Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 405 — Վճռաբեկ դատարանի լիազորությունները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 405AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 405 — Վճռաբեկ դատարանի լիազորությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 405. Վճռաբեկ դատարանի լիազորությունները 1. Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը` 1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավորում կամ պատճառաբ

Ամբողջ Տեքստ

Հոդված 405. Վճռաբեկ դատարանի լիազորությունները 1. Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը` 1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը. 2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. 3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից. 4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. 5) բավարարում է վճռաբեկ բողոքը՝ փոփոխելով վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին. 6) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. 7) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` ամբողջությամբ կամ մասնակիորեն օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. 8) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով գործի վարույթը կարճելու կամ հայցն (դիմումը) առանց քննության թողնելու կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, համապատասխան մասով գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության. 9) բավարարում է վճռաբեկ բողոքը` բեկանելով վճարման կարգադրության կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը և օրինական ուժ է տալիս առաջին ատյանի դատարանի արձակած վճարման կարգադրությանը կամ փոփոխում է վճարման կարգադրության կապակցությամբ վերաքննիչ դատարանի որոշումը և վերացնում է վճարման կարգադրությունը:

2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարում է վճռաբեկ բողոքը՝ վերացնելով վերաքննիչ դատարանի որոշումը՝ անհրաժեշտության դեպքում կայացնելով նոր դատական ակտ: Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել