ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 99 — Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարումը 1.
Ամփոփում
Հոդված 99. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարումը 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստեղծվում է գործադիր մարմին (կոլեգիալ և (կամ) միանձնյա), որն ընթացիկ ղեկավարություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ և հաշվետու է նրա մասնակիցների ընդհանուր ժողովին: Ընկերության կառավարման միանձնյա մարմնի կազմում կար
Ամբողջ Տեքստ
Հոդված 99. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարումը 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստեղծվում է գործադիր մարմին (կոլեգիալ և (կամ) միանձնյա), որն ընթացիկ ղեկավարություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ և հաշվետու է նրա մասնակիցների ընդհանուր ժողովին: Ընկերության կառավարման միանձնյա մարմնի կազմում կարող են ընտրվել նաև ընկերությանը չմասնակցող անձինք:
2. Ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում են սույն օրենսգրքին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքին ու ընկերության կանոնադրությանը համապատասխան:
3. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում` 1) ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափը փոփոխելը. 2) ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը. 3) ընկերության տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը, նրա շահույթն ու վնասները բաշխելը. 4) ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը. 5) ընկերության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) ընտրությունը: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում: Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը` օրենքով վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմինների իրավասությանը:
4. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության հավաստիությունը վերստուգելու համար ընկերությունն իրավունք ունի ամեն տարի ներգրավել ընկերության կամ նրա մասնակիցների հետ գույքային շահերով չկապված արհեստավարժ վերստուգիչի` աուդիտորի (արտաքին աուդիտ): Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումը կարող է կատարվել նաև նրա մասնակիցներից յուրաքանչյուրի պահանջով: Այս դեպքում վերստուգումը կատարվում է այն պահանջող մասնակցի հաշվին: Ընկերության գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով և ընկերության կանոնադրությամբ:
5. Ընկերության գործերի վարման արդյունքների մասին տեղեկությունների հրապարակումը (հրապարակային հաշվետվություն) պարտադիր չէ, բացառությամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով նախատեսված դեպքերի:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
