Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 88 — Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասնակցությունը որոշումներ կայացնելուն 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 88AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 88 — Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասնակցությունը որոշումներ կայացնելուն 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 88. Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասնակցությունը որոշումներ կայացնելուն 1. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: 2. Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և որոշման կայացմանը, եթե այդ հարցով առկա է դատավորի ինքնաբացարկի հիմք: 3. Բարձրագույն դատական խորհրդի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի

Ամբողջ Տեքստ

Հոդված 88. Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասնակցությունը որոշումներ կայացնելուն 1. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և որոշման կայացմանը, եթե այդ հարցով առկա է դատավորի ինքնաբացարկի հիմք:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել ինքնաբացարկ՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամը և վարույթի կողմը կարող են քննարկման առարկա դարձնել Բարձրագույն դատական խորհրդի անդամին բացարկ հայտնելու հարցը:

5. Բարձրագույն դատական խորհրդի նիստը նախագահողը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ:

6. Հարցի քննարկման արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է որոշում: Բարձրագույն դատական խորհրդի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաև բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը:

7. Ինքնաբացարկի կամ բացարկի ընդունման դեպքում այդ անդամը չի մասնակցում այն հարցի քննությանը և որոշման կայացմանը, որի կապակցությամբ առկա է ինքնաբացարկի հիմք: 8. (հոդվածը 25.10.23 ՀՕ-335-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ) (25.10.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել