Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 59 — Գործով որոշման կամ եզրակացության ընդունումը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 59AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 59 — Գործով որոշման կամ եզրակացության ընդունումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 59. Գործով որոշման կամ եզրակացության ընդունումը 1. Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին ներկա են լինում միայն Սահմանադրական դատարանի` տվյալ գործով դատաքննությանը մասնակցած դատավորները։ 2. Խորհրդակցությունում դատավորն իրավասու է արտահայտելու իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաև շարադրելու իր դիրքորոշումը գործի լուծման վերաբերյալ։ 3. Խորհրդակցությունում ելույթների

Ամբողջ Տեքստ

Հոդված 59. Գործով որոշման կամ եզրակացության ընդունումը 1. Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին ներկա են լինում միայն Սահմանադրական դատարանի` տվյալ գործով դատաքննությանը մասնակցած դատավորները։

2. Խորհրդակցությունում դատավորն իրավասու է արտահայտելու իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաև շարադրելու իր դիրքորոշումը գործի լուծման վերաբերյալ։

3. Խորհրդակցությունում ելույթների թիվը և տևողությունը չեն սահմանափակվում։

4. Խորհրդակցության արդյունքներն արձանագրվում են ինքնաշխատ կերպով: Ինքնաշխատ կերպով արձանագրելու անհնարինության դեպքում խորհրդակցության արդյունքներն արձանագրում է Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը՝ Սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով։ Արձանագրությունում նշվում են քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները։

5. Արձանագրությունն ստորագրում են Սահմանադրական դատարանի` խորհրդակցությանը մասնակցած դատավորները։

6. Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։

7. Խորհրդակցությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը, բացառությամբ ընդմիջումների և հանգստի համար նախատեսված ժամանակի:

8. Մինչև Սահմանադրական դատարանի նիստում որոշման հրապարակումը դատավորները պարտավոր են ձեռնպահ մնալ որոշման մասին որևէ տեղեկություն հայտնելուց:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել