Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — Պրոբացիայի ծառայության լիազորությունները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — Պրոբացիայի ծառայության լիազորությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 25. Պրոբացիայի ծառայության լիազորությունները 1. Պրոբացիայի ծառայությունը՝ 1) ապահովում է «Պրոբացիայի մասին» օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը. 1.1) ապահովում է տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալների փոխադրումը. 2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը. 3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ ազատությունից զրկելու հետ

Ամբողջ Տեքստ

Հոդված 25. Պրոբացիայի ծառայության լիազորությունները 1. Պրոբացիայի ծառայությունը՝ 1) ապահովում է «Պրոբացիայի մասին» օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը. 1.1) ապահովում է տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալների փոխադրումը. 2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը. 3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը. 4) ապահովում է իրավաբանական անձանց նկատմամբ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը. 5) տրամադրում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ և միջնորդություններ. 6) վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ. 7) իրականացնում է հաշտարարություն. 8) իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումներ. 9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալների փոխադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, իսկ փոխադրման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով: (25-րդ հոդվածը լրաց.

03.07.26 ՀՕ-313-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել