ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 256 — Վաշտի զինվորներն ու սերժանտները կայազորի սահմանները ծառայողական առաջադրանքների կատարման, ինչպես նաև կինո, թատրոն և հասարակական այլ հիմնարկներ են գնում խմբով` սպաներից, ենթասպաներից
Ամփոփում
Հոդված 256. Վաշտի զինվորներն ու սերժանտները կայազորի սահմանները ծառայողական առաջադրանքների կատարման, ինչպես նաև կինո, թատրոն և հասարակական այլ հիմնարկներ են գնում խմբով` սպաներից, ենթասպաներից կամ սերժանտներից վաշտի հրամանատարի նշանակած ավագի գլխավորությամբ: Սպաներից կամ ենթասպաներից նշանակված ավագը հավաքում է խմբի ողջ անձնակազմը, շարում և զննում է, կազմում է ցուցակը և անձնախմբի պատրաստ լինելու մասին զեկուցում վաշտի հրամանատարին կամ նրան փոխարինո
Ամբողջ Տեքստ
Հոդված 256. Վաշտի զինվորներն ու սերժանտները կայազորի սահմանները ծառայողական առաջադրանքների կատարման, ինչպես նաև կինո, թատրոն և հասարակական այլ հիմնարկներ են գնում խմբով` սպաներից, ենթասպաներից կամ սերժանտներից վաշտի հրամանատարի նշանակած ավագի գլխավորությամբ: Սպաներից կամ ենթասպաներից նշանակված ավագը հավաքում է խմբի ողջ անձնակազմը, շարում և զննում է, կազմում է ցուցակը և անձնախմբի պատրաստ լինելու մասին զեկուցում վաշտի հրամանատարին կամ նրան փոխարինող անձին: Թույլտվություն ստանալով` նա անձնախումբը տանում է նշանակված վայրը: Սերժանտներից նշանակված ավագը շարում է անձնախումբը և այն ներկայացնում վաշտի սերժանտի կամ նրան փոխարինող անձի զննմանը, նրանից ստանում իր արձակման գրությունը և խմբի ցուցակը` վաշտի հրամանատարի ստորագրությամբ: Ավագի հետ մեկնողների ընդհանուր թիվը նշվում է նաև նրա արձակման գրության մեջ: Այնուհետև ավագն անձնախումբը ներկայացնում է գնդի հերթապահին: (256-րդ հոդվածը փոփ. 1 1.06.15 ՀՕ-71-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
