատել է քարի արտադրամասում և խնդրել է տանել Ախթալա քաղաք: Երբ հասել են Ախթալա քաղաք տանող կամրջի մոտ, այդ տղան խնդրել է կանգնեցնել մեքենան, որից հետո նա ինքնաձիգով կրակել է Վահագն Աբգարյանի մեքենայի վրաե,

- դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը, համաձայն որի` ((...) [Դ]եպքի վայրը

գտնվում է Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16 կմ հատվածում` Ախթալա քաղաք տանող կամրջի մոտ: Ավտոճանապարհի աջ հատվածում գտնվող ժայռի վրա հայտնաբերվել են թվով 8 վնասված հատվածներ, որտեղից մասնագետի կողմից վերցվել են նմուշներ: Զննությանը մասնակից Արմեն Հարությունյանը մատնացույց է արել Ախթալա քաղաք տանող կամրջի

11

վերջնամասը և հայտնել է, որ նշված հատվածում է կայանել մեքենան, որտեղ Վարդան Անտոնյանն իր մեքենայից վերցնելով ինքնաձիգը, կրակահերթ է արձակել դեպի Ախթալա քաղաք ընթացող և կամրջի վրա գտնվող Վահագն Աբգարյանի (Համերե և նրա հետևից ընթացող (Նիսան Տիանաե մակնիշների ավտոմեքենաների ուղղությամբե,

- տրանսպորտային միջոցը զննելու մասին արձանագրությունը, համաձայն որի`

((...)

[Զ]ննության է ենթարկվել (Համերե մակնիշի 91 OT 999 համարանիշի ավտոմեքենան, որի արդյունքում պարզվել է, որ մեքենայի հետին ձախ անկյունային հատվածը դեֆորմացված է, որի վրա առկա է սև ներկանյութ, իսկ նույն հատվածում գտնվող ձախ անկյունային հատվածի բացվածքի մեջի (լուպյակըե գտնվում է ծռված վիճակում: Մեքենայի դիմապակու աջ ստորին անկյունային հատվածում առկա է ապակու արտաքին շերտի, իսկ դիմապակու ձախ կողմում գտնվող անձրևամաքրիչ սարքի ձախ մասում` վնասված տեղամասեր: Մեքենայի առջևի ձախ լուսարձակի մոտ առկա է ապակու միջանցիկ վնասված տեղամաս, իսկ լուսարձակի լապտերը վնասված վիճակում է: Նշված տեղամասից դեպի ձախ` լուսամղիչի ստորին հատվածում առկա է դեֆորմացված տեղամաս, որի ստորին հատվածում` միջանցիկ անցք: Մեքենայի համարանիշի վրա առկա է անկանոն եզրերով միջանցիկ անցք: Համարանիշների հետնամասում` թափարգելի վրա գտնվող սև գույնի պոլիմերային նյութից պատրաստված դետալը կոտրված է, իսկ դրա հետնամասում գտնվող թափարգելի վրա առկա է կլորավուն վնասվածք: Մեքենայի առջևի թափարգելի ձախ կողմի անկյունային հատվածի մոտ առկա է վնասված տեղամաս, որի վերին ձախակողմյան հատվածում` միջանցիկ անցք: Պարզվել է նաև, որ մեքենայի ապակիները մգեցված են և դրսից մեքենայի ներսը տեսանելի չէե,

- քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի`

((...) [Փ]որձարարության մասնակից Արմեն Հարությունյանը մատնացույց է արել Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող երթուղային տաքսիների կանգառը և հայտարարել է, որ նշված հատվածում Վարդան Անտոնյանի հետ տեսել են Վահագն Աբգարյանի (Համերե մակնիշի ավտոմեքենան, որից հետո վերջինիս խնդրանքով մեքենան վարել է քաղաքից դուրս եկող մեկ այլ ճանապարհով, ապա Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 3 կմ հատվածում նա հայտարարել է, որ նշված վայրում տեսել են դեպի Ախթալա քաղաքի ուղղությամբ ընթացող Վահագն Աբգարյանի (Համերե մակնիշի մեքնենան և Վարդան Անտոնյանի խնդրանքով վազանցել է այդ ավտոմեքենան: Այնուհետև Արմեն Հարությունյանը մատնացույց է արել Ախթալա քաղաք տանող կամրջի վերջնամասը, ապա կամրջի սկզբնամասը և հայտարարել է, որ իրենք մեքենան կայանել են կամրջի վերջնամասում, ապա Վարդան Անտոնյանն իր մեքենայից վերցնելով ինքնաձիգը, քայլել է մոտ 5 մետր, որից հետո ինքնաձիգով կրակահերթ է արձակել

12

կամրջի սկզբնամասում հայտնված Վահագն Աբգարյանի (Համերե մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբե,

-

դատաձգաբանական

և

դատաքիմիական

փորձաքննության

թիվ

3099-15

եզրակացությունը, համաձայն որի` ((...) [Փ]որձաքննությանը ներկայացված (Համերե մակնիշի 91

OT 999 համարանիշի ավտոմեքենայի վրա` ավտոմեքենայի առջևի վահանի աջ մասում, առջևի համարանիշի, ձախ լապտերի գրեթե կենտրոնական հատվածում առկա վնասվածքները հանդիսանում են հրազենային գնդակային թափանցող վնասվածքներ, պատճառվել են հավանաբար 5.45մմ տրամաչափի երեք գնդակներով (հնարավոր է նաև անդրադարձի ենթարկված գնդակներով), լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից կամ արգելաշերտի միջոցով` կատարված երեք կրակոցների արդյունքում: Ավտոմեքենայի վրա` առջևի դիմապակու ձախ ապակեմաքրիչի վրա, ապակեմաքրիչից դեպի ներքև` դիմապակու վրա առկա վնասվածքները առաջացել են համեմատաբար պինդ առարկայի ներգործության (հարված, շփում և այլն) հետևանքով, սակայն կոնկրետ պարզել, թե վնասվածքները հրազենային են, թե` ոչ, հնարավոր չէ, քանի որ դրանք իրենց մեջ չեն պարունակում հրազենային վնասվածքներին բնորոշ անհրաժեշտ հատկանիշներ (ձև, չափ, սահքի հետք, մետաղացման հետքեր և այլն): Վերը նկարագրված հրազենային վնասվածքները կարող էին պատճառվել սույն քրեական գործով մեկ այլ փորձաքննությանը ներկայացված (325015 եզրակացություն) 5.45մմ (5.45x39) տրամաչափի փամփուշտների կրակված պարկուճների գնդակներովե,

-

դատաձգաբանական

եզրակացությունը,

համաձայն

և

որի`

դատաքիմիական

((...)

փորձաքննության

Ալավերդի-Թբիլիսի

թիվ

3020-15

ավտոճանապարհի

16կմ

հատվածում` Ախթալա քաղաքի կամրջի մոտ առկա քարաժայռի վրա հայտնաբերված թվով 8 վնասվածքները հանդիսանում են հրազենային գնդակային կույր վնասվածքներ, պատճառվել են լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից կամ արգելաշերտի միջոցով` կատարված ութ կրակոցների արդյունքում: (...) [Քարաժայռին առկա հրազենային 8 վնասվածքները տեղակայված են գետնից՝ 180սմ, 130սմ, 158սմ, 140սմ, 195սմ, 173սմ, 215սմ և 200սմ բարձրության վրա] (…)ե,

- առգրավում կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի` ((...) Լոռու մարզային քննչական վարչությունում Սուրեն Մարտիրոսի Մարտիրոսյանից առգրավվել է կարմրավուն գույնի թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա են կանաչավուն գույնի 20 հատ պարկուճներ: Սուրեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկայացրած պարկուճներն ինքը հայտնաբերել է (...) Ախթալա քաղաքի կամրջի մոտ (...)ե,

13

-

դատաձգաբանական

և

դատաքիմիական

փորձաքննության

թիվ

3250-15

եզրակացությունը, համաձայն որի` ((...) [Փ]որձաքննությանը ներկայացված թվով 20 հատ

պարկուճները

հանդիսանում

են

(ԱԿ-74ե

ինքնաձիգների,

(ՌՊԿ-74ե

տեսակի

ձեռքի

գնդացիրների, դրանց մոդիֆիկացիաների և համապատասխան տրամաչափի այլ ակոսափող զենքերի համար նախատեսված գործարանային արտադրության 5,45մմ (5.45x39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր` կրակված պարկուճներ, կրակվել են միևնույն զենքից (...): Դրանց վրա առկա կրակման հետքերը բնորոշ են 5.45մմ տրամաչափի Կալաշնիկովի կոնստրուկցիայի զենքերից կրակված պարկուճների վրա առաջացող հետքերին և պիտանի են կրակող զենքի նույնացման համար (…)ե4:

7. Վերաքննիչ դատարանն իր` 2019 թվականի մարտի 25-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը.

((...)

Առաջին

ատյանի

դատարանն

ամբաստանյալ

Վարդան

Անտոնյանի

դիտավորության ուղղվածության վերաբերյալ իր դատողությունները չի կառուցել գործում առկա փաստական տվյալներից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ինչի արդյունքում հանգել է սխալ

հետևության

ամբաստանյալի

արարքի

քրեաիրավական

որակման

վերաբերյալ։

Մասնավորապես անդրադառնալով ամբաստանյալ Վ.Անտոնյանին մեղսագրված արարքը որակյալ դարձնող հատկանիշին` հանցանքը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարելուն, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ (…) դեպքի վայրի զննության արձանագրությամբ, ինչպես նաև դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է` ամբաստանյալ Վ.Անտոնյանի կողմից արձակված կրակոցների ուղղությամբ որևէ բնակավայր չի եղել, ավելին` կրակոցները դիպել են Լոռու մարզի ԱլավերդիԹբիլիսի ավտոճանապարհի 16 կմ հատվածում` Ախթալա քաղաքի կամրջի մոտ գտնվող քարաժայռին:

(…) [Ն]ման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ՝ -

(…)

ամբաստանյալի

դատաքննական

ցուցմունքներով,

հաստատվում

է,

որ

(…)հոկտեմբերի 11-ին նկատել է, որ Վահագն Աբգարյանին պատկանող (Համերե մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է Էդուարդ Պողոսյանը: (…) [Ա]մբաստանյալի մատնանշած հանգամանքը հերքող որևէ փաստական տվյալ գործում առկա չէ (այդ թվում նաև վկա Արմեն Հարությունյանի ցուցմունքներում, ով դեպքի պահին և դրանից հետո, ըստ էության գտնվել է ամբաստանյալի հետ) (…):

- Վարդան Անտոնյանի կողմից կրակոցների արձակման դիտավորության վերաբերյալ, բացի ամբաստանյալի ցուցմունքներից այլ ապացույցներ ձեռք չեն բերվել (…), ինչը թույլ է տալիս 4

Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 173-191:

14

գալ այն հետևության, որ ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել տուժողների վրա հոգեբանական բռնության գործադրմանը: Վկա Արմեն Հարությունյանն իր ցուցմունքներով նշել է, որ Վարդան Անտոնյանն իրեն կրակելու նպատակի մասին չի ասել, բացի այդ հաստատել է ամբաստանյալի ցուցմունքներն առ այն, որ դեպքից առաջ ինչ-որ անձինք հարձակվել են վերջինի վրա և հարվածել գլխին:

- Ինչ վերաբերում է վկա Արմեն Հարությունյանի դատաքննական ցուցմունքին առ այն, որ. ((…) (Համերիե վրա կրակելուց առաջ Վարդանը մոտավորապես այսպիսի արտահայտություն է արել` (Վահագ արի ասեմե ու կրակել էե, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վկան իր նախաքննական ցուցմունքներում վերը նշված հանգամանքի մասին երբևէ չի նշել և միայն դատաքննության փուլում է վերը նշված հանգամանքի մասին հայտնել, ինչը (…) որոշակի տարակուսանք է առաջացնում վկայի մատնանշած հանգամանքի արժանահավատության վերաբերյալ: Ավելին` (…) Արմեն Հարությունյանի կողմից մատնանշված արտահայտությունը (եթե անգամ ընդունենք, որ այդպիսին եղել է), չի կարող ողջամիտ հիմք հանդիսանալ ամբաստանյալ Վարդան Անտոնյանի մոտ սպանության դիտավորության առկայության մասին: Հակառակը, նման արտահայտությունը կարող է վկայել նաև այն մասին, որ ամբաստանյալ Վարդան Անտոնյանի դիտավորությունն ուղղված է եղել ոչ թե տուժողին կյանքից զրկելուն, այլ վերջինի մոտ սեփական կյանքի համար տագնապի զգացողություն առաջացնելուն:

- Անդրադառնալով տուժողներ Էդուարդ Պողոսյանի, Արթուր Մնացականյանի և վկա Արմեն

Հարությունյանի

ցուցմունքներում

առկա

հակասություններին

(մասնավորապես`

տուժողները նշել են, որ իջել են ավտոմեքենայից, իսկ վկա Արմեն Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ կրակոցներն արձակելուց հետո (Համերե և (Նիսան Տիանա 280 JKե մակնիշի ավտոմեքենաները շրջվել են և գնացել դեպի Ալավերդի), Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տուժողների ցուցմունքներին նույնաբովանդակ փաստական տվյալներ է հայտնել նաև ամբաստանյալ Վարդան Անտոնյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված ցուցմունքների միջև առկա են հակասություններ, որոնք սույն դատաքննության շրջանակներում չեն կարող փարատվել` (…) դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4րդ մասի համաձայն` պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալ Վարդան Անտոնյանի:

- Դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3099-15 եզրակացության համաձայն՝

փորձաքննության

ներկայացված

(Համերե

մակնիշի

ավտոմեքենայի

վրա

հրազենային վնասվածքները տեղակայված են եղել ավտոմեքենայի առջևի վահանի աջ մասում, առջևի

համարանիշի,

ձախ

լապտերի

կենտրոնական

մասում՝

այսինքն

հրազենային

վնասվածքների տեղակայման հիմնական վայրն ավտոմեքենայի շարժիչի հատվածում է եղել,

15

ինչը (…) թույլ է տալիս ողջամիտ եզրակացության հանգել առ այն, որ ամբաստանյալը կրակոցներն ուղղել է զրահապատ ավտոմեքենայի այնպիսի հատվածներին, որը կբացառեր գնդակի ներթափանցումը սրահ:

- (Նիսան Տիանա 280 JKե ավտոմեքենայի վրա որևէ հրազենային վնասվածք առկա չի եղել, ինչը հաստատում են ամբաստանյալի դատաքննական ցուցմունքները, այն մասին, որ (Նիսան Տիանա 280 JKե ավտոմեքենան գտնվել է (Համերիե հետևում, և կրակոցներից վերջինը չէր վնասվի։

- Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել նաև վկա Գարեգին Հարությունյանի ցուցմունքներն առ այն, որ (…) ամբաստանյալ Վ.Անտոնյանը տեղյակ է եղել, որ (Համերե մակնիշի ավտոմեքենան զրահապատ է:

Վերը նշված դատողությունների և վերլուծությունների լույսի ներքո (…) գործով ձեռք բերված ապացույցների ամբողջությունը բավարար չէ ամբաստանյալ Վարդան Անտոնյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հաստատված համարելու ամբաստանյալի` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դիտավորության առկայությունը:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՔՀԲ-ի պետ Լ.Գիգոլյանի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի զեկուցագրին, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա.Տիտանյանի 2015 թվականի հոկտեմբերի 15-ի զեկուցագրին, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստացված թիվ 60/2-4412 գրությանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունից 2015 թվականի նոյեմբերի 5-ին ստացված թիվ 57/3-3626 գրությանը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ապացույցների տեսակները հստակ նշված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածում, իսկ օպերատիվ տեղեկությունները չեն կարող դիտվել ապացույց և դրվել մեղադրանքի հիմքում:

(...) [Գ]ործում առկա փաստական տվյալների ամբողջությունը վկայում է այն մասին, որ ամբաստանյալ Վարդան Անտոնյանի կողմից կրակոցներն արձակվել են ոչ թե սպանության, այլ տուժողի` Էդ.Պողոսյանի մոտ սեփական կյանքի համար տագնապի զգացողության առաջացման նպատակով. ամբաստանյալի դիտավորությունն ուղղված է եղել տուժողի նկատմամբ հոգեբանական բռնության դրսևորմանը: Այսինքն` ամբաստանյալ Վարդան Անտոնյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն հատկանիշներ: (…) [Իսկ] (…) ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին

16

մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ (...)ե5։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

սահմաններում՝

ներքոհիշյալ

հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 25-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ: Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ վերլուծության չենթարկելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները և դրանք իրենց համակցության մեջ չգնահատելով, Վ.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ դրանով իսկ թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: 8.1. Մասնավորապես, բողոքաբերն ընդգծել է, որ Վ.Անտոնյանը քսան կրակոց է արձակել (Համերե մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որը չի կարող նույնացվել սպառնալիք տալու հետ, քանի որ ֆիզիկական այնպիսի գործողություններ կատարելը, ինչպիսին կրակոցներ արձակելն է, այն էլ տուժողի ուղղությամբ, չի կարող ուղղված լինել բացառապես տուժողի հոգեկան առողջությանը վնաս պատճառելուն և սեփական կյանքի համար տագնապի զգացողություն առաջացնելուն։

8.2.

Բողաքաբերն

իր

դիրքորոշումը

հիմնավորել

է

վկա

Ա.Հարությունյանի

այն

ցո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 մայիսի, 2020 թ.
Գործի #:
ԼԴ2/0056/01/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել