ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 52 — Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման չափանիշները Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման համար կառավարութ
Ամփոփում
Հոդված 52. Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման չափանիշները Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման համար կառավարության կողմից սահմանվում են մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի գնահատման սկզբունքներ՝ ծրագրի յուրաքանչյուր ցուցանիշի, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման կշռային գործակիցների սահմանման միջոցո
Ամբողջ Տեքստ
Հոդված 52. Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման չափանիշները Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման համար կառավարության կողմից սահմանվում են մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի գնահատման սկզբունքներ՝ ծրագրի յուրաքանչյուր ցուցանիշի, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման կշռային գործակիցների սահմանման միջոցով: Հավատարմագրային կառավարման ծրագրի տեխնիկական, մասնագիտական ապահովվածությունը, ֆինանսական միջոցների առկայությունը բնութագրող ցուցանիշները, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավը ենթակա են պարտադիր գնահատման: Մրցութային առաջարկների գնահատման սանդղակում հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման համար սահմանված կշռային գործակիցը չի կարող գերազանցել 0,25-ը: Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթը կարող է անցկացվել մասնակիցների նախնական որակավորմամբ՝ կառավարության սահմանած կարգով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
