Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Այվազյան — ԼԴ1/0007/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Այվազյան — ԼԴ1/0007/01/19

Վճռաբեկ դատարանԼԴ1/0007/01/1924 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով Արտակ Ռոբերտի Այվազյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով, ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատժին հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը ն Արտակ Այվազյանին թո

Ամբողջ Տեքստ

| է: ւ ԼԴ1/0007/01/19

(85 ԵՐԻՆ լ 5

1/7 ՀՄ

(ՈՐԻ: Ն

ՊՈպՔ ՄԱՆ,

աա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Ալավերդյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի

դատավորներ՝ Մ.Պապոյան

Ա.Վարդանյան

24 նոյեմբերի 2023 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ

դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի պաշտպան Մ.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով Արտակ Ռոբերտի Այվազյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով, ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատժին հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը ն Արտակ Այվազյանին թողնվել է կրելու ազատազրկում՝ 10 (տասը) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով:

2. Հիշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Ա.Այվազյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ա.Այվազյանի պաշտպան Մ.Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոքի հեղինակի պնդմամբ առկա է Վերաքննի. դատարանի

դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք, որի առկայությունը հիմք է արձանագրելու, որ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու արդյունքում անհարկի սահմանափակվել է ԱԱյվազյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը, ինչն էլ հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի խախտման:

Յ

Ի հիմնավորումը վերոնշյալի՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ թղթակցության արդյունքում պարզվել է, որ Ա.Այվազյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն ուղարկվել է թե Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Վերոգրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալ Ա.Այվազյանը վերստին ներկայացրած բողոքում վերացրել է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ արձանագրված ձնական սխալը, սակայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով բողոքը ներկայացնելու հանգամանքով պայմանավորված, օբյեկտիվորեն զրկված էր Վերաքննիչ դատարան հասցեագրված բողոքին դրա պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը կցելու հնարավորությունից: Նման դեպքում, հիշյալ փաստաթուղթը Վերաքննիչ դատարան հասցեագրված բողոք օրինակին պետք է կցվեր

քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից, ինչը չի կատարվել:

Ամփոփելով, բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանին ն պաշտպանության կողմին անհայտ մնացած հիշյալ փաստական հանգամանքը ոչ իրավաչափ է դարձնում վիճարկվող դատական ակտը:

5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 15-ի որոշումը՝ վարույթը փոխանցելով ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռի դեմ ամբաստանյալ ԱնկԱյվազյանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 14-ի որոշման համաձայն՝ «(.) (Ե/երկայացված վերաքննիչ բողոքին կից առկա չէ որեէ փաարաթուղթ բողոքի պատճենը դավաւկան ակտր կայացրած դատարան

4

ուղարկված լինելր հավաստելու մասին, որպիսին բացակայում է նան Վերաքննիչ դատարանում ստացված թիվ ԼԴ1/0007/01/19 նյութերում, (-)»/:

7. Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաճձայն՝ «(.) Վերաքննիչ դատարանի՝ բողոքը վերադարձնելու մասին 2023 թվականի փետրվարի 14ի որոշման ն ամբասվանյալ Արտակ Ռոբերվի Այվազյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի երկուական օրինակները 2023 թվականի մարտի 17-ի թիվ ՂԴԱ-21080/23 գրությամի (..) ուղարկվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ՝ մեկն Արտակ Ռոբերտի Այվազյանին հանձնելու նպատակով, (..):

(։) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամրաարանյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել որեէ փաարաթուղթ` Վերաքննիչ դավփարանի՝ 2023 թվականի փետրվարի 14-ի որոշմամը մատնաւնշված թերությունը վերացնելու(-.) մասին, այլ վերաքննիչ բողոքին կցվել է միայն (Առաջին ատյանի) դափարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի Թ-ի դատավճռի օրինակը: Հետնաբար, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերը նշվածը ն նկատի ունենալով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարությաւն օրենսգրքի 366-րդ հոդվածի 2րդ մասի պահանջները, այն Ի բողոքը վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետում չի համապազտասխանեցվել այն օրենսգրքի 355-րդ հոդվածի Լին կամ 2րդ մասով սահմանված պահանջներին, գտնում է, որ ամիաարանյալ Արփակ Ռոբերտի Այվազյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը պեւրք է թողնել առանց քննության: (..)»5:

8. Ամբաստանյալ Ա.Այվազյանի պաշտպան Մ.Պողոսյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի գրության ն կից փաստաթղթի պատճենները, որոնց համաձայն՝ նույն թվականի ապրիլի 10-ին Անմյվազյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմ է ներկայացրե «Վերաքննի: բողոք» վերտառությամբ

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 10-11:

2 Տե՛ս քրեական զործ, հատոր 8, թերթեր 58-60:

5

փաստաթուղթ, որը վարչակազմի կողմից ուղարկվել է Ա.Այվազյանի կողմից նշված հասցեատերերին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններ::

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի փաստարկն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Այվազյանը վերստին ներկայացրած բողոքում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշմամբ արձանագրված ձնական սխալը:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Հատուկ վերանայման կարգով դափական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն արորադաս դատարանում

հետազոտված ապացույցների կում նյութերի ն վարույթի մասնակիցների արած պնդումների վրա»:

