ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 94 — Գնդի հրամանատարի տեղակալը մարտական պատրաստության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է` - մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլաննե
Ամփոփում
Հոդված 94. Գնդի հրամանատարի տեղակալը մարտական պատրաստության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է` - մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կատարմանը. - պարապմունքներ անցկացնել սպաների և ենթասպաների, ինչպես նաև գնդի ստորաբաժանումների հետ. - գնդում ղեկավարել ֆիզիկական պատրաստության և մարզական աշխատանքները. - կազմակերպել և անձամբ անցկացնել միջոցառումներ գնդում բարձրակարգ մասնագետներ պ
Ամբողջ Տեքստ
Հոդված 94. Գնդի հրամանատարի տեղակալը մարտական պատրաստության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է` - մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կատարմանը. - պարապմունքներ անցկացնել սպաների և ենթասպաների, ինչպես նաև գնդի ստորաբաժանումների հետ. - գնդում ղեկավարել ֆիզիկական պատրաստության և մարզական աշխատանքները. - կազմակերպել և անձամբ անցկացնել միջոցառումներ գնդում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար. - ստուգել գնդի ստորաբաժանումներում մարտական պատրաստության կազմակերպումն ու վիճակը, ստորաբաժանումների հրամանատարներին օգնել պարապմունքների կազմակերպման և անցկացման գործում նկատված թերությունների վերացման համար. - ղեկավարել առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման և մարտական ուսուցման գործում ներդրման աշխատանքը. - գիտենալ յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և ստորաբաժանման սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, սպաների հետ մշտապես աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության բարելավման ուղղությամբ. - թեկնածուների ընտրություն կատարել զինվորական ծառայության և ռազմական ուսումնական հաստատություններ ընդունելու համար. - ղեկավարել ուսումնանյութական բազայի օբյեկտների կահավորման և կատարելագործման աշխատանքները, հետևել գնդի ստորաբաժանումները ժամանակին մարտական պատրաստության համար նախատեսված նյութական միջոցներով, ուսումնական և ցուցադրական ձեռնարկներով ապահովելու, դրանց հաշվառման և պահպանության գործին. - ստուգել անվտանգության պահանջների, պարապմունքների, հրաձգության և զորավարժությունների ժամանակ շրջակա միջավայրի պաշտպանության կանոնների կատարումը. - ղեկավարել գիտական, մեթոդական աշխատանքը, ինչպես նաև գնդի գյուտարարական և նորարարական աշխատանքի գծով հանձնաժողովը. - ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ ստուգել օրվա վերակարգի նախապատրաստումը և նրա կողմից ծառայության կատարումը, ինչպես նաև գնդում և նրա ստորաբաժանումներում ներքին կարգուկանոնի պահպանումը: (94-րդ հոդվածը փոփ. 1 1.06.15 ՀՕ-71-Ն) Հոդված 94 1 . Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` ուղեցույց փաստաթղթերի պահանջների համաձայն` մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման, մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի և միջոցների մշտական մարտական կիրառման պատրաստականության և նրանց` մինչև գնդի պաշտպանությանն անցնելը ղեկավարման, մարտական հերթապահություն ստանձնող ուժերի և միջոցների սահմանված կարգով նախապատրաստման ու ժամանակին հերթափոխի կատարման, մարտական հերթապահության մշտապես կատարելագործման, ինժեներական սարքավորումների և ամրաշինական կառույցների անվնաս վիճակում պահպանման, ինչպես նաև այլ նյութական միջոցների ու սարքավորումների ըստ նշանակության կիրառման, մարտական հերթապահությունում անվտանգության կանոնների սահմանման և դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: Նա անմիջականորեն ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա տեղակալն է և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը: Գնդի հրամանատարի բացակայության դեպքում կատարում է նրա պարտականությունները` վերջինիս ցուցումով: Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալի ծառայության առանձնահատկությունները դրսևորվում են հիմնականում խաղաղ ժամանակ, իսկ պատերազմի ժամանակ նա կատարում է իր պարտականությունները` համաձայն գնդի հրամանատարի կայացրած որոշման, և գնդի պաշտպանության տեղամասի մեկուսացված (առանձին) ուղղություններից մեկում ղեկավարում է մարտական գործողությունները: (94 1 -ին հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-127-Ն) Հոդված 94 2 . Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը մարտական հերթապահության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է` -իմանալ գնդի մարտական խնդիրն ինչպես պահպանության, այնպես էլ պաշտպանության ժամանակ, -իմանալ մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման համար սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջներն ու ցուցումները, առօրյա ծառայության ընթացքում կիրառել դրանք, -մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանի և ամենամսյա մարտական պատրաստության ու զորքերի ծառայության կազմակերպման մասին հրամանների մշակման գործընթացին, -կազմակերպել և վերահսկել մարտական հերթապահություն ստանձնող ստորաբաժանումների նախապատրաստման գործընթացը, վերահսկել մարտական հերթապահությունում զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների կատարումը, ստորաբաժանումների հրամանատարներին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, -կազմակերպել մարտական հերթապահություն իրականացնող ուժերի ու միջոցների հերթափոխը և անձամբ մասնակցել դրան, -իմանալ հակառակորդի կազմը, դիրքը և գործողությունների հավանական բնույթը, մշտապես ուսումնասիրել ու վերլուծել հետախուզական տեղեկությունները և հակառակորդի դիտարկման արդյունքները, -իմանալ գնդի պաշտպանության տեղամասում և հակառակորդի մոտ տիրող մարտավարական իրադրությունը, մշտապես իր մոտ ունենալ մարտական հերթապահություն իրականացնող ուժերի ու միջոցների մարտական և քանակական կազմի մասին ճշտված տվյալները, -իմանալ մարտական հենակետերի (դիրքերի, բնագծերի) ինժեներական սարքավորումների և ամրաշինական կառույցների իրական վիճակը, պահանջվող աշխատանքների ծավալը, ականադաշտերի տեղերը, դրանց ուրվագծերը, յուրաքանչյուր մարտական հենակետի (դիրքի, բնագծի) առանձնահատկություններն ու ծառայության իրականացման պայմանները, -ստորաբաժանումների հետ համատեղ վերահսկել հենակետերի հանձնման-ընդունման գործընթացը, ամիսը չորս անգամից ոչ պակաս ստուգել մարտական հերթապահության ընթացքը` կատարելով նշումներ համապատասխան մատյաններում, -մշտապես իմանալ հենակետերում խմելու ջրի, պարենի, վառելափայտի և այլ նյութական միջոցների սահմանված քանակության մասին տեղեկություններ, անհրաժեշտության դեպքում համապատասխան պաշտոնատար անձանցից պահանջել դրանց ժամանակին ապահովումը: Երեք ամիսը մեկ անցկացնել հենակետերի ունեցվածքի գույքագրում, արդյունքների մասին զեկուցել գնդի հրամանատարին, -հոգատար վերաբերմունք ցուցաբերել անձնակազմի նկատմամբ, իմանալ յուրաքանչյուր մարտական հենակետի (դիրքի, բնագծի) ավագի բարոյահոգեբանական վիճակը, նրա կազմակերպչական ունակությունները և պատրաստվածության աստիճանը, ենթականերից պահանջել առաջադրանքների պատշաճ մակարդակով և ժամանակին կատարում, -վերահսկել մարտական հերթապահությունում ընդգրկված սպառազինության և ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործումը, խնամքն ու սպասարկումը, զինամթերքի անձեռնմխելի պաշարների առկայությունը` ըստ սահմանված նորմերի, -անձնակազմի հետ պարբերաբար անցկացնել պարապմունքներ` մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման վերաբերյալ ուղեցույց փաստաթղթերի պահանջների իմացությունից, -ղեկավարել առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման ու մարտական հերթապահության գործում դրանց ներդրման աշխատանքները: (94 2 -րդ հոդվածը լրաց.
01.06.06 ՀՕ-127-Ն, 01.03.17 ՀՕ-52-Ն) Գ ՆԴԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
