Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 8 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 8AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 8 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 8. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ 1. Հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: 2. Հողամասի թույլատրված օգտագործումը

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 8. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ 1. Հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա:

2. Հողամասի թույլատրված օգտագործումը կարող է պարունակել պահանջներ, որոնք ուղղված են` 1) հողամասի օգտագործման միջոցների և դրանց այն մասի արգելմանը, որոնք հանգեցնում են հողի որակի ու բերրիության անկմանը կամ շրջակա բնական միջավայրի վատթարացմանը. 2) քաղաքաշինական փաստաթղթերին, նորմերին ու կանոններին համապատասխան կառուցապատման խտությանը, շենքի, շինության բարձրությանը և հողամասի վրա ամրակայման առանձնահատկությանը. 3) համապատասխան գոտու կամ հողամասի սահմաններում սոցիալ-մշակութային, կոմունալ-կենցաղային, արտադրական և այլ շենքերի, շինությունների տեղադրմանը. 4) մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն թողնող կամ դրա վտանգի մեծացման հետ կապված հողօգտագործման ձևերին. 5) շրջակա բնական միջավայրի վրա ազդեցության թույլատրելի նորմերին. 6) կանաչ տնկարկների պահպանմանը. 7) հողերի անապատացման, հողատարման, աղտոտման, ճահճացման, աղակալման և այլ երևույթների կանխարգելման միջոցառումների իրականացմանը. 8) հողերի պահպանության և խախտված հողերի վերականգնման միջոցառումների իրականացմանը. 9) հողերի վրա բնապահպանական համակարգերի, սանիտարահիգիենիկ պայմանների ամբողջականության, կենսաբազմազանության պահպանման միջոցառումների ապահովմանը. 10) օրենքներով և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերով սահմանված գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներին:

3. Հողամասի թույլատրված օգտագործման մեջ ներառված պահանջները սահմանվում են` անկախ տվյալ հողամասի նկատմամբ իրավունքներից և սեփականության ձևից: (8-րդ հոդվածը խմբ.

23.06.11 ՀՕ-228-Ն) Գ Լ ՈՒ Խ 3. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել