ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 178 — Գործի դատաքննության ավարտը 1.
Ամփոփում
Հոդված 178. Գործի դատաքննության ավարտը 1. Ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել միջնորդություններ կամ եզրափակիչ դատական ակտի նախագծեր: 2. Եզրափակիչ դատական ակտի նախագիծ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձանց նախագիծ ներկայացնելու համար տրամադրվում է երեքից հինգ օր: Վճռի նախագի
Ամբողջ Տեքստ
Հոդված 178. Գործի դատաքննության ավարտը 1. Ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել միջնորդություններ կամ եզրափակիչ դատական ակտի նախագծեր:
2. Եզրափակիչ դատական ակտի նախագիծ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձանց նախագիծ ներկայացնելու համար տրամադրվում է երեքից հինգ օր: Վճռի նախագիծ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ չի տրամադրվում, եթե դատարանը գործը քննում է պարզեցված ընթացակարգով, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելու և հրապարակելու համար սույն օրենսգրքով սահմանված է կրճատ ժամկետ:
3. Նման միջնորդությունների բացակայության, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերը լուծելուց հետո նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը, հայտարարում է վճռի հրապարակման ժամանակը և վայրը՝ պարզաբանելով այն գործին մասնակցող անձանց ուղարկելու կարգը։ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
