ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի մարտի 20-ին ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. Հ ողի հ ԱՐԿԻ ԳԾՈՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ 1. Համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 1994-1999 թվականների հողի հարկի վճարման ժամկետը համայնքի ավագանու որոշմամբ կարող է հետաձգվել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը` համայնքի ավագանու սահմանած ժամանակացույցի (այսուհետ` ժամանակացույց) համաձայն:
2. Մինչև որոշումն ընդունելը վճարումներ կազմակերպողը` համայնքի ղեկավարը, հողի հարկ վճարողների` 1994-1999 թվականների հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններն ստանալու նպատակով գրավոր դիմում է տարածքային հարկային մարմին: Վերջինս դիմումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, վճարումներ կազմակերպողին տրամադրում է պահանջվող տեղեկությունները:
3. Այդ տեղեկությունների հիման վրա համայնքի ավագանին ընդունում է որոշում` 2001-2005 թվականների բյուջետային տարիներն ընդգրկող ժամանակացույցը սահմանելու մասին: Ընդ որում, յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվելիք գումարը կարող է սահմանվել 1994-1999 թվականների համար հաշվարկված և չվճարված հողի հարկի հետևյալ չափերով. ա) մինչև 2001 թվականի վերջը` 10 տոկոսը. բ) մինչև 2002 թվականի վերջը` 30 տոկոսը. գ) մինչև 2003 թվականի վերջը` 50 տոկոսը. դ) մինչև 2004 թվականի վերջը` 75 տոկոսը. ե) մինչև 2005 թվականի վերջը` 100 տոկոսը:
4. Համայնքի ավագանին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, հաստատում է, ինչպես նաև մարզպետին ու տարածքային հարկային մարմին է ներկայացնում ժամանակացույցը:
5. Այդ ժամանակացույցի համաձայն` հարկատուները, վճարած հարկի գումարներին համամասնորեն, ազատվում են դրանք` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից:
6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը 1994-1999 թվականներին չվճարված հողի հարկի դիմաց օրենսդրությամբ հաշվարկված և վճարված տույժերի գումարը հաշվանցվում է հարկատուների` նույն համայնքի տարածքում գտնվող օբյեկտների հողի հարկի և գույքահարկի ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին: Հ ՈԴՎԱԾ 2. Ս ԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼԸ 1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքները 1994 թվականից ազատվում են հողի հարկից: Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների համար հողի հարկ վճարողներն ազատվում են 1994 թվականի և հետագա տարիների համար հաշվարկված հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն արտոնություն ստացող բնակավայրերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ չօգտագործվող հողատարածքներինը` մարզպետը:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն հոդվածով սահմանված հարկ վճարողների կողմից 1994 թվականի և հետագա տարիների համար վճարված հողի հարկի, ինչպես նաև այն սահմանված ժամկետից ուշ վճարելու համար տույժերի գումարները հաշվանցվում են հարկատուների` նույն համայնքի տարածքում գտնվող հարկվող օբյեկտների հողի հարկի և գույքահարկի ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին: (2-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.06.02 ՀՕ-400-Ն) Հ ՈԴՎԱԾ 3. Հ ՈՂԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Հողի հարկի ժամկետանց հարկային պարտավորությունների վճարման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը: Հ ՈԴՎԱԾ 4. Օ ՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 21 ապրիլի 2001 թ. ՀՕ-162 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-162 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (03.08.2002-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.04.28/12(144) Հոդ.292 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.03.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.04.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.04.2001 Հիմնական ակտ 20.03.2001, ՀՕ-162 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 28.06.2002, ՀՕ-400-Ն 20.03.2001, ՀՕ-162 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մարտի, 2001 թ.
- Գործի #:
- ՀՕ-162
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
