ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 152 — Դատական վարույթի ընդհանուր պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 152. Դատական վարույթի ընդհանուր պայմանները 1. Սույն գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: 2. Բանավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 153-րդ, 158.1-ին, 158.2-րդ, 159-րդ, 160.1-ին և 161-164-րդ հոդվածներով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթները: 3. Դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 2-րդ մասում
Ամբողջ Տեքստ
Հոդված 152. Դատական վարույթի ընդհանուր պայմանները 1. Սույն գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով:
2. Բանավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 153-րդ, 158.1-ին, 158.2-րդ, 159-րդ, 160.1-ին և 161-164-րդ հոդվածներով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթները:
3. Դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 2-րդ մասում չնշված ցանկացած վարույթ իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ
գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու
բանավոր ընթացակարգով վարույթի։
4. Սույն գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն առաջին ատյանի դատարանում իրականացվում է միանձնյա։
5. Սույն գլխով նախատեսված դատավարական կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 17-19-րդ, 34-36-րդ գլուխների և 11-րդ բաժնի կարգավորումները: (152-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-33-Ն) ( 16.01.24 ՀՕ-33-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
