ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «ապահովում է ապահովագրական նպաստներով» բառերը փոխարինել «ապահովագրական նպաստներով ապահովելու միջոցով փոխհատուցում է ժամանակավոր անաշխատունակության պատճառով կորցրած եկամուտը» բառերով: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային (ներառյալ` փորձաշրջանը) հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն կամ նոտարի պաշտոնավարման ժամանակաշրջանում` սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի համար, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված տևողությամբ: Եթե անձը տվյալ ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի ապահովագրական նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի ապահովագրական նպաստ: Համատեղությամբ աշխատելու դեպքում ապահովագրական նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և սույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` տարածքային բաժնի կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից:»: Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում` 1) 5-րդ կետի «անհրաժեշտության» բառը փոխարինել «անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Վարձու աշխատողին տրվող ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը):»: Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «ուղարկվում» բառը փոխարինել «ուղեգրվում» բառով, իսկ «եզրակացության» բառը` «որոշման» բառով: Հոդված 5 . Օրենքի 11-րդ հոդվածում` 1) 3-րդ մասը «154» թվից առաջ լրացնել «154-րդ օրը և» բառերով.
2) 4-րդ մասի «Հղիության» բառը փոխարինել «Մինչև հղիության 154 օրը հղիության» բառերով: Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում` 1) առաջին պարբերության երկրորդ նախադասությունը «նաև» բառից հետո լրացնել «չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով. 2) երկրորդ պարբերությունը «բոլոր» բառից առաջ լրացնել «արձակուրդի» բառով: Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում «ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար» բառերը փոխարինել «այն ժամանակահատվածի համար, երբ վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության համընկնող) օրերը: Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):»: Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում` 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից: Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տասներկուերորդի չափով: Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից: Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:».
2) 3-րդ մասը «եկամտից» բառից հետո լրացնել «, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը» բառերը փոխարինել ««Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը» բառերով: Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում` 1) 2-րդ մասի առաջին պարբերության «կենտրոնների միջոցով (այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերը փոխարինել «բաժինների միջոցով (այսուհետ` տարածքային բաժին)» բառերով, իսկ երկրորդ պարբերության «կենտրոնը» բառը փոխարինել «բաժինը» բառով.
2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «նպաստը» բառը փոխարինել «նպաստի պակասող մասը» բառերով, իսկ «եռամսյակային» բառը փոխարինել «ամսական» բառով.
3) 4-րդ մասի «կենտրոնը» բառը փոխարինել «բաժինը» բառով: Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում` 1) 2-րդ և 3-րդ մասերի «պատճենը» բառը փոխարինել «լուսապատճենը» բառով.
2) 3-րդ մասը «(գործատուների)» բառից հետո լրացնել «և տարածքային բաժնի (բաժինների)» բառերով: Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը «միջոցներից» բառից հետո լրացնել «սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում» բառերով, իսկ 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 1-ին մասի «կենտրոնի» բառը փոխարինել «բաժնի» բառով: Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. հունվարի 21 Երևան ՀՕ-43-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-43-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.02.2009-01.12.2010) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.02.04/7(673) Հոդ.132 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.01.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.02.2009 Ուժը կորցրել է 01.12.2010 Հիմնական ակտ 26.12.2008, ՀՕ-43-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.10.2005, ՀՕ-208-Ն 24.10.2005, ՀՕ-208-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- ՀՕ-43-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
