ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին «ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ (բացառությամբ «ե» կետի), 7-րդ, 13-րդ, 15-րդ հոդվածների «սորտ» և «սորտի և» բառերը համապատասխան թվով և հոլովաձևերով հանել: Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածից հանել «բույսերի սորտերի և» բառերը: Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «դ» կետերը, «բ» կետի առաջին պարբերությունը, 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, 3-րդ հոդվածի «ե» կետից «բույսի սորտ կամ» բառերը, 13-րդ հոդվածի 3-րդ մասից «սորտի սերմերի և» բառերը հանել: Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է 30 տարի:»: Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 1-ին կետից հանել «սորտը և» և «սորտի սերմնանյութը (տնկանյութը) կամ» բառերը, «բ» ենթակետից հանել «իսկ խաղողի, պտղատու, դեկորատիվ ու անտառային ծառատեսակների համար` ավելի վաղ, քան վեց տարի առաջ» բառերը.
2) 3-րդ կետից հանել «սորտի բույսերը և» բառերը: Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սերմնանյութ և» բառերը: Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «սորտի» բառը փոխարինել «ցեղի» բառով: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-233-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-233-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.01.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.3 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.12.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.01.2018 Հիմնական ակտ 08.12.2017, ՀՕ-233-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 23.11.1999, ՀՕ-23 23.11.1999, ՀՕ-23 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 դեկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-233-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
