Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 14 — Անտառաշինության սկզբունքները 1.
ARLISՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 14AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 14 — Անտառաշինության սկզբունքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 14. Անտառաշինության սկզբունքները 1. Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման հիմքն է: 2. Անտառաշինությունն ընդգրկում է` ա) անտառային տնտեսության սահմանների որոշումը. բ) տեղագրական աշխատանքների կատարումը և անտառների քարտեզագրումը. գ) անտառային հողերի գույքագրումը, ներառյալ՝ բնական պայմանների նկարագրությունը, անտառների տեսակային և տարիքային կազմի, վիճակի, անտառային ռեսուրսների որակական և քանակական բնութագրերը. դ) անտառավերականգնման, խնա

Ամբողջ Տեքստ

Հոդված 14. Անտառաշինության սկզբունքները 1. Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման հիմքն է:

2. Անտառաշինությունն ընդգրկում է` ա) անտառային տնտեսության սահմանների որոշումը. բ) տեղագրական աշխատանքների կատարումը և անտառների քարտեզագրումը. գ) անտառային հողերի գույքագրումը, ներառյալ՝ բնական պայմանների նկարագրությունը, անտառների տեսակային և տարիքային կազմի, վիճակի, անտառային ռեսուրսների որակական և քանակական բնութագրերը. դ) անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների, անտառավերականգնման և անտառապատման, անտառի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև այլ տնտեսական միջոցառումների կատարման տեղի, կարգի և եղանակների սահմանումը՝ հաշվի առնելով անտառների տեսակային կազմը և անտառային ճանապարհների առկայությունը. ե) անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը. զ) հաշվարկային հատատեղերի` անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների ծավալների հաշվարկումը. է) անտառավերականգնման, անտառապատման, անտառների պաշտպանության, պահպանության և այլ անտառատնտեսական աշխատանքների ծավալների որոշումը. ը) կենսաբանական բազմազանության նկարագիրը, կողմնակի և երկրորդական անտառանյութերի, անտառային հողերի օգտագործման հնարավորությունների որոշումը մշակութային, առողջարարական և ռեկրեացիոն կարիքների նպատակով:

3. Անտառաշինությունն իրավական ուժ է ստանում միայն անտառաշինական նախագծերի՝ սահմանված կարգով հաստատվելուց հետո:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել