Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 152 — Եկամտային հարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 152AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 152 — Եկամտային հարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 152. Եկամտային հարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից 1. Ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե Օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ: 2. Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց եկամուտների մասով ժամանակին չպահված կամ պակաս պահված եկամտային հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Հայաստանի Հանրա

Ամբողջ Տեքստ

Հոդված 152. Եկամտային հարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից 1. Ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե Օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:

2. Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց եկամուտների մասով ժամանակին չպահված կամ պակաս պահված եկամտային հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել (գանձվել) ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ եկամտային հարկի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների (գանձումների) հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում` ոչ ավելի, քան վերջին երեք տարվա համար:

3. Կառավարության սահմանած դեպքերում օրենսդրությամբ սահմանված կարգով եկամտային հարկով հարկման բազայի վերահաշվարկ կատարվելու դեպքերում հարկային գործակալները կատարում են հաշվարկվող և պահվող եկամտային հարկի վերահաշվարկ: (152-րդ հոդվածը փոփ.

23.03.18 ՀՕ-261-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել