Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-224 հունվարի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 հունվարի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 2 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

24 հունվարի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ` Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ` Ա. Պետրոսյանի

Մ. Թոփուզյանի

Ուսումնասիրելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն /ներկայացուցիչ` Արայիկ Զալյան/ 10.01.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան, խնդրելով.

«1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ի մասի 1-ի կետի «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3- րդ, 6-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2.

ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածը` այնքանով, որքանով

սահմանափակում է դիտորդական առաքելությունն իրականացնող Իրավապաշտպան կազմակերպությանը դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության հնարավորությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 6, 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթների հետ կապված իրավակիրառական պրակտիկայի արդյունքում սահմանափակվել է իր` 1

Սահմանադրության 3, 6, 18 և 19 հոդվածներով ամրագրված իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման հնարավորությունը։ Դատական կազմը հիմնվելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության վրա և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է, որ գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ

պատճառաբանությամբ:

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ի մասի 1-ի կետի «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-906 որոշումը, որով ՀՀ սահմանադրական դատարանը խնդրո առարկա դրույթը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող` նշված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում։ Հետևաբար, այս առումով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմք։ 2.

ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավադրույթի առնչությամբ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2012թ. մայիսի 5-ի ՍԴՈ-1027 որոշումը, որով ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետի եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող` օրենսգրքում ամրագրված եւ սույն որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 9.2-րդ կետի, համառոտ ձեւով ենթադրում է, որ այդ դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես ընտրական իրավունքի սահմանափակում ու գործնականում արգելափակել ընտրախախտումների բացահայտման առնչությամբ ցանկացած իրավաչափ գործողության կատարման ընթացքում ընտրական գործընթացը սահմանված կարգով վերահսկող իրավասուբյեկտների համար ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը` որպես ընտրական իրավունքի պաշտպանության, այդ թվում` դատական կարգով, անհրաժեշտ երաշխիք։

3. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ ձևակերպել է իրավական դիրքորոշում, համաձայն որի` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի 2

հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7- րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։

Միաժամանակ, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի

«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի եւ ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

4. Դատական կազմի կարծիքով, դիմողի համար առաջացած անբարենպաստ հետեւանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ըստ էության առաջ է քաշում դրանց կիրառման իրավաչափության հարցը։ Փաստորեն դիմողը, վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման, բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից՝ եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաեւ 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

ՏԱՐԱՆ»

ՔԱՐՏՈՒՂԱ

SՐՈՒԹՅՈՒՆ

ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐ

UT US Ա

2

24 հունվարի 2014թ.

ՍԴԴԿՈ/1- 2

3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունվարի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել