ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 332 — Փորձագետի եզրակացության և փորձագետի կարծիքի հետազոտումը 1.
Ամփոփում
Հոդված 332. Փորձագետի եզրակացության և փորձագետի կարծիքի հետազոտումը 1. Փորձագետի եզրակացությունը և փորձագետի կարծիքը հետազոտվում են հրապարակմամբ: Հրապարակումը, վերաբերելի մասով, կատարում է այն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու համապատասխան փաստաթղթի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք: 2. Կողմի միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ստացված փորձագետի եզրակա
Ամբողջ Տեքստ
Հոդված 332. Փորձագետի եզրակացության և փորձագետի կարծիքի հետազոտումը 1. Փորձագետի եզրակացությունը և փորձագետի կարծիքը հետազոտվում են հրապարակմամբ: Հրապարակումը, վերաբերելի մասով, կատարում է այն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու համապատասխան փաստաթղթի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք:
2. Կողմի միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ստացված փորձագետի եզրակացությունը հետազոտվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով: Դատարանի նախաձեռնությամբ ստացված փորձագետի եզրակացությունը հրապարակում է նախագահողը` վերաբերելի մասով:
3. Այն դեպքում, երբ կողմը միջնորդել է կատարել եզրակացությունը կամ կարծիքը տված փորձագետի հարցաքննություն, այդ ապացույցը չի կարող օգտագործվել առանց տվյալ փորձագետի հարցաքննության:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
