ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1.
Ամփոփում
Հոդված 16․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։ 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն և «Նույնականացման քարտերի մասին
Ամբողջ Տեքստ
Հոդված 16․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն և «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքները։
3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարող են տրամադրվել միայն սույն օրենքով նախատեսված անձը հաստատող փաստաթղթեր, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստաթղթի և Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի։
5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված անձը հաստատող փաստաթղթերը շարունակում են գործել մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը։ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու դեպքում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված անձը հաստատող փաստաթղթերը կորցնում են իրենց ուժը։
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կացության հատուկ կարգավիճակ ստացած անձին տրվում է կացության քարտ, որում նշում է կատարվում այն մասին, որ անձն ունի կացության հատուկ կարգավիճակ։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց հատուկ անձնագիրը շարունակում է գործել կարգավիճակի գործողության ամբողջ ընթացքում։ Եթե այդ ժամկետում անձը դիմել է կարգավիճակը հավաստող նոր փաստաթուղթ ստանալու համար, ապա նրան տրամադրվում է կացության քարտ, որում նշում է կատարվում այն մասին, որ անձն ունի կացության հատուկ կարգավիճակ։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-210-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-210-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.05.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.05.2026 Հիմնական ակտ 11.05.2026, ՀՕ-210-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.11.2011, ՀՕ-287-Ն --------- 30.11.2011, ՀՕ-286-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 24.09.2002, ՀՕ-419-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ 27.11.2008, ՀՕ-211-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ 04.12.2025, ՀՕ-443-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 28.06.2019, ՀՕ-113-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 11.05.2026, ՀՕ-231-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
