Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 102. Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում 1. Մինչև 16 տարին լրանալը միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել 3, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ` 7 տարին: 2. 16-ից մինչև 18 տարին լրանալը միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմ

Ամբողջ Տեքստ

Հոդված 102. Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում 1. Մինչև 16 տարին լրանալը միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել 3, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ` 7 տարին:

2. 16-ից մինչև 18 տարին լրանալը միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել 5, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ` 10 տարին:

3. Եթե մինչև 18 տարին լրանալը կատարված հանցագործությունների համակցությունն ընդգրկում է առանձնապես ծանր այնպիսի հանցանք, որը կապված է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ, ապա անչափահասի նկատմամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 12 տարին:

4. 18-ից մինչև 21 տարին լրանալը միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել 5, միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ՝ 8, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ` 20 տարին: Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժ է նշանակվում ցմահ ազատազրկումը:

5. Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկը կամ մի քանիսը կատարվել են սույն հոդվածով նախատեսված ավելի ցածր, իսկ մյուսը կամ մյուսները ավելի բարձր տարիքում, ապա հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը որոշելիս կիրառվում է ավելի բարձր տարիքի համար սահմանված կանոնը:

6. Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկը կամ մի քանիսը կատարվել են մինչև 21 տարին լրանալը, իսկ մյուսը կամ մյուսները ավելի բարձր տարիքում, ապա հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը որոշելիս կիրառվում է ավելի բարձր տարիքի համար սահմանված կանոնը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել