ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մարտի 6-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.14-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ բազային տուրքի 175 000-ապատիկի և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ բազային տուրքի 50 000-ապատիկի և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ գործակիցները. 2025 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի հունվարի 1-ից 2027 թվականի հունվարի 1-ից 2028 թվականի հունվարի 1-ից 2.0 3.0 4.0 5.0 Սույն մասով սահմանված՝ պետական տուրքի հաշվարկման գործակիցները կիրառվում են, եթե տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված չէ: Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված լինելու դեպքում պետական տուրքի հաշվարկման գործակից է համարվում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանվելու օրն ընդգրկող տարվա համար սույն մասով սահմանված գործակիցը:»: Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու վրա:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասամբ օգտագործված՝ խաղադրույք ընդունելու յուրաքանչյուր գործունեության մասով միայն մեկ իրավունքի չօգտագործված մասի (ինտերնետ շահումով խաղերի դեպքում` 100 միլիարդ դրամի, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) դեպքում` 50 միլիարդ դրամի և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը օգտագործված մասի տարբերության) չափով խաղադրույքներ կարող են ընդունվել նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։
4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռևս չօգտագործված՝ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո խաղադրույքներ կարող են ընդունվել սույն օրենքով սահմանվող և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող պետական տուրքի դրույքաչափերի և գործակիցների հիման վրա հաշվարկվող պետական տուրքի տարբերությունը լրավճարելուց հետո։
5. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը ձեռք բերված և մինչև այդ օրը մասամբ օգտագործված՝ խաղադրույք ընդունելու յուրաքանչյուր գործունեության մասով միայն մեկ իրավունքի չօգտագործված մասի (ինտերնետ շահումով խաղերի դեպքում` 100 միլիարդ դրամի, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) դեպքում` 50 միլիարդ դրամի և մինչև այդ տարվա հունվարի 1-ն օգտագործված մասի տարբերության) չափով խաղադրույքներ կարող են ընդունվել նաև այդ տարվա հունվարի 1-ից հետո։
6. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը ձեռք բերված և մինչև այդ օրը չօգտագործված՝ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա այդ տարվա հունվարի 1-ից հետո խաղադրույքներ կարող են ընդունվել այդ տարվա հունվարի 1-ից սահմանվող և մինչև այդ գործող պետական տուրքի դրույքաչափերի և գործակիցների հիման վրա հաշվարկվող պետական տուրքի տարբերությունը լրավճարելուց հետո։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-52-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-52-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.04.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.03.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.03.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.04.2025 Հիմնական ակտ 06.03.2025, ՀՕ-52-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-52-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
