ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 154 — Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը 1.
Ամփոփում
Հոդված 154. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը 1. Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է մեկ որոշում՝ կիրառելով պատասխանատվության մեկ միջոց: Եթե կարգապահական խախտման հիմքը պարբերաբար խախտումն է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կիրառում է պատասխանատվության մեկ միջոց: 2. Որոշումն ընդունելիս կարող են ներկա լինել միայն Բարձրագույն դատական խոր
Ամբողջ Տեքստ
Հոդված 154. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը 1. Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է մեկ որոշում՝ կիրառելով պատասխանատվության մեկ միջոց: Եթե կարգապահական խախտման հիմքը պարբերաբար խախտումն է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կիրառում է պատասխանատվության մեկ միջոց:
2. Որոշումն ընդունելիս կարող են ներկա լինել միայն Բարձրագույն դատական խորհրդի անդամները: Բարձրագույն դատական խորհուրդը նախ՝ քվեարկության է դնում կարգապահական խախտման առկայության, ապա՝ կարգապահական տույժի ընտրության հարցը:
3. Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում ընդունելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումները հրապարակման ենթակա չեն:
4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը. 1) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. 2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ: 5. (հոդվածը 25.10.23 ՀՕ-335-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ) (25.10.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
