Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 310 — Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 310AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 310 — Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 310. Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը 1. Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը՝ գույքի ուղղակի կամ անուղղակի տրամադրումը կամ հավաքագրումը՝ գիտակցելով, որ այն ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվելու է կամ կարող է օգտագործվել անհատ ահաբեկչի կամ ահաբեկչական կազմակերպության կողմից կամ սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար կամ ֆինանսական ծառայության մատուցո

Ամբողջ Տեքստ

Հոդված 310. Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը 1. Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը՝ գույքի ուղղակի կամ անուղղակի տրամադրումը կամ հավաքագրումը՝ գիտակցելով, որ այն ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվելու է կամ կարող է օգտագործվել անհատ ահաբեկչի կամ ահաբեկչական կազմակերպության կողմից կամ սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար կամ ֆինանսական ծառայության մատուցումը՝ գիտակցելով, որ այդ ծառայությունը կամ դրա արդյունքն օգտագործվելու է անհատ ահաբեկչի կամ ահաբեկչական կազմակերպության կողմից կամ ուղղված է կամ կարող է ուղղվել սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելուն՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի իմաստով՝ գույք է համարվում սույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված գույքը: (310-րդ հոդվածը լրաց.

09.06.22 ՀՕ-240-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել