Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 163 — Արձանագրություն վարելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 163AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 163 — Արձանագրություն վարելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 163. Արձանագրություն վարելը 1. Արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը: 2. Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է ձեռագիր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է նախագահող դատավորի և դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ: 3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ թղթ

Ամբողջ Տեքստ

Հոդված 163. Արձանագրություն վարելը 1. Արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:

2. Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է ձեռագիր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է նախագահող դատավորի և դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ թղթային կրիչի վրա կատարված համառոտագրումը և ձայնային կրիչի վրա պահված արձանագրությունը կցվում են գործի նյութերին:

4. Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը դրա համառոտագրման հետ գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:

5. Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

6. Դատական նիստի պաշտոնական ձայնագրություն է համարվում միայն դատարանի կողմից իրականացված հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով իրականացված ձայնագրությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել