ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 436 — Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցները 1.
Ամփոփում
Հոդված 436. Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցները 1. Գույքի արգելանքի կիրառման անհնարինության կամ հարկային պարտավորությունները մարելու նպատակով արգելանքի տակ դրված գույքի արժեքի անբավարարության կամ կիրառված գույքի արգելանքի ապահովման միջոցի փոխարինման անհրաժեշտության դեպքում հարկային պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել հետևյալ միջոցներով. 1) գրավի պայմանագրի կնքում. 2) երաշխիք. 3) հարկ վճարողի կողմից պահանջի իր
Ամբողջ Տեքստ
Հոդված 436. Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցները 1. Գույքի արգելանքի կիրառման անհնարինության կամ հարկային պարտավորությունները մարելու նպատակով արգելանքի տակ դրված գույքի արժեքի անբավարարության կամ կիրառված գույքի արգելանքի ապահովման միջոցի փոխարինման անհրաժեշտության դեպքում հարկային պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել հետևյալ միջոցներով. 1) գրավի պայմանագրի կնքում. 2) երաշխիք. 3) հարկ վճարողի կողմից պահանջի իրավունքի զիջում:
2. Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող որևէ միջոցի կիրառությունը չի սահմանափակում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցի կիրառությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառման լիազորությունը հարկային մարմնի ղեկավարը կարող է փոխանցել հարկային մարմնի այլ պաշտոնատար անձի:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
