Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 474 — Համագործակցության վարույթով դատավճիռ կայացնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 474AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 474 — Համագործակցության վարույթով դատավճիռ կայացնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 474. Համագործակցության վարույթով դատավճիռ կայացնելը 1. Համագործակցության վարույթի արդյունքով դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները: 2. Դատավճռում շարադրվում են` 1) մեղադրյալին մեղսագրվող հանցանքի փաստական նկարագրությունը և իրավական գնահատականը. 2) մեղադրյալի կողմից համագործակցության վերաբերյալ մինչդատական համաձայնագրով

Ամբողջ Տեքստ

Հոդված 474. Համագործակցության վարույթով դատավճիռ կայացնելը 1. Համագործակցության վարույթի արդյունքով դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Դատավճռում շարադրվում են` 1) մեղադրյալին մեղսագրվող հանցանքի փաստական նկարագրությունը և իրավական գնահատականը. 2) մեղադրյալի կողմից համագործակցության վերաբերյալ մինչդատական համաձայնագրով ստանձնած պարտականությունները կատարելու վերաբերյալ դատարանի հետևությունները, ինչպես նաև այդ հետևությունները հաստատող ապացույցները. 3) համագործակցության նպատակի նվաճման վերաբերյալ դատարանի հետևությունները, ինչպես նաև այդ հետևությունները հաստատող ապացույցները:

3. Հետազոտված ապացույցներով մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների կատարումը, ինչպես նաև համագործակցության նպատակի նվաճումը հաստատված համարելու դեպքում դատարանը մեղադրյալի նկատմամբ կայացնում է մեղադրական դատավճիռ, նշանակում է պատիժ և սահմանում բռնագրավման ենթակա գույքը և դրա չափը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթները:

4. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարութային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքները չհաստատվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում նախնական դատալսումները վերսկսելու մասին:

6. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել