ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 560 — Էներգամատակարարման պայմանագրի կանոնների կիրառումը այլ պայմանագրերի նկատմամբ 1.
Ամփոփում
Հոդված 560. Էներգամատակարարման պայմանագրի կանոնների կիրառումը այլ պայմանագրերի նկատմամբ 1. Սույն օրենսգրքի 550-559 հոդվածներով նախատեսված կանոնները կիրառվում են միացված ցանցի միջոցով ջերմային էներգամատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով: 2. Միացված ցանցի միջոցով գազի, նավթի և նավթամթերքի, ջրի ու այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ էներգամատակար
Ամբողջ Տեքստ
Հոդված 560. Էներգամատակարարման պայմանագրի կանոնների կիրառումը այլ պայմանագրերի նկատմամբ 1. Սույն օրենսգրքի 550-559 հոդվածներով նախատեսված կանոնները կիրառվում են միացված ցանցի միջոցով ջերմային էներգամատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
2. Միացված ցանցի միջոցով գազի, նավթի և նավթամթերքի, ջրի ու այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ էներգամատակարարման պայմանագրի մասին կանոնները (550-559 հոդվածներ) կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում այդ պարտավորության էությունից: § 6. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
