ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 74 — Ծնողների մասնակցությունը երեխաների համար կատարվող լրացուցիչ ծախսերին 1.
Ամփոփում
Հոդված 74. Ծնողների մասնակցությունը երեխաների համար կատարվող լրացուցիչ ծախսերին 1. Համաձայնության բացակայության և բացառիկ հանգամանքների առկայության (ծանր հիվանդություն, երեխաների կամ անաշխատունակ չափահաս անապահով զավակների խեղում, նրանց նկատմամբ հատուկ խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) դեպքում ծնողներից յուրաքանչյուրը կարող է դատարանի վճռով ներգրավվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսեր կրելու գործին։ Լրացուցիչ ծախսերը կրելուն ծ
Ամբողջ Տեքստ
Հոդված 74. Ծնողների մասնակցությունը երեխաների համար կատարվող լրացուցիչ ծախսերին 1. Համաձայնության բացակայության և բացառիկ հանգամանքների առկայության (ծանր հիվանդություն, երեխաների կամ անաշխատունակ չափահաս անապահով զավակների խեղում, նրանց նկատմամբ հատուկ խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) դեպքում ծնողներից յուրաքանչյուրը կարող է դատարանի վճռով ներգրավվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսեր կրելու գործին։ Լրացուցիչ ծախսերը կրելուն ծնողների մասնակցության կարգը և այդ ծախսերի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը` ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
2. Դատարանը կարող է պարտավորեցնել ծնողներին` մասնակցելու ինչպես փաստացի կատարվող լրացուցիչ ծախսերին, այնպես էլ ապագայում կատարվելիք անհրաժեշտ լրացուցիչ ծախսերին։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