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Դատական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտր բեկանվում կամ վտվտխվում է, եթն՝

Ը)

4) առկա է որեէ փատրական կամ իրավական հանգամաւնք, որի

հետնանքով բողոքարկվող դատական ակփր դարձել է ոչ իրավաչափ:

Ը)

5. Բողոքարկվող դափական ակտր ոչ իրավաչափ դարձնող փատրական կամ իրավական հանգամանք է դավտաւկան ակտ կայացնելիս դատարանին ն կողմերին անհայտ մնացած կամ դատական ակտր հրապարակելուց հետո առաջացած որեէ փաստ կամ ուժի մեջ մտած որեէ իրավական ակտ կամ արտահայտված որեէ իրավական դիրքորոշում: (..)»:

Մեջբերված դատավարական նորմերի բովանդակությունից հետնում է, որ հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակում դատական ակտի

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 110 ն 111:

6

իրավաչափության ստուգման դեպքում, դատական վերանայման ծավալը սահմանափակված է ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի ն վարույթի մասնակիցների արած պնդումների գնահատմամբ, եթե առկա չէ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք:: Դատական ակտի իրավաչափության վրա ազդող փաստական հանգամանքի առանձնահատկությունն այն է, որ վերջինս ոչ թե ստորադաս դատարանի վարութային թերացման արդյունք, է, այ հետագայում ի հայտ եկած իրավաբանական երնույթ, որի առկայությունը ն դատական ակտի սկզբնական բովանդակությունն անհամատեղելի են:

1. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Վերաքննիչ դատարանը 20235 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Այվազյանի ներկայացրած բողոքը վերադարձրել է՝ դատական վերանայման բողոքին ներկայացվող պահանջին համապատասխանեցնելու ն վերստին ներկայացնելու համար: Մասնավորապես բողոքին կից

փաստաթղթերի ու դատարանում ստացված նյութերի ուսումնասիրությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առկա չէ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելըի՝ -հավաստող փաստաթուղթ»,

- Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը՝ ամբաստանյալ ԱԱյվազյանին տրամադրելու համար, ուղարկվել է ՀԸ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ`,

- Վերաքննիչ, դատարանն ամբաստանյալ Ա.Այվազյանի դատական

վերանայման բողոքը, 2023 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ, թողել է առանց քննության՝ նշելով, որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել դրա պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելըի՝ -հավաստող փաստաթուղթ, այսինքն, ամբաստանյալ Ա.Այվազյանը վերստին ներկայացրած 4 Տե՛ս, ոամոոտ ոուամռոմչ, Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5ի թիվ ՏԴ/0052/06/14 ն Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7

վերաքննիչ բողոքում չի վերացրել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ արձանագրված ձնական սխալը՛,

- ամբաստանյալ Ա.Այվազյանի պաշտպան Մ.Պողոսյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի գրության ն կից փաստաթղթի պատճենները, որոնց համաձայն՝ նույն թվականի ապրիլի 10-ին ԱնմԱյվազյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմ ներկայացրել է «Վերաքննի. բողոք» վերտառությամբ փաստաթուղթ, որը վարչակազմի կողմից ուղարկվել է վերջինիս կողմից նշված հասցեատերերին՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններ::

12 `ՋՆախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները

գնահատելով սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հեղինակի կողմից հիմնավորվել է վիճարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանին անհայտ մնացած կոնկրետ փաստ, որի առկայությունը ն բողոքարկվող դատական ակտի բովանդակությունն անհամատեղելի են:

Այսպես, համաձայն հատուկ վերանայման վճռաբեկ բողոքին կից

ներկայացված հիշյալ փաստաթղթերի՝ ամբաստանյալ ԱԱյվազյանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշմամբ մատնանշված ձնական սխալը շտկելու ն վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու համար, քրեակատարողական հիմնարկի վարչակազմ ներկայացրել է «Վերաքննիչ բողոք» վերտառությամբ փաստաթուղթ, որը վարչակազմի կողմից ուղարկվել է վերջինիս կողմից նշված հասցեատերերին՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության ու ՃՇ վերաքննիչ քրեական դատարաններ: Այսինքն՝ ամբաստանյալ ԱԱյվազյանը վերստին ներկայացրած բողոքում վերացրել է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ արձանագրված ձնական սխալը, որպիսի 7 Տե՛ս սույն որոշման նույն կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

8

փաստի վերաբերյալ սակայն, Վերաքննի, դատարանին պատշաճ չի

տեղեկացվել:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն դատական վերանայման բողոքին ներկայացվող ձնական պահանջի խախտումը վերացված չլինելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնված է իր վարույթում առկա նյութերի վրա, այնուամենայնիվ, վիճարկվող որոշման կայացումից հետո ի հայտ է եկել Վերաքննիչ դատարանին անհայտ մնացած այնպիսի փաստական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ: Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի փաստարկն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Այվազյանը վերստին ներկայացրած բողոքում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշմամբ արձանագրված ձնական սխալը, իրավաչափ չէ:

13. Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 15-ի որոշումը ոջ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք, որը ստորադաս դատարանի վարութային թերացման արդյունք չէ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաճայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:։

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արտակ Ռոբերտի

Այվազյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 9 Տե'ս, ողաքոճ տանոոմչ, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/1/8 ն Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

9

թվականի ապրիլի 15ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԼԴ1/0007/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել