Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼՅՈՒԴՎԻԿ ԱՄԻՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼՅՈՒԴՎԻԿ ԱՄԻՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-222 հունվարի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 հունվարի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 2 | ԼՅՈՒԴՎԻԿ ԱՄԻՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

22 հունվարի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Հ.

Նազարյանի

Ուսումնասիրելով Լյուդվիկ Ամիրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Լյուդվիկ Ամիրյանը 10.01.2018թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 1, 3, 69, 71-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385 հոդվածի 1-ին մասը, որը չի սահմանում, որ արդարացման կամ պատժի ակնհայտ մեղմացման հիմքերի և հիմնավորումների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է անկախ բողոքում դրանց մասին պահանջ ներկայացնելու հանգամանքիցե։

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով դիմումատուն դատապարտվել է ազատազրկման չորս ամիս ժամկետով։ Սույն դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է այն Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով ուժի մեջ։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2017թ. որոշմամբ։

3. Դիմողի վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները հանգում են հետևյալին։ Ըստ դիմողի վիճարկվող դրույթի իրավակարգավորումների շրջանակում գործում է «չկա պահանջ, չկա նաև բողոքի բավարարման հնարավորությունե սկզբունքը։

Դիմողի կարծիքով եթե ցանկացած վերաքննիչ բողոք կարող է իմաստավորվել և բավարարվել միայն ներկայացված պահանջի առկայության դեպքում, և այս կարգն ամբողջովին ընդունելի է քաղաքացիական դատավարության շրջանակներում, ապա քրեական և վարչական դատավարությունների շրջանակներում այն կիրառելի չէ, հատկապես այն դեպքերում, երբ խնդիրը վերաբերում է հանցակազմի բացակայության հիմքով քաղաքացուն պատասխանատվությունից ազատելուն կամ ակնհայտ խիստ պատիժը մեղմացնելուն։ Նման դեպքերում, ըստ դիմողի, վերաքննիչ դատարանը չպետք է կաշկանդված լինի բողոքում պահանջի առկայությամբ։

Դիմողը նշում է, որ արդարադատություն իրականացնելիս վերաքննիչ ատյանում անմեղ անձն արդարացման փոխարեն չպետք է ենթարկվի պատժի մեղմացման միայն այն պատճառով, որ գիտելիքների պակասի կամ մեկ այլ նկատառումով արդարացման փոխարեն բողոքով պահանջել է միայն պատժի նվազեցում։

4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել որպես խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկում։

Այսպես, վիճարկվող իրավակարգավորման համաձայն վերաքննիչ

դատարանը

դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Վերաքննիչ բողոքը և վարույթ ընդունելըե վերտառությամբ 381-րդ հոդվածը, ամրագրելով վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, սահմանել է, որ վերաքննիչ բողոքը, ի թիվս այլնի, պետք է պարունակի «...բողոքի հիմքերը և պահանջը, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները…ե։ Օրենսդիրը նաև ամրագրել է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում։ Այսինքն անձը վերաքննիչ բողոք բերելիս վերաքննիչ բողոքում պետք է հստակորեն շարադրի վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները, ինչպես նաև դրանցից անմիջականորեն բխող կամ չբխող պահանջները։ Ընդ որում, օրենսդիրը վիճարկվող դրույթում դատական ակտի վերանայման սահմանները պայմանավորել է միայն վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, այլ ոչ պահանջով, ինչպես փաստարկում է դիմողը։ Խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի մարտի 23-ի որոշման մեջ արձանագրել է, որ «... ՀՀ վերաքննիչ դատարանն ընդունում է պաշտպան Վ. Խաչատրյանի փաստարկը ամբաստանյալ Լ. Ամիրյանի խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխաներ գտնվելու հանգամանքը որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև նրա անձը դրականորեն բնութագրող տվյալները պատշաճ կերպով չարձանագրելու հարցում Առաջին ատյանի դատարանի կողմից դատական սխալ թույլ տրված լինելու մասին։ Ինչը, սակայն, Լ. Ամիրյանի մեղքի գնահատման տեսանկյունից որևէ նշանակություն չունի, իսկ պատժի տեսանկյունից դրան անդրադառնալը զուրկ է իրավական արժեքից, թերևս հենց միայն այն պատճառով, որ այն դուրս է վերաքննիչ բողոքի ինչպես հիմքերի և հիմնավորումների, այնպես էլ պահանջի շրջանակներից...ե։ Վերոշարադրյալի համատեքստում դիմողի պնդումներն առ այն, որ «... հակառակ ՀՀ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների, բողոքն ունեցել է ինչպես հիմք, այնպես էլ հիմնավորում...ե, վկայում են, որ խնդրո առարկա գործի պարագայում դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքը պայմանավորված է վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի, հիմնավորումների գնահատման արդյունքում դրանց բացակայության մասին արված եզրահանգումներով, ինչը վկայում է այն մասին, որ դիմողն ընդամենը բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց։

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով։ Հետևաբար, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք համաձայն «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի։ Սահմանադրական դատարան դիմելիս դիմողը պետք է հաշվի առնի «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 68 և 69-րդ հոդվածների պահանջները, դիմումում շարադրի իր հիմնավորումները և ներկայացնի համապատասխան փաստարկները ելնելով կոնկրետ գործով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված որևէ օրենքի դրույթի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Լյուդվիկ Ամիրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

22 հունվարի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/2-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունվարի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել