ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 26 — Վճարահաշվարկային կազմակերպության կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցն
Ամփոփում
Հոդված 26. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե` ա) վճարահաշվարկային կազմակերպությունը վճարահաշվարկային ծառայություններ է մատուցել օրենքների և իրավական այլ ակտերի խախտումներով. բ) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների և դրա հիման վր
Ամբողջ Տեքստ
Հոդված 26. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե` ա) վճարահաշվարկային կազմակերպությունը վճարահաշվարկային ծառայություններ է մատուցել օրենքների և իրավական այլ ակտերի խախտումներով. բ) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի դրույթները. գ) խախտվել են հաշվապահական հաշվառման կանոնները, հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների, այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ. դ) վճարահաշվարկային կազմակերպությունը չի կատարել սույն օրենքով սահմանված Կենտրոնական բանկի տված հանձնարարականը. ե) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական նորմատիվները. զ) չի վճարվել տարեկան պետական տուրքը: (26-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-131-Ն, 28.06.19 ՀՕ-109-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
