ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 885 — Պետական փոխառության պայմանագիր 1.
Ամփոփում
Հոդված 885. Պետական փոխառության պայմանագիր 1. Պետական փոխառության պայմանագրով` որպես փոխառու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, իսկ փոխատու` քաղաքացին կամ իրավաբանական անձը: 2. Պետական փոխառությունները կամավոր են: 3. Պետական փոխառության պայմանագիրը կնքվում է փոխառուի թողարկած պետական այն պարտատոմսերը կամ պետական այլ արժեթղթերը փոխատուի կողմից ձեռք բերելու միջոցով, որոնք հավաստում են դրամական միջոցները, այլ գույքը, սահմանված տոկոսները կամ
Ամբողջ Տեքստ
Հոդված 885. Պետական փոխառության պայմանագիր 1. Պետական փոխառության պայմանագրով` որպես փոխառու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, իսկ փոխատու` քաղաքացին կամ իրավաբանական անձը:
2. Պետական փոխառությունները կամավոր են:
3. Պետական փոխառության պայմանագիրը կնքվում է փոխառուի թողարկած պետական այն պարտատոմսերը կամ պետական այլ արժեթղթերը փոխատուի կողմից ձեռք բերելու միջոցով, որոնք հավաստում են դրամական միջոցները, այլ գույքը, սահմանված տոկոսները կամ այլ գույքային իրավունքները փոխառության թողարկման պայմաններով նախատեսված ժամկետներում փոխառուից ստանալու փոխատուի իրավունքը:
4. Շրջանառության մեջ թողարկված փոխառության պայմանների փոփոխություն չի թույլատրվում:
5. Պետական փոխառության պայմանագրի մասին կանոնները համապատասխանաբար կիրառվում են համայնքների թողարկած փոխառությունների նկատմամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
